Saturday, 18 07 2026
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան

Պայթյունավտանգ իրավիճակ՝ Լիբանանում. տեղի հայ համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը վտանգված է

Թեպետ աշխարհը կենտրոնացած է կորոնավիրուսի վրա, բայց հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում տարածաշրջանում և ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքում: Վերջին օրերին բավականին թեժ իրավիճակ է ստեղծվել Հայաստանի, հայկական շահի համար շատ կարևոր երկրներից մեկում՝ Լիբանանում, որտեղ մարդիկի դուրս են եկել փողոցներ և բողոքում են տնտեսական ծանր վիճակից, բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և կանոնավոր բանակի միջև։ Ցուցարարները կոտրել են Բեյրութի խանութները և բանկերի գրասենյակները։ Այս և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր «Առաջին լրատվական»-ը քննարկել է արաբագետ Արմեն Պետրոսյանի և «Օրբելի» կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանի հետ:

Պետրոսյանի խոսքերով՝ աշխարհը հոգնել էր համավարակային միապաղաղությունից և, կարծես թե, կարոտել էր նախկին կոնֆլիկտային իրավիճակները, հատկապես Մերձավոր Արևելքում, գրեթե բոլոր կոնֆլիկտային գոտիներում նկատվում են թեժացումներ: «Շարքային լիբանանցին այսօր կանգնած է երկընտրանքի առաջ՝ պայքարել կորոնավիրուսի՞, թե՞ սովի դեմ, տեսնում ենք, որ լիբանանցիներն ընտրել են երկրորդ տարբերակը… Այս ամենը կարող է հանգեցնել առողջապահական համակարգի վատթարացմանը, քանի որ անցած երկու ամիսներին իշխանություններին հաջողվել է վերահսկել վարակի տարածումը, բայց իրավիճակը փոխվել է, և բողոքի գործողությունները հղի են վարակի տարածման ավելի մեծ աղբյուրների ստեղծմամբ»,- ասաց Պետրոսյանը՝ չբացառելով գործող կառավարության հրաժարականի հավանականությունը:

Կարեն Վերանյանն իր հերթին փաստեց, որ Լիբանանի իշխանությունները չեն կարողանում վերահսկողության տակ պահել իրավիճակը, որը պայթյունավտանգ է: «Հայ համայնքի մասով մտավախություն կա նախ և առաջ այն առումով, որ սոցիալ-տնտեսական ծանր խնդիրները չեն կարող շրջանցել հայ համայնքին, առավել ևս Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, քաղաքական-ռազմական ճգնաժամը ժամանակ առ ժամանակ տեղափոխվում են Լիբանան: Իհարկե, սիրիահայերի հետ համեմատած, լիբանանահայերն շատ ավելի անվտանգ միջավայրում են գտնվում, բայց, այդուհանդերձ, հնարավոր էֆեկտները հայ համայնքն իր վրա զգում է՝ քաղաքական, ռազմական բախումների մասով»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում