Friday, 07 06 2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:20
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
18:10
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
18:05
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի

Ընտրվել եմ էջմիածինցիների կողմից ու այս ճանապարհով երբեք պաշտոնից չեմ հեռանալու․ Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կողմից ընդունված թիվ 158 որոշումը հարուցել է Էջմիածնի քաղաքացիների զայրույթը։ Համաձայն ավագանու որոշման ու համայնքի ղեկավարի հաստատման՝ Էջմիածին համայնքում գտնվող հողամասի սեփականատեր «Աշոտ Միրզոյան» Ա/Ձ-ի դիմումը բավարարվել է՝ տալով ԱԳԼՃԿ կառուցելու ճարտարապետահատակագծային թույլտվություն՝ հետագայում նաև շինթույլտվություն։

Աշոտ Միրզոյանի որդին՝ Արման Միրզոյանը, նախկին քաղաքապետ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի մտերիմ ընկերն է։ Էջմիածինցիներին վրդովվեցրել է այն հանգամանքը, որ շինթույլտվություն է տրվել Արման Միրզոյանին, որը հեղափոխության օրերին Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի մարդկանց հետ բնակիչներին վախեցնում ու թույլ չէին տալիս մասնակցել հեղափոխությանը՝ կասեցնելով հեղափոխության ընթացքը Էջմիածնում։

Բողոքող էջմիածինցիների պնդմամբ՝ Մանվել Գրիգորյանի մերձավոր շրջապատը շարունակում է «տակից» կառավարել քաղաքը, իսկ Դիանա Գասպարյանը համագործակցում է նրանց հետ։ Նրանք նույնիսկ լուսանկարներ են հրապարակել, որտեղ նույն Արմանը մարդկանց թույլ չի տալիս գնալ Երևան, մասնակցել հեղափոխության ցույցերին։

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ։

– Տիկին Գասպարյան, խնդրում եմ ներկայացնել Ձեր կողմից ընդունված հայտնի որոշման մանրամասները։ Ըստ հրապարակումների, Դուք Մանվել Գրիգորյանի մերձավոր շրջապատի ներկայացուցչին, որը հեղափոխության օրերին ամեն կերպ խոչընդոտել է մարդկանց մուտքն ու ելքը, թույլ եք տվել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել քաղաքում։

– Հերթով անդրադառնամ։ Չակերտավոր խնդրահարույց այս որոշման մասով նշեմ, որ տրվել է ճարտարապետահատակագծային թույլտվություն, որը դեռ շինթույլտվություն չէ։ Էջմիածնի ավագանու անդամներից մեկի հոր ԱՁ-ն ձեռք է բերել մասնավորից, ոչ թե համայնքից։ Հետո ներկայացրել է նախագիծ այդ հողատարածքի վրա գազալցակայան կառուցելու։ Նախագիծը քաղաքաշինական նորմերին չի հակասում՝ բնակավայրից անհրաժեշտ հեռավորություն ունի, 2 կմ շառավղով այլ գազալցակայան չկա։ Այդ իմաստով նախագիծը որևէ խախտում իր մեջ չի պարունակում։ Միևնույն ժամանակ, հողի կատեգորիան պետք է փոխվի, որպեսզի դրա վրա շինարարություն իրականացվի։ Հողի կատեգորիան փոխվում է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։

Քաղաքապետարանին մեղադրողները այսքանից հետո միտումնավոր չեն նկատում, որ հողի կատեգորիան պետք է փոխվի միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։ Այսինքն՝ իրենք այդ նախագծի համար մեղադրում են քաղաքապետարանին, ուրեմն նույն հաջողությամբ վաղը մեղադրելու են այն գերատեսչություններին, որոնցով անցնելու է նախագիծը։ Այդ մարդիկ ենթադրում են, որ նախարարությունները և՞ս խախտում են անում, որ փոխում են հողի կատեգորիան։ Սա դեռ առկախված հարց է։

Շինթույլտվություն տալու համար պետք է փոխել հողի կատեգորիան, իսկ դա անում է ոչ համայնքը։ Բացի դրանից՝ հողի կատեգորիան փոխվելու դեպքում համայնքի բյուջե մեծ գումար է վճարվելու՝ 14 մլն դրամ։ Դրանից հետո կատարվելու է ներդրում, շինարարությունն իրենից ենթադրում է տեղի բանվորների ներգրավում, տնտեսական ակտիվություն։ Արդյունքում մոտ 50 աշխատատեղ է ստեղծվելու։ Ես չեմ հասկանում գործարարի մերժելու տրամաբանությունը, որը հողը ձեռք է բերել մասնավորից ու քաղաքում ներդրում անելու ցանկություն ունի։ Ես գործարարներին չեմ բաժանում յուրայինների ու ոչ յուրայինների։ Ես ցանկացած նման ներդրման նայում եմ որպես բիզնես պրոյեկտ ու համայնքում ակտիվություն ապահովող երևույթ։

– Իրենց քննադատությունն այն մասին է, որ Դուք ձեռնարկատիրությամբ զբաղվելու թույլտվություն եք տվել այն մարդուն, որը, հեղափոխության ժամանակ մարդկանց վախեցնելով, թույլ չի տվել մասնակցել ցույցերին։ Բացի դրանից՝ նա համարվում է Էջմիածինն ահ ու սարսափի մեջ պահած նախկին ռեժիմի մերձավոր շրջապատից՝ այդպիսով թույլ տալով ծածուկ կառավարել քաղաքը։

– Ես իրավունք չունեմ խտրական վերաբերմունք ցուցաբերել որևէ մեկի նկատմամբ։ Ավագանու անդամի հոր ԱՁ-ին է տրամադրվել, իսկ նրա մասով, կարծես թե, խնդիր չկա։ Բողոքներն այն մասով են, որ նրա որդին հանդիսանում է Մանվել Գրիգորյանի որդու ընկերը։ Նմանատիպ փոքր քաղաքում, հատկապես հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի ընտանիքի նախկին ազդեցությունը, էջմիածինցիների մեծ մասը, ստիպված թե կամավոր, փորձել է այս ընտանիքի հետ նորմալ հարաբերություններ ունենալ։

Ինձ համար անընդունելի է խտրական վերաբերմունք ցուցաբերելը։ Դա ինձ համար հակաժողովրդավարական է։ Եթե ինչ-որ մեկը ինձ ցույց կտա կետ, որը ես խախտել եմ, հովանավորչություն եմ իրականացրել, ես պատրաստ եմ չեղարկել որոշումը։ Բայց այս որոշումը հիմնված է օրենքի վրա, խնդիր չունի, հետևաբար՝ ես չեմ դիտարկում նախագիծը ներկայացնողի կապերը նախկին ռեժիմի հետ։ Եթե որևէ այլ քաղաքացի կներկայացներ նման նախագիծ, որը ես կմերժեի ու դրա փոխարեն այս մեկը կընդունեի, դա խնդրահարույց կլիներ։ Բայց հիմա նման խնդիր չկա։ Մեղադրանք հնչեցնողների մեջ կան նույն ՀՀԿ-ի վստահված անձինք, վարչապետ Կարեն Կարապետյանի ջատագովներից։ Հուսով եմ՝ հարցազրույցի հրապարակումից հետո այդ մարդիկ իրենց կգտնեն։ Այնպես որ կարելի է ազնիվ լինել ու մեղադրելուց առաջ չմոռանալ իրենց անցյալը։ Ես ուզում եմ մի քանի դրվագ հիշեցնել այն մարդկանց համար, ովքեր ինձ կապում են Մանվել Գրիգորյանի ընտանիքի հետ։ Օրինակ՝ դեռևս պաշտոնակատար ժամանակ ավագանու որոշման հիման վրա Մանվել Գրիգորյանը զրկվել է Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից։ Մենք Մանվել Գրիգորյանի ընտանիքի հետ ունենք մի քանի դատական վեճեր։ Քաղաքապետարանի դիմացի այգում սրճարանի վարձակալության պայմանագրի լուծարման մասով արդեն դատական նիստի օր կա նշանակված։ Մենք դիմել էինք, որպեսզի Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող սրճարանի տարածքը վերադարձվի համայնքին։ Մանվել Գրիգորյանի փեսային պատկանող ապօրինի կառուցված ավտոլվացման կետի հետ կապված ենք դատական վեճի մեջ։ Ներկայացրել ենք քանդման որոշում, որը բողոքարկել են։ Մենք երկու գործով արդեն հաղթել ենք։ Ընթացքի մեջ է իրենց բողոքարկման վարույթը, սպասում ենք այդ որոշմանը։ Մանվել Գրիգորյանի մերձավոր շրջապատից, ովքեր ազատվել են աշխատանքից, դարձյալ դատական հայց են ներկայացրել քաղաքապետարանի դեմ։ Եթե ես Մանվել Գրիգորյանի ընտանիքի հետ լինեի կապի մեջ, ինչպես չարախոսները փորձում են վերագրել, հավանաբար չէին լինի այս դատական վեճերը։ Քաղաքապետարանն ամենօրյա պայքարի մեջ է հնարավոր գույք հետ բերելու, կամ ապօրինությունները վիճարկելու համար։ Սա իսկապես ցնդաբանություն է։

Մի փոքր կոպիտ է հնչում, բայց այդպես է։ Ես մի քաղաքական թիմի անդամ եմ, որը բացառում է հովանավորչությունը, կոռուպցիան։ Եթե ես նմանատիպ գործարքների մեջ լինեի, հաստատ կարիք չէր լինի շարժումների, այլ իմ քաղաքական թիմն առաջինը դրան կարձագանքեր ու կդներ իմ պաշտոնի հարցը։ Տպավորություն է ստեղծվում, թե ես միայնակ եմ գործում, իմ գործողություններին տեղյակ չէ իմ քաղաքական թիմը։ Բայց դա այդպես չէ։ Եթե իրենք վստահում են վարչապետին, ինչպես ասում են՝ հեղափոխական են, ուրեմն պետք է վստահ լինեն, որ վարչապետն առաջին հերթին թույլ չէր տա, որպեսզի իր կադրը կամ իր օրոք ընտրված քաղաքապետը ստվերային գործարքների մեջ լիներ ինչ-որ մեկի հետ։ Բնականաբար, ողջամիտ չէ պնդելը, թե վարչապետը կարող է չտիրապետել իրավիճակին կամ չիմանալ, թե ինչ է կատարվում այս կամ այն քաղաքում։ Հետևաբար, այս ամենը մի քանիսի երևակայության արդյունքն է։ Դրանցում որևէ բովանդակություն չկա, պարզապես զրպարտություն է։

– Տիկին Գասպարյան, Ձեր նկատմամբ նկատո՞ւմ եք առանձնացված մոտեցում կամ հրաժարականի պահանջի համար հիմքերի ստեղծում։ Այսինքն՝ նպատակ հետապնդվո՞ւմ է Ձեզ պաշտոնից հեռացնելու։

– Ես ընտրվել եմ էջմիածինցիների կողմից ու այս ճանապարհով երբեք պաշտոնից չեմ հեռանալու։ Հրաժարական տալու որևէ նախապայման կամ պատճառ չեմ տեսնում։ Ես կատարում եմ իմ աշխատանքը։ Հատկապես կորոնավիրուսի օրերին Էջմիածինն առաջին իսկ օրվանից ախտահանվել է։ Ինչով հնարավոր է՝ մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի ճգնաժամային կառավարումն արդյունավետ լինի։ Հիմա անցել ենք մեր բնականոն կյանքին։ Նախատեսվում է մեծածավալ հիմնանորոգման աշխատանքներ քաղաքում։ Ես բարեխղճորեն իմ աշխատանքն եմ կատարում ու այդ բամբասանքների պատճառով չեմ պատրաստվում պաշտոնը թողնելու ուղղությամբ որևէ քայլ անել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում