Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս զարգացման հայեցակարգը

ԵՏՄ ռազմավարական զարգացման պլանը համաձայնեցված է, և համաձայնեցված չէ ընդամենը մեկ կետ՝ գազի միասնական շուկայի հարցը, մայիսի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նոմինալ առումով համաձայնեցված չէ մեկ կետ, սակայն գործնականում դա այն կետն է, որը, նույն Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած գնահատականի համաձայն, կազմում է միասնական տնտեսական տարածության իմաստը: Այսինքն՝ եթե չկա միասնական էներգետիկ շուկա, ապա դադարում է ԵՏՄ իմաստը, ինչպես հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Այդ գնահատականի ճշգրտությունը, թերևս, քննարկման ենթակա չէ, սակայն ամբողջ հարցն այն է, թե որքանով է այդ դիրքորոշումը սկզբունքային: Այսինքն՝ եթե չի լինում համաձայնություն այդ հարցում, որո՞նք են Երևանի քայլերը ԵՏՄ ապագայի հարցում:

Այդ իմաստով, օրերս տեղեկություն ստացվեց, որ Բելառուսը սկսել է նավթ ստանալ ԱՄՆ-ից, որի վերաբերյալ ամիսներ առաջ պայմանավորվել էին Նահանգների պետքարտուղար Պոմպեոն՝ որը եկել էր Բելառուս, և այդ երկրի նախագահ Լուկաշենկոն: Առաջիկա օրերին Բելառուսի նախագահությամբ տեղի կունենա ԵՏՄ վեհաժողով-տեսակոնֆերանս:

Մինսկն ու Երևանը բարձրաձայնել են գազի գնի մասին, այն նվազեցնելու անհրաժեշտության մասին, իսկ Ռուսաստանը՝ գրեթե բարձրաձայն մերժել այն: Ահա այստեղ է, որ, մասնավորապես, Երևանի համար ԵՏՄ զարգացման հայեցակարգի համաձայնեցումից բացի, շատ կարևոր է դառնում մեկ այլ բան: Մասնավորապես, խոսքն այն մասին է, թե արդյոք Հայաստանն ունի՞ առանց ԵՏՄ տնտեսական զարգացման հայեցակարգ, որն իր առարկայականությամբ և իրատեսականությամբ, ու նաև հեռանկարայնությամբ պետք է ոչ միայն չզիջի ԵՏՄ զարգացման հայեցակարգին, այլ գերազանցի դրան:

Որովհետև, ինչպես ցույց է տալիս իրական տնտեսա-քաղաքական ռեժիմը աշխարհում, Հայաստանն ավելի շուտ պետք է մտածի առանց ԵՏՄ զարգանալու մասին, հնարավորինս արագ կառուցելով այդ կազմակերպությունից դուրս կենսագործունեության «ճանապարհային քարտեզը»: Համենայնդեպս, ավելի ու ավելի ակնառու է դառնում, որ ԵՏՄ «հիմնադիր-պարեկը» այդ կազմակերպությունը դիտարկում է ոչ թե հավաքական զարգացման, այլ ընդամենը կայսերական ազդեցության միջոց: Ներկայումս առանձնահատկությունն այն է, որ խոսքը դե ֆակտո փլուզվող, փլուզման երկրորդ ալիքն ապրող կայսրության մասին է, ըստ այդմ պետք է առարկայորեն մտածել նաև դրա փլատակների տակ չմնալու մասին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում