Thursday, 16 07 2026
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան

Վաղը լրանում է վերջնաժամկետը․ «կոմունալ տեռորի» ուրվականը

Մարդիկ ծանոթ են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ու «Գազպրոմ Արմենիա»-ի հայտարարություններին, թե 10 հազար դրամից ավելի էլեկտրաէներգիա ու 30 հազարից ավելի գազ սպառած բաժանորդները մինչև երկուշաբթի չվճարեցին, գազ ու լույս չեն ունենա: Այս հայտարարություններն ընկերությունները շտապեցին անել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեք օր առաջվա ծանուցումից հետո, թե կոմունալների դիմաց վճարումների կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարում է վերացած:

Չնայած մարտի վերջին նույն հանձնաժողովն արձանագրել էր, որ այդպիսի իրավիճակը շարունակվելու է մինչև արտակարգ դրության ավարտը, և մատակարարները չվճարելու դեպքում չեն կարող անջատել մարդկանց հոսանքը, գազը կամ ջուրը:

Կառավարության վերջին որոշման համաձայն՝ արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև մայիսի 14-ը։ Իհարկե, կառավարությունը որևէ կերպ չի պարզաբանել, թե արդյոք կառավարությունը, ինչպես փետրվարի համար, պատրաստվո՞ւմ է մասամբ փոխհատուցել գազի ու լույսի վարձավճարները։

Մարդիկ հայտնվել են անորոշության և խուճապի մեջ, որովհետև արդեն վաղը լրանում է ռուսական կապիտալով աշխատող ընկերությունների ներկայացրած վերջնաժամկետի ժամանակը։

Կառավարության շենքի մոտ երեկ բողոքի ակցիա է տեղի ունեցել կոմունալ վարձավճարները չվճարելու պահանջով։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ չեն վճարելու գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարները, քանի որ երկրում արտակարգ դրություն է հայտարարված: «Կառավարությունը մեզ արգելում է աշխատել, պարետատունը արգելում է աշխատել, բայց ՀԷՑ-ն ու «Գազպրոմը» պահանջում են վճարել»,- ասել են բողոքի ակցիայի մասնակիցները։

Կառավարության մոտ հերթապահություն իրականացնող ոստիկաններն էլ նշել են, որ ակցիայի մասնակիցները չունեն տեղաշարժման թերթիկ և բողոքի ակցիա իրականացնելու իրավունք։ Նրանք խնդրել են ողջամիտ ժամանակում հեռանալ կառավարության շենքի դիմացից և ավարտել բողոքի ակցիան:

Ոստիկանության ներկայացուցիչների պահանջը միանգամայն իրավաչափ է, քանի որ արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է ֆորս-մաժորային իրավիճակ ու հավաքների իմպերատիվ արգելք։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որը, սակայն, պետք է վերաբերեր նաև կոմունալ վճարների մուծումների հետաձգումներին։

Տարակուսելի է, որ կառավարությունը վերջին նիստում առհասարակ չանդրադարձավ այս խնդրին, չլսեցինք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարքագծի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ու «Գազպրոմ Արմենիա»-ի հայտարարությունների իրավա-քաղաքական գնահատականը։ Կառավարության նման վարքագիծը թերևս արդարացված կարող էլ լինել, եթե հրապարակվեր գործադիրի աջակցության նոր փաթեթ։ Սակայն այս մասին դարձյալ որևէ բան չլսեցինք։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ու «Գազպրոմ Արմենիա»-ի վարքագիծը միանշանակ հակաիրավական, հակասոցիալական ու հակաբարոյական է, սակայն այս պարագայում ոչնչով արդարացված չէ կառավարության լռությունը կամ իներտությունը։ Չգիտենք՝ ում շահերն է սպասարկում չարաբաստիկ հանձնաժողովը կամ՝ ինչ բիզնես նկրտումներ ունեն ռուսական կապիտալով աշխատող ընկերությունները, բայց ակնհայտ է, որ վաղվանից գործողության մեջ մտնող «կոմունալ տեռորը» հարուցելու է սոցիալական հուզումներ, որի թիրախը դառնալու է կառավարությունը՝ կրելով քաղաքական ոչ բարենպաստ համատեքստի բոլոր հետևանքները։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում