Friday, 10 07 2026
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ

Միգրացիոն բացասական սալդոն կասեցնելու նպատակով կառավարությունը կիրականացնի համապատասխան ծրագրեր

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում Օշականի դպրեվանքում հանդիպել է Հայաստանի գրողների միության նախագահության և մտավորականների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է արտագաղթի թեմայով մի խումբ մտավորականների մտահոգություններին, պատասխանել նրանց հուզող հարցերին:
ՀՀ վարչապետի խոսքով՝ միգրացիան մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ սկսած 1991 թվականից մեր երկրում գոյություն ունի լրջագույն ժողովրդագրական խնդիր: «ՀՀ-ում մշտապես բնակվող մարդկանց թիվն այսօր կազմում է 3 մլն, իսկ արտերկրում ներկայում ունենք երկու անգամ ավելի շատ թվով հայրենակից: Սա նաև մեր ազգի մոբիլության վկայությունն է, այսինքն մեր քաղաքացիները կարողանում են ազատորեն տեղաշարժվել, քանի որ դրա համար առկա են բարենպաստ պայմաններ: Պետք է ընդգծել նաև, որ արտագաղթին նպաստող մյուս գործոնն էլ աշխատատեղերի անբավարար թիվն է: Մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թիվ մեկ գործոնը արտագնա աշխատանքի մեկնելու՝ աշխատատեղերի բացակայությունն է: Այսինքն, արտագաղթի երկու հիմնական խնդիրները սրանք են»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Ըստ նրա՝ տարեկան միգրացիոն բացասական հոսքերի ամենամեծ ցուցանիշն արձանագրվել է 1991-1995 թվականների ընթացքում՝ հասնելով տարեկան 200 հազարի: «Սա օբյեկտիվ և հասկանալի է՝ պայմանավորված երկրի այն ժամանակվա սոցիալ-տնտեսական իրավիճակով, երբ երկրում կտրուկ կրճատվում էին աշխատատեղերը, ինչի արդյունքում մեր քաղաքացիները ստիպված լքում էին հայրենիքը՝ իրենց սոցիալական խնդիրները հոգալու համար: 1996-97 թթ.-ից հետո, երբ երկրում ապահովվեց մակրոտնտեսական կայունություն, սկսվեցին գրանցվել տնտեսական աճի ցուցանիշներ՝ երկիրը լքողների բացասական սալդոն հասավ տարեկան 50-60 հազարի: Իսկ 2004-2006 թթ-ին այն հասավ զրոյական մակարդակի, նույնիսկ արձանագրվեց միգրացիոն հոսքերի դրական սալդո: 2007-ից կրկին արձանագրվել է բացասական սալդո՝ տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը տատանվելով 4-5 հազարի շրջանակներում», – ասել է վարչապետը:

Ըստ նրա՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունն ակնառու է եղել արտագնա աշխատանքի մեկնողների թվաքանակի պարագայում, քանի որ 2009 թ. մեր երկիրը գրեթե չի ունեցել այդ նպատակով մեկնողներ: «Սա կապված էր Ռուսաստանում աշխատանքի բացակայության հետ: 2010 թ. ՌԴ-ում իրավիճակի բարելավման հետևանքով կրկին վերսկսվել են նման հոսքերը, կտրուկ ավելացել արտագնա աշխատանքի մեկնողների թիվը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում տարեկան կտրվածքով մեր երկրից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը հասնում է 60 հազարի: Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում արձանագրել ենք, որ այս առումով վերականգնվել է 2007 թ. ցուցանիշը», – նշել է վարչապետը:

Ըստ նրա՝ վիճակագրության հետ աշխատելիս պետք է զգուշավոր լինել և հաշվի առնել արտագնա սեզոնային աշխատանքի մեկնելու երեույթը: «Վերը նշված դինամիկան որոշակի թյուրիմացության մեջ է գցել նաև որոշ զանգվածային լրատվական միջոցների, որոնք ահազանգում են, թե այս տարի արտառոց արտագաղթ է տեղի ունենում: Սակայն միգրացիոն ծառայության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ դինամիկ երևույթները կապված չեն հայրենիքը մշտապես լքողների հետ: Դա առաջին հերթին պայմանավորված է ժամանակավոր աշխատանքի մեկնողների՝ 2007-2008 թվականների ցուցանիշի վերականգնման հետ: Ամեն դեպքում, նույնիսկ եթե խոսքը գնա տարեկան մեր երկիրը լքող 2500-3000 մարդու մասին՝ այս երևույթը մեզ մտահոգող լրջագույն խնդիրը կրկին կհանդիսանա», – ընդգծել է կառավարության ղեկավարը:

ՀՀ կառավարությունը 2010-ի դեկտեմբերին հաստատել է միգրացիոն քաղաքականության ռազմավարությունը, որտեղ հստակ ֆիքսվել են կառավարության թիրախները և նպատակները: «Առաջին հերթին միգրացիոն քաղաքականությունը պետք է ծառայի ազգագրական և ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Մենք պետք է կարողանանք կասեցնել միգրացիոն բացասական սալդոն և հասնենք դրական ցուցանիշների: Այդ նպատակին է միտված նաև Սփյուռքի նախարարության ձևավորումը, որը մշակել է մի քանի տասնյակ ծրագրեր, որոնց նպատակն է՝ ամրապնդել սփյուռքահայության հետ կապը, ստեղծել աշխատատեղեր և համապատասխան պայմաններ, որպեսզի մեր հայրենակիցները հնարավորություն ունենան ժամանել Հայաստան: Այդ նպատակով կառավարությունը մշակել և Ազգային ժողովին է ներկայացրել հայրենադարձության վերաբերյալ օրենք, որով պետությունն ստանձնելու է պարտավորութուններ՝ մեր հայրենակիցների նկատմամբ՝ ստեղծել այնպիսի միջավայր, որպեսզի նրանց ադապտացումը մեր երկրի պայմաններին լինի հնարավորին չափ հեշտ և կարճ ժամկետում», – ասել է Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով սահմանամերձ շրջաններին՝ վարչապետը նշել է, որ դրանք ևս կառավարության մշտական ուշադրության կենտրոնում են, և այդ տեսանկյունից տարածքային համաչափ զարգացումը ծրագրային գերակա ուղղություններից է: «Ֆինանսական միջոցները բաշխելիս նախապատվությունը պետք է տանք ոչ թե Երևանին, խոշոր քաղաքներին, այլ համայնքներին: Բանկերը ցածր տոկոսադրույքներով՝ արտոնյալ պայմաններով և պետության սուբսիդավորմամբ հիփոթեքային վարկեր պետք է տրամադրեն առաջին հերթին անապահով համայնքներին», – ասել է վարչապետը:

Խոսելով ծնելիության խթանման վերաբերյալ՝ Տիգրան Սարգսյանը փաստել է, որ վերջին 5 տարիների ընթացքում այս բնագավառում պետության կողմից իրականացվել են լրջագույն ծրագրեր: ՙԾննդօգնությունը Հայաստանում դարձել է անվճար, իսկ կոռուպցիոն ռիսկերը հասցվել են նվազագույնի: «Մենք այստեղ ունենք լրջագույն հաջողություն, որն արձանագրել են հանրապետությունում կոռուպցիոն ռիսկերը գնահատող միջազգային կազմակերպությունները: Ավելացվել են նաև երեխաներին հատկացվող նպաստները՝ նույնիսկ տնտեսական ճգնաժամի ժամանակ», – նշել է վարչապետը:

Գրողները վարչապետին են դիմել հանրապետությունում գրախանութների թվի նվազման, ժամանակակից հայ գրականության շուրջ առկա խնդիրների վերաբերյալ: Տիգրան Սարգսյանը կարևորել է դրանց լուծմանն ուղղված համատեղ աշխատանքների իրականացումը: Միաժամանակ, վարչապետը հորդորել է մշտապես ընթերցել գրականություն՝ սեփական ինտելեկտը և գիտելիքները բարձրացնելու նպատակով:

Նշենք, որ «Ես գրքի բարեկամն եմ» խորագրով անցկացված հեռուստամարաթոնին աջակցելու համար Տիգրան Սարգսյանը Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանից ստացել է «Գրական բարերար»-ի դիպլոմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում