Thursday, 06 06 2024
«Հենց «Մայդանից» խոսողներն են Ռուսաստանին հանձնել Ուկրաինայի և Վրաստանի տարածքների 20%-ը». Կոբախիձե
ՀԱՊԿ անպատասխանատվության գոտին
Գազայում հայտնել են ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական հարվածից առնվազն 20 զոհի մասին
Նման այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է վարչապետի՝ COP29-ին մասնակցելու մասին լուրերին
14:30
Ճապոնիայի կայսրը կայցելի Միացյալ Թագավորություն
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար
14:10
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
2018-ին կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք

Մարուքյանի հայտարարությունները սադրանք են, բայց ազատամարտիկները երբեք չեն գնա այդ սադրանքին. Գագիկ Մելքոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համարում է, որ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի դատապարտել մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքը, իրավիճակը գնալով կթեժանա։

Մարուքյանը երեկ ԱԺ բրիֆինգի ժամանակ նաև հայտարարեց, որ «օրերը ինչքան անցնում են, սպառնալիքներն այնքան թեժանում են», և ակնարկելով ազատամարտիկների՝ նշել էր, որ նրանց կողմից արդեն զինված սպառնալիքներ են հնչում, և ամեն ինչ սրվում է։ «Ես տեսա՝ արդեն ազատամարտիկներ են այս թեմայի մեջ խառնում։

Ազատամարտիկները դատապարտում են ինձ, մեզ և այլն։ Բայց երբ մտովի հետ եմ գնում 2008-2009 թվական ու հիշում եմ, որ երբ ես այցելում էի Սասուն Միքայելյանին, այդ ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին։

Նրանք այսօր ինձ դատապարտում են՝ իբրև թե պաշտպանում են Սասուն Միքայելյանին, որը նրանց պաշտպանության կարիքը չունի։ Ես ուզում եմ այս հստակ գծերը ֆիքսենք և արձանագրենք, որ մենք չենք մտնելու այդ դաշտ, որտեղ մեզ փորձ է արվում տանել»,- ասել է Մարուքյանը։

«Առաջին լրատվական»-ը այս թեմայով մի քանի հարց ուղղեց պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանին։

Պարոն Մելքոնյան, Էդմոն Մարուքյանը կարծես մեղադրում է ազատամարտիկներին, որ ներքաշվել են իր ու Սասուն Միքայելյանի միջադեպում, պաշտպանում են Սասուն Միքայելյանին։ Բացի դրանից, կարծես թե, նույն ազատամարտիկներին մեղադրում է երկակի ստանդարտների մեջ՝ նախ, որ պաշտպանում էին Մանվել Գրիգորյանին, հիմա՝ Սասուն Միքայելյանին։ Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերի այս զարգացումները։

– Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ ազատամարտիկները երբեք չեն ներքաշվի որևէ մի միջադեպի։

Ազատամարտիկները ասել են իրենց խոսքը։ 1999 թվականին, երբ որ Մանվել Գրիգորյանը դարձել էր ԵԿՄ նախագահ, իր նշած ազատամարտիկները արդեն Երկրապահում չկային։ Սա մեկ։ Երկրորդը՝ ազատամարտիկների ամբողջ խնդիրը ոչ թե ինչ-որ մեկի կողմը կանգնելն ու նրան պաշտպանելն է, այլ այն, որ մեր երկրում լինի խաղաղ մթնոլորտ, մեկը մյուսին հանդուրժի։ Սա է ամբողջը։ Մեզ համար հաճելի չէր, որ Ազգային ժողովում նմանատիպ ծեծկռտուք եղավ, մենք նեղվեցինք և քննադատեցինք այդ երևույթը։ Բայց հետո, երբ որ արդեն Սասուն Միքայելյանը հասկանալով, իմանալով՝ ինչ է կատարվել, խաղաղության ձեռք մեկնեց, բայց նրանք հայհոյեցին ի պատասխան։ Սասունը նորից առաջարկեց ներողություն խնդրել, բայց Էդմոնենք ձայն չհանեցին, փոխարենը սկսեցին նորից խոսել, հաթաթա տալ՝ թե տղա եք, եկեք ինձ խփեք, մորթեք։ Այսինքն՝ ինքը Սասունի մեկնած հաշտության ձեռքը չբռնեց և հակառակը՝ նորից ամեն ինչ տարավ սադրանքի՝ հրահրելով, թե եկեք, վիզս կտրեք, մորթեք։ Իրեն ո՞վ է մորթում։ Ինչ վերաբերում է ազատամարտիկներին, նրանց մասին խոսակցություններին, ապա կրկնեմ՝ մեր համար կարևոր է հանդարտությունը, միասնությունը։ Էս երկիրը վերջապես պետք է դառնա միասնական, պետք է ի վերջո հանդարտվի՞, թե՞ ոչ։ Տեղին քննադատության համար երբեք ոչ ոք ոչինչ չի ասել, բայց հիմա, երբ որ իրենք արդեն գնում են սադրանքի, չի կարելի։

Դուք նկատի ունեք, որ ազատամարտիկներին է՞լ են սադրում, որպեսզի ներքաշեն այս պատմության մեջ և ցույց տան, որ ձեր կողմից էլ իրենց վրա հարձակումներ կան։

– Իհարկե, բայց ազատամարտիկները երբեք չեն գնա այդ սադրանքին, կուլ չեն տա այդ խայծը։ Հակառակը, մենք խաղաղության, հանդարտության կոչ ենք անում։ Մենք կոչ ենք արել, որ քաղաքական դաշտում ոչ թե սադրանքի դիմեն, այլ նորմալ քննադատեն ու աշխատեն։ Մարուքյանը սկզբնական շրջանում նորմալ քննադատում էր իշխանությանը, ցույց էր տալիս իշխանության սխալները, որը շատ գովելի է, քանի որ մեզ առողջ ընդդիմություն է պետք, որը կկարողանա իշխանությանը ցույց տալ սխալները, որպեսզի իշխանությունը այդ սխալներից դաս քաղի։ Այդպես է պետք։

Իսկ հիմա ի՞նչ է փոխվել, պարոն Մելքոնյան։

– Իսկ հիմա նորմալ քննադատությունը վերածվել է ծեծկռտուքի, սադրանքների, բայց մենք երկու կողմին էլ կոչ ենք անում, որ խաղաղվեն, հանդարտվեն և շարունակեն այս երկրի զարգացումը, այլ ոչ թե երկիրը քանդեն, երկիրը տանեն կործանման։ Իսկ թե կոնկրետ ինչ է փոխվել, կամ ինչու է փոխվել, այդ հարցին պետք է պատասխանի Մարուքյանը։ Էն ժամանակ, այո, կառուցողական էր, իսկ հիմա չգիտեմ, թե ինչ է։ Բայց, անկախ ամեն ինչից, մենք կոչ ենք անում մեզ չներքաշել նման սադրանքների մեջ, մենք ցանկանում ենք, որ մեր երկրում խաղաղություն լինի, քանի որ թշնամին մեր սահմանին կանգնած է, և մենք պետք է իրար հետ վաղը պատերազմի դաշտ գնանք։ Բայց եթե մենք ներքին թշնամիներ ենք, մենք չենք կարող վաղը դիմակայել մեր իրական թշնամուն, հակառակորդին։ Ազատամարտիկների կոչն է՝ հանդարտվել, հանգստանալ և շարունակել նորմալ աշխատել։

Ձեր կարծիքով՝ կհանդարտվե՞ն, թե՞ այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի։

– Չէ։ Ինձ թվում է՝ ամեն ինչ կհարթվի։ Վերջապես Մարուքյանն էլ այս երկրի քաղաքացի է ու պետք է մտածի, որ չի կարելի, պետք է վերջ տալ, բայց նորից խոսում է ազատամարտիկների մասին։ Ազատամարտիկները ոչ խառնվում են, ոչ էլ կխառնվեն։ Բայց երբ տեսնում ենք, թե ով է սխալը, նրան ասում ենք՝ չի կարելի։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում