Lodsys պատենտային հոլդինգը դատի է տվել Rovio Mobile ֆիննական ընկերությանը, որը ստեղծել է աշխարհում ամենատարածված Angry Birds սմարթֆոնների համար նախատեսված հավելվածը: Այս մասին հաղորդում է BBC-ն: Lodsys-ը պնդում է, որ ֆիննական ընկերությունը խախտել է իրեն պատկանող պատենտները, որոնք կապված են iOS և Android օպերացիոն համակարգերում գործող խաղերի հետ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Rovio Mobile-ն իր հերթին հայտարարել է, որ դեռ չի ստացել ոչ մի պաշտոնական տեղեկություն, որը կապված է հայցի հետ: «Հենց որ մենք ստանանք ավելի լիարժեք տեղեկատվություն, համապատասխան քայլերի կդիմենք»,- ասել է ընկերության ներկայացուցիչը: Lodsys ընկերությունը դատական գործընթացների մեջ է նաև այլ ընկերությունների՝ օրինակ՝ Apple-ի հետ:







































