Friday, 24 07 2026
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից

Նախկին ոստիկանապետը միշտ էլ սադրիչ է եղել. Ախալքալաքում կրքերը չեն հանդարտվում

Ինչպես ավելի վաղ գրել էինք, մարտի 26-ին Ախալքալաքի «Գոլդ» սրճարանի մոտակայքում վեճ է ծագել Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի և պատգամավոր Հենզել Մկոյանի և կողմերի համակիրների միջև։ Հնչել են կրակոցներ: Հենզել Մկոյանը պնդում է, որ վեճը հրահրել է Սամվել Պետրոսյանը։

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասով:

Հիմա Սամվել Պետրոսյանի համակիրները ստորագրահավաք են կազմակերպել Հենզել Մկոյանին պատգամավորական մանդատից զրկելու նպատակով:

Պատգամավորի խոսքերով՝ այդ ստորագրությունները ոչ մի ուժ չունեն: Նախկին ոստիկանապետը, ըստ նրա, սա կազմակերպել է, որ իրեն բանտից ազատ արձակեն։ «Մեր երկրի Սահմանադրության մեջ նման բան չկա, որ կարելի է ստորագրություններով մարդուն պատգամավորական մանդատից զրկել: Էն, որ ասում են՝ մարդը փրփուրներից է կախվում, նախկին ոստիկանապետն էլ փրփուրներից է կախվել»,- ասաց Մկոյանը:

Նա պատմեց, որ նախկին ոստիկանապետը բռնվել է, քանի որ իր վրա երեք անգամ կրակել է։ «Սամվել Պետրոսյանը հիմա բռնված է, որովհետև ուղիղ իմ վրա կրակել է, մարտի 26-ին 3 անգամ կրակել է իմ վրա, և եթե այդ պահին իր ատրճանակի մեջ փամփուշտը չլռվեր, ինձ կսպաներ ինքը: Իրենք արդեն 25 օր է, որ ստորագրությունները հավաքում են, ու շատ քիչ են հավաքել: Կարող է մի 100-200 ստորագրություն հավաքեն:

Իսկ միջադեպի մյուս կողմը, որ իմ եղբոր 18 տարեկան որդին է, իր ընկերները արդեն 17 հազար ստորագրություն են հավաքվել: Բայց ստորագրություն հավաքելը սկսվել է նախկին ոստիկանապետի կողմից»,- նշեց պատգամավորը:

Հենզել Մկոյանի խոսքերով՝ նախկին ոստիկանապետը միշտ էլ սադրիչ է եղել. «Եթե այդպիսին չլիներ, ինքը 18 տարեկան տղային, որ իր թոռան տարիքին է, չէր հայհոյի: Ամեն ինչ դրանից է սկսվել: Ընդ որում` դա միտումնավոր է արել: Երբ դեպքը պատահական է լինում, ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, բայց երբ 68 տարեկան տղամարդը 50 տարի իրենից փոքր տղային հայհոյանք է տալիս ընկերների մոտ, ես համարում եմ, որ այդպիսի մարդիկ պետության համար վտանգավոր են:

Դրանից հետո, երբ երիտասարդները հավաքվել էին, ես գնացի, հանգստացրի, բերեցի տուն, դրանից մեկ րոպե հետո ինքը եկավ, իր տղային ասաց՝ դու գնա ու 3 անգամ իմ կողմը ուղիղ կրակեց: Այդ զապիսները բոլորը կան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում