ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի ղեկավարությանը համեմատել է նացիստական Գերմանիայի իշխանությունների հետ և հայտարարել, որ Միացյալ Նահանգները ձգտելու են երկարաձգել երկրի նկատմամբ կիրառվող զենքի էմբարգոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք կրկին միջազգային հանրությանը կոչ ենք անում միանալ մեզ՝ աշխարհում հակահրեականության խոշորագույն հովանավորին կանգնեցնելու համար»,- ասել է Պոմպեոն:
Նա հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները կօգտվեն բոլոր հնարավոր դիվանագիտական գործիքներից՝ Իրանին զենք մատակարարելու էմբարգոն երկարաձգելու համար, որն ավարտվում է 2020 թ.-ի հոկտեմբերին: