Wednesday, 15 07 2026
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26

Հինգերորդ շարասյունը հուժկու հարվածներ է տալիս Փաշինյանին. Լավրովի հայտարարության մեջ նրանց մատը խառն է

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ մասնավորապես նշելով. «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, ողբերգության 105-րդ տարելիցը: Ողբերգության, որն աշխարհն այն ժամանակ գերադասեց չնկատել։ Բայց անպատժելիությունը ծնում է նորանոր հանցագործություններ…»:

Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը Վ. Բոդնարը նամակ էր հղել պետական մարմինների ներկայացուցիչներին՝ խնդրելով չմասնակցել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և չարտասանել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշեց. «Դա Ուկրաինայի արգործնախարարության կարծիքը չէ, փոխնախարարի կարծիքն է, և դա այնքան էլ կարևոր չէ: Բոլորին հայտնի է, որ Ուկրաինայում շատ մեծ դեր ունի Արսեն Ավակովը. նա սկզբունքային դեր խաղացող, Ուկրաինայի անկախությունը պահպանող գործիչ է, և նրա խոսքը շատ ավելի արժեքավոր է… Որքան էլ չընդունենք Ուկրաինայի փոխարտգործնախարարի ասածը, պետք է անկեղծորեն հիշենք, որ բոլոր քվեարկություններում Հայաստանը դեմ է քվեարկում Ուկրաինային՝ Ռուսաստանի հետ միասին… Ուկրաինայի հետ պետք է աշխատել, քաղաքականության փոփոխություն պետք է լինի»:

Անդրադառնալով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ Լավրովի հայտարարությանը, որում նա նշել է, որ «սեղանին դրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փուլային տարբերակը», Ստեփան Գրիգորյանը նշեց. «Լավրովը միջազգային մակարդակի դիվանագետ է, դա ընդունում են բոլորը, և այդպիսի մարդը երկու լրջագույն վրիպո՞ւմ է թույլ տալիս. մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, երբ խոսում էր 4 բանաձևերի մասին, դա կապեց փուլային տարբերակի հետ, դա վրիպում չէր, և վիրիպում չէր նաև գազի հարցը մեզ երեսով տալը… Լավրովի հայտարարությունը կապված է Նիկոլ Փաշինյանի անձի հետ. Ռուսաստանի համար անընդունելի է հեղափոխությամբ իշխանության եկած անձը… Հայաստանի օրինակը ավտորիտար Ռուսաստանի համար վտանգ է: Լավրովի այս քայլը միտված էր մեկ հարցի. նրանք դրանով սկսեցին պայքար Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար»:

«Հինգերորդ շարասյունը ամեն կողմից հուժկու հարվածներ է տալիս Փաշինյանին»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ Լավրովի հայտարարության մեջ նրանց մատը խառն է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում