Thursday, 16 07 2026
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին

Գագիկ Ծառուկյանի հերթական արմատական փորձը

Մամուլում հրապարակվել է տեղեկություն, որ Գագիկ Ծառուկյանին զայրացրել է իրեն պատկանող կոնցեռնի տնօրենի ձերբակալությունը, և ԲՀԿ-ն դառնում է արմատական ընդդիմություն: Ըստ տեղեկության, Ծառուկյանը հրաժարվել է իր ձերբակալված մենեջերի համար բարեխոսել կառավարության ղեկավարի՝ վարչապետ Փաշինյանին։ Ինչպես հայտնի է, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին ԱԱԾ-ն ձերբակալել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կաշառք տալու մեղադրանքով: Ըստ հաղորդագրության՝ խոսքը 22 միլիոն դոլարի մասին է: ԲՀԿ-ին արմատական ընդդիմություն լինել վերագրվում է հերթական անգամ, և հանրությունը թերևս կորցրել է հաշիվը, թե մամուլում քանի-քանի անգամ է այս տարիների ընթացքում ազդարարվել, որ կուսակցությունը դառնում է արմատական ընդդիմություն: Խոսքը նաև հեղափոխությանը նախորդած շրջանի մասին է: ԲՀԿ-ն մեկ անգամ, իհարկե, եղել է, կամ մոտեցել է արմատական ընդդիմության նշաձողին՝ 2014 թվականին, ինչն ավարտվեց 2015 թվականի փետրվարով:

Այդուհանդերձ, անգամ այդ շրջանի, այսպես ասած, արմատական պահվածքը առանձնանում էր մի հանգամանքով՝ Գագիկ Ծառուկյանի բավականին նկատելի «դիմադրությամբ», ինչի մասին, օրինակ, վկայում էր այն, որ ամենաարմատական արտահայտություններն արվում էին կուսակցության, այսպես ասած, քոչարյանական թևի շրջանակից, իսկ Ծառուկյանի արձագանքը լինում էր այն, որ դրանք անձնական, անհատական կարծիքներ են: Հատկանշական էր, որ 2015-ի փետրվարից հետո, երբ Սերժ Սարգսյանն ունեցավ հայտնի կոշտ ելույթը, այդ թևը միանգամից հեռացավ կուսակցությունից՝ թողնելով Ծառուկյանին մենակ: Այդ շրջանը քաղաքական նրբերանգների տեսանկյունից բավականին հատկանշական է, քանի որ բնորոշում է քաղաքական ինստիտուցիոնալ համակարգի բացակայության պայմաններում խոշոր սեփականատիրոջ քաղաքական վարքագծի, մեղմ ասած, ոչ էֆեկտիվությունը:

Բանն այն է, որ անկախ իշխանության բնույթից՝ ամբողջատիրական, թե, այսպես ասած, ժողովրդավարական, քաղաքական ինստիտուցիոնալ համակարգի, քաղաքական կյանքի մեխանիզմի բացակայության պայմաններում որևէ դիմակայությունում ի վերջո հաղթելու է իշխանությունը, առավել ևս հանրային լեգիտիմություն ունեցող իշխանությունը, թեև, վերջին հաշվով, լեգիտիմությունն այդտեղ կարող է և չունենալ վճռորոշ նշանակություն, ինչպես եղավ Սերժ Սարգսյանի շրջանում: Ինստիտուցիոնալությունից զուրկ միջավայրում խոշոր սեփականատերը չի կարող լինել կառավարող ուժին արմատական ընդդիմություն, կամ հակառակ դեպքում չի կարող լինել խոշոր սեփականատեր: Նոր Հայաստանը, թե հին՝ պայմանական ասած, դա չունի էական նշանակություն, և էական նշանակություն չունի անգամ այն՝ Հայաստան է, թե ոչ: Այդպես է գործնականում ամենուրեք, և «ինչ պակաս Իվանիշվիլի» է բանաձևը իրականում ընդամենը ծուղակ էր, և ծուղակ է լինելու, որովհետև Իվանիշվիլին Վրաստանում արմատական ընդդիմություն չէր, որ եկավ իշխանության: Իվանիշվիլին Վրաստանում կառավարող օլիգարխ էր, որն ընդամենը կառավարման ղեկից հեռացրեց Սաակաշվիլուն, երբ այն զրկվել էր աշխարհաքաղաքական արդիականությունից:

Երբ այդ նրբերանգները հաշվի չեն առնվում, և խոշոր սեփականատերը ինստիտուցիոնալ միջավայրում դառնում է արմատական ընդդիմություն, ապա այդ երևույթին «զոհ» է դառնում թե՛ քաղաքականությունը, թե՛ հանրությունը, թե՛ տվյալ սեփականատերն ինքը: Թե ով է օգտվում դրանից, արդեն այլ խոսակցության առարկա է: Ըստ այդմ, եթե Գագիկ Ծառուկյանը դառնում է արմատական ընդդիմություն, պետք է առաջանա հարց, թե ով է օգտվելու դրանից: Կամ՝ ով է ուզում, որ նա դառնա արմատական ընդդիմություն: Իսկ մեծ հաշվով, արմատական կամ, այսպես ասած, կառուցողական ընդդիմություն հասկացությունները Հայաստանում զգալիորեն արժեփոխված կամ նենգափոխված հասկացություններ են, ինչը գալիս է դեռևս նախորդ համակարգի վաղ շրջանից: Այդպես գործնականում ծածկվել է իրական պատկերը՝ Հայաստանում քաղաքական մրցակցային համակարգի բացակայությունը, որտեղ ընդդիմությունը չի բնորոշվում մակդիրներով կամ էպիտետներով, այլ կամ լինում է իր գաղափարներով ու արժեքներով, կամ՝ ոչ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում