Saturday, 11 07 2026
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան

«Ելնեն երկինք, իջնեն ներքև՝ Դավիթ Գրիգորյանի քրեական հետապնդումը ապօրինի է». պաշտպանը՝ դատավորի քրգործի մասին

Այսօր պաշտոնական հաղորդագորություն է տարածվել, համաձայն որի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն իր վարույթում քննված դատական գործերով նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիքներ:

ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության, քրեական գործի նախաքննության ավարտի վերաբերյալ զրուցեցինք Դավիթ Գրիգորյանի շահերի պաշտպան, փաստաբան Գեորգի Մելիքյանի հետ:

Պաշտպանը նախ նշեց, որ Դավիթ Գրիգորյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Ապա անդրադարձավ առկա «զավեշտալի խնդրին». «Քրեական գործ հարուցելու որոշումը ապօրինի լինելու պայմաններում քրեական հետապնդումն ինքնին անօրինական է, այսինքն՝ առերևույթ քրեական գործ հարուցելու որոշման ապօրինության դեպքում քրեական հետապնդում չի կարող իրականացվել: Այս գործով կա վերաքննիչ քրեական դատարանի՝  օրինական ուժի մեջ մտած դատական ակտը՝ 2019  թվականի օգոստոսի 5-ի որոշումը, որը փաստել է, որ քրեական գործ հարուցելու որոշմամբ՝ 2019 թվականի հունիսի 18-ի որոշման մասին է  խոսքը, գլխավոր դատախազը չի հաղթահարել դատավորի անձեռնմխելիությունը, մասնավորապես՝ չի ստացել ԲԴԽ-ի համաձայնությունը՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ: 2019 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազի բողոքը, և Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ:

Հիմա ելնեն երկինք, իջնեն ներքև՝ կոպիտ ասած, Դավիթ Գրիգորյանի քրեական հետապնդումը ապօրինի ու դատապարտված է: Ով էլ լինի դատավորը, եթե անգամ գործը դատաքննության գործընթաց մտնի, ինքնին ապօրինի է քրեական հետապնդումը: Քրեական գործի հարուցման ապօրինի լինելու պայմաններում ինչ ապացույց էլ ձեռք բերեն, բոլորը անթույլատրելի են: Ըստ էության՝ ամբողջ նախաքննությունն ինքնին անօրինական է:

Մի կարևոր խնդիր կա, որ մենք արդեն ստիպված ենք բարձրաձայնել: Գլխավոր դատախազը, երբ վճռաբեկ բողոք է ներկայացրել, մինչև դա բառացի նշել էր, որ հիմնվելով Լ. Պողոսյանի ու Ա. Սաղաթելյանի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշման վրա՝ դատավորի անձեռնմխելիությունը չհաղթահարելը ինքնին քրեական հետապնդումը բացառող հանգամանք է: Եվ դա գիտակցելով՝ գլխավոր դատախազը վճռաբեկ դատարանի առաջ նման հարց է բարձրացրել: Վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազի բողոքը, վիճարկվող որոշումը մտել է օրինական ուժի մեջ: Հենց իր՝ գլխավոր դատախազի դիրքորոշումը պարտադրում էր, որ Դավիթ Գրիգորյանի քրեական հետապնդումը դադարեցնի: Բայց զարմանալիորեն թե՛ քննիչը, թե՛ գլխավոր դատախազը անտեսել են այդ հանգամանքը, և այսօրվա դրությամբ ունենք այն, ինչ ունենք: Հայտարարել են նախաքննության ավարտ: Այստեղ էականը գործով ձեռք բերված ապացույցները չեն, մենք որևէ ապացույցի չենք անդրադառնում: Որևէ ապացույց չկա էլ, որ Դավիթ Գրիգորյանի մեղքը հաստատում է, և ընդհանրապես՝ որ հաստատում է, թե հանցակազմ է առկա նրա արարքում: Հենց նույն քննիչը 2019 թվականի փետրվարին որոշում էր կայացրել ու նույնիսկ քրեական գործի վարույթն էր մերժել, քրեական գործ հարուցելն էր մերժել դատավորի նկատմամբ՝ գտնելով, որ հանցագործության դեպք չկա: Հետևությունները թողնոմ եմ ձեզ: Չեմ ուզում քաղաքական դաշտ մտնել, բայց սա պատվիրված գործ է, կգա ժամանակը, պատվիրատուները պատասխան կտան այս ապօրինի քրեական հետապնդման համար:

Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության  հետ կապված՝ մենք առանձին բողոք էինք բերել, որի քննությունը երկար ժամանակ ընթանում է առաջին ատյանի դատարանում: Եվ մի զավեշտալի պահ կա՝ հենց խուզարկության ժամանակ առգրավման գործողության մեջ դատարանը ճանաչել է հանցագործության դեպքի հատկանիշներ… հատուկ քննչական ծառայության քննիչի արարքում՝ այն, որ նա դատավորի աշխատասենյակի դուռը կնիքելու միջոցով թույլ է տվել ենթադրյալ հանցանքի հատկանիշներ պարունակող գործողություններ: Դա պարտավորեցնում է, որ քրեական գործ հարուցվի այդ քննիչի նկատմամբ:

Ներկայումս մենք ունենք այն, որ հանցագործություն կատարելով՝ հանցագործություն են բացահայտում: Այսօրվա քննչական մարմինների իրական պատկերն է: Արհեստավարժ չեն, չեն կարողանում հանցագործություն բացահայտել… առանց հանցագործություն կատարելու: Նույն քննիչի վրա հիմա հոդված է դրված, որը փաստացի սանկցիայով համապատասխանում է պարոն Գրիգորյանին առաջադրված հոդվածի սանկցիային: Ես անմեղության կանխավարկածը չեմ խախտի, միայն կասեմ՝ ԲԴԽ-ն ճանաչել է, որ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն է կատարել քննիչը, ստացվում է, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից:

Մինչև հիմա մենք ժամանակ էինք տալիս, որ վարույթն իրականացնող մարմինը սթափվի և ուշքի գա, բայց այսօր տեսնում եմ, որ մեր երկրում օրենքը չի գործում»:

Իսկ ՀՔԾ հաղորդագրության մեջ ներկայացված է մեղադրանքի ձևակերպումը, որն առաջադրված է դատավոր Դավիթ Գրիգորյանին ու նրա աշխատակցին: «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում 07.09.2018թ.-ին ստացվել է քաղաքացու կողմից քննիչի և դատախազի որոշումների դեմ բերված բողոքը, որի վերաբերյալ դատական գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին:

Վերջինս, պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, բողոքի քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու և այդ կերպ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է 14.09.2018թ.-ին դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն: Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին չեն ներկայացել բողոքաբերը, ՀՀ քննչական կոմիտեի և դատախազության ներկայացուցիչները, որոնց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի, և նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել ու նշանակվել է մեկ այլ օր:

Հիշյալ բողոքի նյութերին են կցվել կողմերին ուղղված, 14.09.2018թ.-ին դատական նիստին ներկայանալու մասին դատարանի գրասենյակում չգրանցված, անստորագիր և առանց ելքագրման ձևական ծանուցագրեր: Ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող վերը նշված արձանագրությունը կազմելուց և իրենց ստորագրություններով հավաստելուց հետո Դ. Գրիգորյանը և Գ. Վարդանյանն այն կցել են դատական գործի նյութերին:

Բացի այդ, 11.09.2018թ.-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի բաժնի պետի համապատասխան միջնորդությունը, որի վերաբերյալ դատական գործը նույն օրը մակագրվել է դատավոր Դ. Գրիգորյանին: Վերջինս որպես իր աշխատանքի արդյունավետ գնահատման դրական չափանիշ, այն է` ողջամիտ ժամկետում դատական գործի քննություն ցույց տալու, ինչպես նաև հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դարձյալ դատական նիստերի քարտուղար Գ. Վարդանյանի օժանդակությամբ կազմել է հիշյալ գործով 14.09.2018թ.-ին դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն: Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին կողմերը չեն ներկայացել, և նրանց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի: Նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր:

Հիշյալ բողոքի նյութերին են կցվել կողմերին ուղղված, 14.09.2018թ.-ին դատական նիստին ներկայանալու մասին դատարանի գրասենյակում չգրանցված, անստորագիր և առանց ելքագրման ձևական ծանուցագրեր: Այս դեպքում ևս ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող վերը նշված արձանագրությունը կազմելուց և իրենց ստորագրություններով հավաստելուց հետո Դ. Գրիգորյանը և Գ. Վարդանյանն այն կցել են դատական գործի նյութերին: Ընդ որում, հատկանշական է, որ վերոհիշյալ երկու դատական գործերով էլ 2018թ. սեպտեմբերի 14-ով թվագրված դատական նիստերի արձանագրություններում նշվել է նիստերի անցկացման նույն ժամը, մինչդեռ Դ. Գրիգորյանը և Գ. Վարդանյանը նշված օրը և ժամին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում չեն գտնվել:

Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին` 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»:

 

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում