Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Կամ հեղափոխությունը՝ ոստիկանությանը, կամ ոստիկանությունը՝ բոլորիս

Երեկ Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 2 հոգի մահացել է, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանոց։ Ավելի ուշ, Նորատուսցի Արջ մականունով հայտնի անձի եղբայրը՝ մի խումբ անձանց հետ ձողերով ու այլ իրերով զինված, մուտք են գործել հիվանդանոց, ըստ նախնական տեղեկությունների՝ երկու վիրավորներին սպանելու նպատակով։ Բարեբախտաբար, հիվանդանոցում մարդ չի սպանվել՝ թեև վիրավորների վիճակը, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, ծանր է։

Հասարակությանն ավելի շատ ցնցել են ոչ այնքան փողոցում տեղի ունեցած սպանությունները, որքան դրանց հաջորդած իրադարձությունները, հիվանդանոցի թիրախավորումը, քրեական ենթամշակույթի «բումը» ու ոստիկանության անօգնական վիճակը։

Անտարակույս է, որ ոստիկանությունը երեկ Գավառում պարտվել է, ու այս համատեքստում երկրորդական, նույնիսկ երրորդական է այն փաստը՝ արդյոք ոստիկանապետ Արման Սարգսյանը գտնվե՞լ է իրադարձությունների կիզակետում, թե՞ նույնիսկ Երևանում, որովհետև մի ամբողջ համակարգի գործունեության արդյունավետություն չի կարող պայմանավորված լինել դրա ղեկավարի գտնվելու վայրով։ Ոստիկանությունը ցանկացած պարագայում չէր կարող նման անգործություն դրսևորել, մանավանդ որ երկու հանգամանք շատ ավելի անկաշկանդ պետք է դարձնեին իրավապահների գործողությունները։

Նախ՝ Հայաստանում ամիսներ առաջ ընդունվել է այսպես կոչված՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքը, ինչը լրացուցիչ գործիք է ոստիկանության ձեռքին նման վենդետաները, քրեական «ռազբորկաները» կանխելու համար։

Եթե ոստիկանությունը չի կարողանում իրականացնել իր կանխարգելիչ օպերատիվ գործառույթները, ապա գործ ունենք ինստիտուցիոնալ լուրջ ճգնաժամի հետ, որովհետև վերջին շրջանում ոստիկանությանը վերադարձվել է նաև գաղտնալսումներ իրականացնելու հնարավորությունը։

Երկրում արտակարգ դրության ռեժիմ է, ինչը դարձյալ մեծացրել է ոստիկանության դերակատարությունը՝ օբյեկտիվորեն սահմանափակելով քաղաքացիների տեղաշարժման իրավունքը, հնարավորությունները։ Դժվար է պատկերացնել, թե արտակարգ դրության ռեժիմի պայմաններում ինչպես է հնարավոր դարձել Գավառի երեկվա «արյունոտ խրախճանքը»։ Բանականությունն անզոր է ընկալել, թե ինչպես կարող են արտակարգ դրության պայմաններում մարդիկ իրենց այնքան «ազատ զգալ», որպեսզի կատարեն խմբակային հանցագործություն, կամ ոստիկանական դիմադրությունը տապալելով՝ հարձակվեն հիվանդանոցի վրա։ Սա այն է, ինչը կոչվում է ամենաթողություն, ոստիկանության պարտություն։

Քաղաքակիրթ երկրներում ոստիկանապետի հրաժարականն այլևս կայացած փաստ կլիներ, սակայն Հայաստանում քաղաքական նման մշակույթ գոյություն չունի, ու Սարգսյանն իր պաշտոնը կպահպանի, եթե նման ցանկություն ունենա վարչապետը՝ միակ ինստիտուտը կամ պաշտոնյան, որին ենթակա ու հաշվետու է ոստիկանապետը։ Եթե Արման Սարգսյանն ունենա վարչապետի աջակցությունը, ոչ միայն հրաժարական չի տա, այլ նույնիսկ պարտավոր չէ խորհրդարան ներկայանալ։ Սա է խորհրդարանական Հայաստանի «առանձնահատկություններից» մեկը, որը այդպես էլ չսրբագրվեց հեղափոխության թիմի կողմից։

Մյուս կողմից՝ անձերով պետք չէ ամեն ինչ պայմանավորել, ու ոստիկանությունում որակական փոփոխություններ տեղի չեն ունենա, եթե նույնիսկ հեռանա դրա գործող պետը։ Իշխանությունը երկու տարի շարունակ հապաղել է դատաիրավական բարեփոխումների, ոստիկանության և ԱԱԾ-ի ռեֆորմի հարցում ու պետք չէ զարմանալ, որ նախկին բարքերը, քրեական խրախճանքը վերադառնում են։ Անցյալը հենց այսպես էլ վերադառնում է, նախ՝ «արժեքներով»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում