Sunday, 12 07 2026
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ

Առանցքային կալանավորում, որ կարող էր լինել թոփ թեմա

Անցնող օրերին լրահոսում կորոնավիրուսային գերակայության, նաև Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի իրադարձությունների կլանած ուշադրության ստվերում մնաց մի իրադարձություն, որը, այսպես ասած, սովորական շրջանում կարող էր դառնալ ամենաքննարկվող թեմաներից մեկը: Խոսքն այն մասին է, որ ԱԱԾ-ն ձերբակալեց, իսկ հետո կալանավորեց «Մուլտի գրուպ» կոնցեռնի գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանին: Ընդ որում, տեղեկությունից հնարավոր է եզրակացնել, որ խոսքն ամենևին այն քրեական գործի մասին չէ, որի շրջանակում Առուստամյանն արդեն իսկ հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում: Ամիսներ առաջ դա Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությանն առնչվող գործն էր:

«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրենի հանդեպ իրավապահների ուշադրությունը, մեղադրանքն ու կալանավորումը անկասկած ստանում են քաղաքական երանգ, շատ պարզ մի պատճառով՝ կոնցեռնի սեփականատերն է մարդ, որը Հայաստանի խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժի ղեկավարն է, խմբակցության ղեկավարը, պատգամավոր: Ըստ այդմ, Գագիկ Ծառուկյանին առնչվող տնտեսական գործունեության հետ կապված որևէ իրավական գործընթաց այսպես թե այնպես ստանում է քաղաքական առնչություն կամ ընկալում: Եվ այդ հանգամանքը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև գործնականում ամբողջ աշխարհին:

Սեդրակ Առուստամյանի պարագայում այդ իմաստով հատկանշական է, որ նրա ձերբակալությունն ու կալանավորումը բավականին լուռ է ընդունել քաղաքական ուժը, որ պատկանում է Գագիկ Ծառուկյանին: Այսինքն՝ գոնե առայժմ նկատելի է, որ Գագիկ Ծառուկյանը չի փորձում քաղաքական երանգ հաղորդել իրեն պատկանող կոնցեռնի գործադիր տնօրենի կալանավորմանը: Դա կարող է ունենալ մի քանի պատճառ: Նախ այն, որ Ծառուկյանը կարող է ձեռնպահ մնալ կրակի վրա յուղ լցնելուց՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է ԱԱԾ վարույթում քննվող գործին: Մյուս կողմից՝ Ծառուկյանը վերջին շրջանում կարծես թե չի ցուցաբերել այնպիսի վարքագիծ, որը թույլ կտար խոսելու այն մասին, թե իշխանությունն ունի նրան այդպիսի գործով կոշտ ազդակ կամ մեսիջ հղելու անհրաժեշտություն: Թեև այդ իմաստով, այդուհանդերձ, հատկանշական է, որ իրավական տիրույթում այդ զարգացումը տեղի է ունենում մի փուլում, երբ իշխանության դեմ բավականին աշխուժություն է ցուցաբերում նախկին իշխող համակարգը: Գագիկ Ծառուկյանն այսպես թե այնպես ասոցացվում է նախկին համակարգի հետ, և ըստ այդմ՝ պետք չէ բացառել, որ նրա առնչությամբ ձեռնարկվում են, այսպես ասած, կանխարգելիչ քայլեր:

Միևնույն ժամանակ ԲՀԿ նախագահի պատասխան վարքագիծը անշուշտ կախված է նաև այն հանգամանքից, թե ինչպիսին են մեղադրանքի, այսպես ասած, հիմքերը, որովհետև դրանց ծանրակշիռ լինելու պարագայում գործին քաղաքական աստառ հաղորդելով՝ ԲՀԿ առաջնորդը միմիայն կբարդացնի թե՛ դրա իրավական ընթացքը, թե՛ նաև իր քաղաքական դրությունը: Եվ առավել ևս, որ Ծառուկյանի համար գուցե ինքնին պակաս հետաքրքիր չէ այն, թե ինչ խնդիրներ կան կոնցեռնի տնօրենի գործունեության շրջանակում, որովհետև տեսականում պետք չէ բացառել և այն, անմեղության կանխավարկածը պահպանելով, որ Ծառուկյանը կարող է լինել այդ գործունեության, ոչ թե հարուցված գործի տուժող կողմ:

Համենայնդեպս հետաքրքիր է, որ ամիսներ առաջ Հյուսիս-հարավի գործի առնչությամբ մամուլում եղավ հրապարակում, թե Առուստամյանն իրավապահներին հայտնել է, թե չի ուզում, որպեսզի Ծառուկյանն իմանա իր գործողությունների մասին, քանի որ տեղյակ չի եղել դրանցից: Իհարկե, այդ տեղեկությունը կարող էր լինել նաև ԲՀԿ նախագահի վարկը մաքուր պահելու համար, բայց բոլոր դեպքերում գործ ունենք հետաքրքիր զարգացման հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում