Հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի թոռը՝ հայտնի բրիտանացի նկարիչ Լյուսյեն Ֆրոյդը, հիվանդության պատճառով մահացել է 88 տարեկանում: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով նկարչի գործակալին: Թե որ հիվանդությունն է հատկապես դարձել նրա մահվան պատճառ՝ չի նշվում:
Լյուսյեն Մայքլ Ֆրոյդը ծնվել է 1922 թ. Բեռլինում: 1933 թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: Ֆրոյդը համարվում էր ժամանակակից արվեստի ամենամեծ եկամուտ ունեցող նկարիչը:











































