Sunday, 12 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Այդ բևեռը սխալ հաշվարկ է կատարել, նույնիսկ արտահերթ ընտրությունների դեպքում նրանց խորհրդարանում հայտնվելը քիչ հավանական է

Հասարակական-քաղաքական մի քանի գործիչներ, «Սասնա ծռեր» կուսակցության անդամներ ընդունել են ազգային-ժողովրդավարական բևեռի կայացման և գործունեության մասին հռչակագիր։Ի թիվս այլ մտքերի, հայտարարության մեջ նշվում է, որ առկա քաղաքական դաշտը կազմալուծված է և ունակ չէ ձևավորելու ու ներկայացնելու ազգի քաղաքական կամքը, և ստեղծված իրավիճակում ազգային-քաղաքական համախմբումը կարող է արդյունավետ լինել վերկուսակցական ձևաչափով. «Մենք՝ ներքոստորագրյալներս, նախաձեռնում ենք ազգային-ժողովրդավարական բևեռի կայացմամբ ու գործունեությամբ այդ նպատակը կյանքի կոչելու գործընթաց, որը պետք է իրականացվի հակաճգնաժամային անցումային ծրագրով: Հռչակված նպատակի իրագործման համար ներկայիս իրավիճակում տեսնում ենք հետևյալ ճանապարհը՝ ճնշում գործադրել իշխանության վրա, որպեսզի նա ձևավորի հակաճգնաժամային անցումային կառավարություն, որն ունակ կլինի անցումային ծրագրի իրականացմամբ ապահովելու ճգնաժամի հաղթահարումը»։

Հռչակագրին միացած գործիչների համոզմամբ՝ նոր Սահմանադրության մշակումն ու ընդունումը և արտահերթ ընտրությունների կազմակերպումը պետք է ավարտվեն մեկամյա ժամկետում, իսկ հակաճգնաժամային անցումային ծրագրի մնացյալ մասը՝ դրանց իրագործման համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետում՝ նաև արտահերթ ընտրություններով ձևավորված իշխանության գործունեությամբ:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ դրական է այն հանգամանքը, որ քաղաքական դաշտում ձևավորվում են տարբեր ուժեր, որոնք դիրքավորվում են ըստ դաշտի պահանջների.«Բայց կոնկրետ այս ուժի մասին խոսելիս պետք է հաշվի առնենք, որ այդ բևեռը հիմնված է «Սասնա ծռերի» քաղաքական կապիտալի վրա, իսկ «Սասնա ծռերի» քաղաքական կապիտալը մենք տեսել ենք 2018 թվականի ընտրություններին, երբ նրանք չկարողացան հավաքել անհրաժեշտ հինգ տոկոսը ու չհայտնվեցին խորհրդարանում։ Դրա պատճառները տարբեր են, բայց հիմնականն այն է, որ «Սասնա ծռերի» գաղափարախոսությունը չարմատավորվեց ժողովրդի մոտ։ Եվ նաև կարևոր պատճառն այն էր, որ «Սասնա ծռերը» չունեին ֆինանսական այնպիսի ռեսուրսներ, որոնց միջոցով կարողանային հասցնել իրենց գաղափարախոսությունը ժողովրդին՝ տարբեր միջոցառումներ իրականացնելով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ երբ այսօր ազգային-ժողովրդավարական բևեռը խոսում է արտահերթ ընտրությունների մասին՝ պարզ է դառնում, որ մասնակիցները քաղաքական հաշվարկներ չեն կատարել.«Այդ հաշվարկները կատարելու դեպքում ակնհայտ կդառնա, որ արտահերթ ընտրությունների արդյունքում նրանց խորհրդարանում հայտնվելը քիչ հավանական է։ Համենայնդեպս այն ձևաչափով, որն այսօր առկա է՝ հին Ընտրական օրենսգիրք, որն ունի լուրջ խնդիրներ, նաև առանց իրավաքաղաքական գնահատականի, որի դեպքում ընտրություններին կմասնակցեն շատ  նախկիններ։ Ի դեպ նրանք շատ ավելի լուրջ հնարավորություններ ունեն Ազգային  ժողովում հայտնվելու, օրինակ՝ Հանրապետական կուսակցությունը 4, 7 տոկոս ձայն էր ստացել, 3 տոկոսից ավելի Դաշնակցությունը, իսկ ազգային ժողովրդավարական բևեռն այս պայմաններում խորհրդարանում հյատնվելու շատ քիչ հնարավորություններ ունի»։

Քաղաքագետը գտնում է, որ նրանց մոտեցումն այս պահի դրությամբ ժամանակավրեպ է. «Բացի այդ՝ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող գործընթացները թեև աչքի չեն ընկնում շատ մեծ քաղաքական կայունությամբ, այնուամենայնիվ այսօր այնպիսի իրավիճակ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսելու կարիք չկա և մենք գնում ենք դեպի հերթական խորհրդարանական ընտրություններ՝ 2023 թվականին»։

Կարո՞ղ ենք ականատես լինել «Սասնա ծռերի»  ապաքաղաքական գործողություններին, ինչպես դա եղավ 2016 թվականի հուլիսին, դիտարկմանն ի պատասխան՝ Ռոբերտ Ղևոնդյանն ասաց, որ այսօր քաղաքական իրավիճակն այլ է. «Իրավիճակը շատ տարբեր էր։ Եվ ես չեմ կարծում, որ այն ուժերն ու անհատները, որոնք այսօր այդ բևեռում են ունեն այնպիսի ռադիկալ մարտավարություն, ինչպիսին, որ «Սասնա ծռերը»։ Հաշվի առնենք մի կարևոր հանգամանք՝ ՊՊԾ գնդի գրավման գործընթացի ժամանակ «Սասնա ծռերի» ներկայիս  ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը գտնվում էր անազատության մեջ և անձամբ չէր ղեկավարում իրավիճակը։ Բացի այդ՝ այնտեղ կան մարդիկ, օրինակ Արկադի Վարդանյանը, Արա Պապյանը, որոնք բավականին հավասարակշիռ վարքի դրսևորմամբ են աչքի ընկել ու ես չեմ կարծում, թե այսօր հնարավոր է այնպիսի գործողություն, ինչպիսին որ տեղի ունեցավ 2016 թվականին։ Անկախ նրանից, թե մենք ինչպիսի անուն կտանք դրան՝ ապստամբությու՞ն, թե՞ ահաբեկչություն։ Այսօրվա քաղաքական իրողություններն այնպիսին են, որ բռնի գործողություններ իրականացնելու կարիք չկա ու ես դրա հավանականությունը շատ փոքր եմ գնահատում»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում