Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել մի նախագիծ, որով առաջարկում են քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը։ Խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացնում նախագծից ու նշում, թե որն է դրա հիմնական նպատակը։
Պատգամավորը մանրամասնում է նաև նախօրեին հարցազրույցներից մեկում արած իր այն հայտարարությունը, թե պատրաստվում է հանձնաժողով ստեղծել, որը միտված կլինի կարգավորել վերջին շրջանում եկեղեցի-պետություն լարված հարաբերությունները։ Խոսելով սոցիալական խնդիրներից՝ պատգամավորը նշում է, որ ինքը և «Իմ քայլի» մի խումբ պատգամավորներ կոմունալների պարտադիր վճարը այս փուլում անընդունելի են համարում։










































