Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

«Ռազբորկան» շարունակվում է քաղաքական կարևորագույն ակտի ֆոնին

Հայաստանի խորհրդարանի «Իմ քայլը» մեծամասնությունն ու «Լուսավոր Հայաստանը» շարունակում են Հաղթանակի օրը՝ մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած կռվի շուրջ «ռազբորկան»: Այդ ընթացքում, մայիսի 12-ին լրանում է Արցախի առաջին պատերազմի զինադադարի բիշքեկյան համաձայնագրի 26-ամյակը: Զինադադարը կնքվել է Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի ստորագրությամբ և, ըստ էության, միակ նշանակալի փաստաթուղթն է, որում ամրագրված է հակամարտության երեք կողմերի ստորագրություն: Հայաստանի Հանրապետության խորհրդարանի երեք խմբակցությունների համար, համենայնդեպս մինչև երեկո, բիշքեկյան ակտի քաղաքական տարեդարձ, կարծես թե, գոյություն չուներ: Խորհրդարանից անդրադարձ հնչել է միայն անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի մակարդակով, որը ֆեյսբուքյան գրառումով հիշեցրել էր մայիսի 12-ի մասին:

Բանն այն է, որ բիշքեկյան համաձայնագրի տարեդարձը գործնականում լոկ օրացուցային հանգամանք չէ: Առավել ևս ներկայիս աշխարհաքաղաքական շրջափուլում, երբ ավելի ու ավելի դինամիկ ընթացք են ստանում նոր աշխարհակարգի ձևավորմանը միտված գործընթացներն ու պետությունների միջև հարաբերությունները, բիշքեկյան համաձայնագիրը ստանում է ավելի մեծ քաղաքական նշանակություն: Որովհետև այդ համաձայնագիրը գործնականում առաջիններից մեկն է աշխարհում, որով դե ֆակտո արձանագրվել է այսպես ասած՝ Յալթայի կոնֆերանսի արդյունքում երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված աշխարհակարգի ավարտը, և գործնականում նոր աշխարհակարգի հաստատման մեկնարկը: Այլ կերպ ասած, արցախյան առաջին պատերազմի հայկական հաղթանակն ու դրա շարունակություն բիշքեկյան համաձայնագիրը հայկական աղյուսն են նոր աշխարհակարգում, համաշխարհային առանցքային ռեգիոններից մեկի նոր սահմանների և ստատուս-քվոյի հաստատումով:

Ըստ այդմ, մայիսի 12-ը օրացուցային նիշ չէ, այլ քաղաքական իրողություն, որը ժամանակի մեջ ոչ միայն չի կորցրել արդիականությունը, այլ դարձել է առավել ևս արդիական և առավել ընդգրկուն իր նշանակությամբ: Դրանից զատ, բիշքեկյան հրադադարի հարցում կան տարակարծություններ հենց հայաստանյան հանրության շրջանում: Մի շարք խմբեր և շերտեր կարծում են, որ համաձայնագիրը պարտադրվել է Մոսկվայից և կասեցրել հայկական հաղթանակի ընդլայնումը: Անշուշտ, այդ հարցը կարող է լինել բանավեճի առարկա, ամենատարբեր նրբերանգներով: Մյուս կողմից, սակայն, հենց դա էլ ինքնին վկայում է քաղաքական իրողության կարևորությունն ու դրա շուրջ հայկական քաղաքական մտքի ծավալման անհրաժեշտությունը: Մի բան, որ պետք է տեղի ունենար խորհրդարանում, գոնե այսօր ընդհատելով «ռազբորկան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում