Wednesday, 15 07 2026
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել

Վարչապետը խոստացավ ծանոթանալ բանկերի հետ քաղաքացիների 5 կոնկրետ խնդրի օրինակի, զբաղվել դրանցով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում շրջելիս զրուցեց նաև Կենտրոնական բանկի մոտակայքում հավաքված անձանց հետ, լսեց նրանց՝ բանկերի հետ կապված խնդիրները, քաղաքացիներից մեկին հորդորեց նամակով իրեն ներկայացնել հինգ կոնկրետ օրինակ՝ խոստանալով, որ անձամբ կծանոթանա, կզբաղվի դրանցով:

Քաղաքացիներն իրենց մտահոգությունը ներկայացրեցին բանկային համակարգի, վարկերի հետ կապված, նրանցից մեկը մասնավորապես նշեց, թե մարդիկ արտակարգ դրության ընթացքում հացի գումար չունեն, սակայն բանկերը, վարկային կազմակերպությունները զանգում են, ասում, որ գալիս են ավտոմեքենան քաղաքացու ձեռքից վերցնեն:

Վարչապետը, լսելով քաղաքացիների բարձրացրած հարցերը, մասնավորապես նշեց. «Բանկերն այս ընթացքում 500 հազար մարդու վարկային արձակուրդ են տվել: Մարդիկ, որոնք բանկերի հետ նորմալ, ճիշտ աշխատանքային հարաբերություններ ունեն, բանկերը բոլորին էլ ըմբռնումով են մոտենում»:

Քաղաքացիներին մեկը արձագանքեց՝ դա ճշմարտություն չէ: Նա նշեց, որ անձամբ խնդիր ունի: Վարչապետը հորդորեց, որ կոնկրետ օրինակներ ներկայացնի: «Եկեք պայմանավորվենք, եթե նույնիսկ շատ օրինակներ ունեք, 5 հատ կոնկրետ օրինակ տվեք, նամակը փոխանցեք, ես անձամբ կկարդամ: 5 կոնկրետ օրինակը կտաք, այդ 5 կոնկրետ օրինակով կհամոզվեմ, որ ճիշտ եք ասում, կզբաղվեմ դրանցով, հետո ուրիշ 5 օրինակ, 50 օրինակ կուզեմ»,-ասաց նա ու հորդորեց էլեկտրոնային փոստով կամ առձեռն հանձնել իր օգնականին:

Վարչապետը նկատեց, որ հավաքված մարդիկ դիմակ չեն կրում, մոտ են կանգնած միմյանց, հորդորեց պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ: Նա այդտեղ հավաքվելը համարեց անընդունելի՝ հանուն նրանց առողջության:

Կենտրոնական բանկի դիմաց վարկային կազմակերպությունների գործունեության դեմ մայիս 12-ին ակցիա էին կազմակերպել մի խումբ քաղաքացիներ։ Ոստիկանության աշխատակիցն ակցիայի մասնակիցներին փոխանցել էր, որ մեկ անձ կարող է մտնել շենք և հանդիպել ԿԲ ներկայացուցչի հետ, սակայն նրանք հրաժարվել են այդ առաջարկից։ Նրանք պահանջել էին, որպեսզի ԿԲ ներկայացուցիչը գա և հանդիպի իրենց հետ։ Մի փոքր անց ոստիկանության ներկայացուցիչը հորդորել էր ողջամիտ ժամկետում դադարեցնել ակցիան, քանի որ պարետի որոշմամբ ակցիաներ չեն թույլատվում և պետք է պահպանվի հեռավորություն։ Մանուել Մանուկյանը հակադարձել էր, թե իրենք ակցիա չեն իրականացնում, այլ եկել են հանդիպելու ԿԲ ներկայացուցչի հետ։ Նա բարձր կոչերով փորձել էր սրել իրավիճակը, որից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիների։ Երկու քաղաքացի բերվել էին ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին՝ ՀՀ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում