Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

Ֆիզիկական անվտանգության առումով Լիբանանից դեպի Հայաստան հոսքը մոտ ապագայում անխուսափելի կարող է լինել

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ երկրներում տնտեսական իրավիճակը վատթարացել է։

Հայաստանյան փորձագետները կանխատեսում են, որ կարանտինային շրջանի անցումից հետո հնարավոր է դեպի Հայաստան մեծ ներգաղթ։ Հատկապես Մերձավոր Արևելքի հայկական գաղութներից՝ Սիրիա, Լիբանան։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Լիբանանի հայկական «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի հետ, որը նաև ներկայացրեց Լիբանանում առկա գործընթացները, տնտեսական օրեցօր խորացող խնդիրները և հայ համայնքի վիճակը։

– Պարոն Հակոբյան, հայաստանյան մի շարք փորձագետների կարծիքով՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ Մերձավոր Արևելքից դեպի Հայաստան մարդկանց հոսքը ավելանալու է: Ի՞նչ կասեք այս մասին։ Լիբանանում կորոնավիրուսային իրավիճակն անհանգստացնո՞ղ է։

– Հարգելով հանդերձ այդ փորձագետների կարծիքները՝ կարող եմ ասել, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի անկառավարելի վիճակը կարող է հանգեցնել դեպի Հայաստան ներհոսքի դանդաղելուն։ Ես կասեի՝ հակառակն է տեղի ունենում։ Հայաստանի ու Մերձավոր Արևելյան երկիրների քաղաքացիություն ունեցողները պետք է փորձեն այս ընթացքում վերադառնալ իրենց՝ համեմատաբար ավելի «ապահով» ծննդավայրերը, քանի որ, օրինակ, Լիբանանում կորոնավիրուսային իրավիճակն ավելի կառավարելի է, քան Հայաստանում։ Վերջերս Երևանից Բեյրութ հատուկ չվերթը դրա վկայությունն է։ Նույն թռիչքով Բեյրութից Երևան մեկնողները մի քանի նստարան էին զբաղեցրել, իսկ հակառակ ուղղության չվերթը լեփ-լեցուն էր։ Բացատրեմ։ Նախորդ օրվա դրությամբ Լիբանանում յուրաքանչյուր մեկ միլիոն բնակչի դիմաց կար 136 վարակակիր, մինչդեռ Հայաստանում այդ թիվը 1628 էր։ Կորոնավիրուսի մահվան դեպքերը Լիբանանում յուրաքանչյուր մեկ միլիոն բնակչի դիմաց կազմում է 4 հոգի, իսկ Հայաստանում՝ 21։ Շուրջ 6 միլիոն բնակչություն ունեցող Լիբանանում վերջին օրերին գրանցվել է վարակման միջին հաշվով 8 դեպք, իսկ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում նախորդ օր վարակվողների թիվը արդեն հասավ 351-ի։ Պետք է նաև նշեմ, որ կատարված թեստերի քանակը երկու երկրներում էլ գրեթե նույնն Է։

Մյուս երկրներում՝ Սիրիա, Հորդանան, Իրաք մինչև Եգիպտոս, բացի Իրանից, պատկերը, Հայաստանի հետ համեմատած, դարձյալ մոտավորապես նույնն է։ Հիմա դուք ասեք, նման պատկերը որքանո՞վ կքաջալերի դեպի Հայաստան հոսքը՝ թե՛ զբոսաշրջության, թե՛ մշտական բնակություն հաստատելու առումով։

– Կոնկրետ Լիբանանի և Սիրիայի մասով ի՞նչ պատկեր ունենք: Մեր հայրենակիցները մտադրություն ունե՞ն Հայաստան տեղափոխվել կամ ընդմիշտ Հայաստանում ապրել։ Լիբանանի տնտեսական ճգնաժամն ինչպե՞ս է ազդել ու ազդում հայ համայնքի վրա։

– Լիբանանի և Սիրիայի պարագայում մեր հայրենակիցների՝ դեպի Հայաստան հոսքի պատկերը, իր դրդապատճառներով և իրավիճակով պայմանավորված, փոքր-ինչ իրարից տարբեր է։

Ավելի քան տասը տարի առաջ Սիրիայում սկիզբ առած արհավիրքը այնտեղ ապրող հայ գաղութը հիմնովին ցնցեց:

Նրանք, ֆիզիկական ապահովության լուրջ մարտահրավերների դիմաց գտնվելով, թողեցին իրենց ծննդավայրը (Սիրիան) և սկսեցին գաղթել դեպի արևմտյան երկիրներ, որոնցից շատերի համար Հայաստանը դժբախտաբար եղավ միջանկյալ հանգրվան։

Որոշ պահից հետո սիրիահայ մեր հայրենակիցները համարկումի, համոզման, տնտեսական և այլ խնդիրներով ձգեցին Հայաստանը՝ մեկնելով ու հաստատվելով արևմտյան երկիրներում, որոնք այս ընթացքում ավելի դյուրին պայմաններ էին ստեղծել։

Հայաստանում մնացին մի քանի հազար սիրիահայեր, որոնք կա՛մ դուրս գնալու հնարավորություն չունեն, կա՛մ հայրենասիրական մղումներով ընտրեցին Հայաստանում մշտական բնակությունը։ Տնտեսական, ֆինանսական, շրջապատի, մշակութային տարբերությունների մասով որոշակի քայլեր ձեռնարկվեցին թե պետական մակարդակով, թե սիրիահայերի աջակցման նախաձեռնություններով, որոնք հարթեցին ստեղծված դժվարությունները։

Լիբանանահայերի պարագան ուրիշ է։ Լիբանանահայերից Հայաստան հաստատվող նշանակալի մասը Հայաստան մեկնեց ոչ որպես փախստական։ Նրանք տարիներ առաջ անձնական համոզմունքներով, Սփյուռքի նախարարության քաջալերումով կամ այլ տվյալներով հայրենադարձվեցին։ Նրանց մեջ կային մարդիկ, որոնք, Լիբանանի վերջին տարիների տնտեսական և քաղաքական անկայուն պայմաններին չվստահելով, նպատակահարմար գտան իրենց ընտանիքները տեղափոխել Հայաստան։ Ոմանց համար սա տնտեսապես ևս ձեռնտու էր, որովհետև Լիբանանում իրենց ունեցած բնակարանը կամ խանութը, օրինակի համար, վարձով տալով՝ դրա եկամուտին վստահեցին՝ Հայաստանում համեմատաբար ավելի բարեկեցիկ կյանք ունենալու համար։ Այս բոլորը մինչև 2019 թվականի հոկտեմբերի 17-ն էր, երբ սկսվեցին քաղաքացիական ընդվզումները։ Դրանից հետո հստակ դարձավ, որ Լիբանանը սնանկացած երկիր է։ Որպես արդյունք՝ բանկային համակարգի ցնցումը, ազգային արժույթի անկումը, քաղաքացիների եկամուտն ու տնտեսական հիմքը բավական վտանգվեց։ Այս հանգամանքը  կարող է բացասաբար ազդել նախապես կայացած հայրենադարձության որոշումների վրա, որովհետև արժույթի անկումով շատ  լիբանանահայերի համար դժվար պիտի լինի Լիբանանում վաստակել և Հայաստանում ծախսել: Այս իմաստով Լիբանան վերադարձողներ էլ կարելի է նախատեսել: Ես հավատում եմ, սակայն, որ լիբանանահայ երիտասարդների հոսքը Հայաստան տարբեր նպատակներով՝ ուսումի, ավելի լավ ապագա ունենալու, կշարունակվի։ Սակայն անվտանգության առումով եթե վատթարացում տեղի ունենա, այդ պարագայում դեպի Հայաստան մասսայական հոսքը անխուսափելի կարող է լինել։

Ֆիզիկական անվտանգության առումով հոռետես լինելու պատճառները շատ են: Աղքատության և քաղաքացիական ըմբոստության պատճառով կորոնավիրուսի արգելափակումների օրերի ավարտին ցույցերն ու փողոցային անկարգությունները կարող են  լրիվ տարբեր և մեծ տարողություն ստանալ: Եթե սրան ավելանա նաև Լիբանանում թրքական ակտիվ միջամտության հավանականության գործոնը, ապա մտահոգությունս ավելի տեղին կդառնա։  Այս պարագայում մնում է մեկ հարց տալ՝ ՀՀ իշխանությունները պատրա՞ստ են այդ հոսքն ընդունել, մանավանդ, որ այս պարագայում հոսքը տնտեսական դժվար իրավիճակով փախստականի հանգամանքով կարող է տեղի ունենալ։ Ավելին, Հայաստանի իշխանություններն ունե՞ն շտապ տարհանումի ծրագրած օրակարգ, եթե հանկարծ Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունները հայ համայնքին մղեն փախստական դառնալու։ Նշեմ, որ նրանց մեկ  կարևոր մասն ունեն ՀՀ քաղաքացիություն, իրենց հանդեպ Հայաստանն ունի պարտավորություն։

Շնորհակալ եմ զրույցի համար։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում