Friday, 07 06 2024
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Միքայել Մինասյանը տիրապետում է նմանատիպ սխեմաների․ Հրաչյա Հակոբյանը կապ չունի․ Քոչարյան

Պետք է ուսումնասիրություններն ամբողջության ու լրիվության սահմաններում իրականացվեն, որպեսզի մաքսանենգ ծխախոտի թեման այլևս չշահարկվի՝ որպես իշխանությանը վարկաբեկելու ու լեգիտիմությունը մաշեցնելու միջոց: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Միքայել Մինասյանի այն հայտարարությանը, թե մաքսանենգ ճանապարհով արտահանված ծխախոտի հետ կապ ունեն Նիկոլ Փաշինյանի մերձավորները:

«Ես կասկած չունեմ, որ Միքայել Մինասյանը հաստատ տիրապետում է նմանատիպ նախկինում օգտագործված սխեմաների: Բայց դա Հրաչ Հակոբյանի հետ հաստատ որևէ կապ չի կարող ունենալ, որովհետև եթե դուք ուշադիր ուսումնասիրեք, սկսած սիգարետի արտադրողներից, կտեսնեք, թե ովքեր են: Վարդան Հարությունյան և այլն, դա կապված է նախկին իշխանությունների օլիգարխիկ թևի հետ: Եվ եթե շատ խորանանք, շատ բաներ պետք է բացահայտվեն»,- ասաց Քոչարյանը: Նա նշեց, որ եթե մաքսանենգ ապրանք է դուրս եկել, մաքսանենգությունը պետք է ֆիքսված լինի ՀՀ տարածքում, քրեական գործեր կհարուցվեն, այդ գործերի լրիվությունը պահանջելու է, որպեսզի իրոք բացահայտվեն այդ մաքսանենգ ապրանքի հետ կապված բոլոր դրվագները:

Բայց եթե մաքսանենգ չէ, այդ դեպքում լրիվ ուրիշ պատմություն է, նշանակում է հատուկ կերպով փորձ է արվում վարկաբեկել իշխանությանը: Ըստ Քոչարյանի՝ պարզվում է, որ միայն Հրաչ Հակոբյանը անունը չէ, որ կապվում է այդ դեպքի հետ, նաև Սիփան Փաշինյանի անունն է շրջանառվում:

«Ինչ ասես մտցնում են այդ պատրաստված նյութերի մեջ: Եթե դա իրոք մաքսանենգ ապրանք է, պետք է Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվի ՀՀ իրավական համակարգ: Բայց այդպիսի գործընթաց չենք տեսնում: Դա սուտ տեղեկատվություն էր, որի նպատակը ես նշեցի, թե որն էր: Առայժմ մեր իրավապահները չեն ստացել ՌԴ-ից մաքսանենգ ապրանքի մասին տեղեկատվություն, բացի այն պատրաստված հոդվածները, որոնք կասկած են հարուցում, թե ինչքանով առնչություն ունեն իրավապահ համակարգի հետ»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում