Այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններն են, որի նպատակն է ճգնաժամի հետևանքների մեղմումը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, անդրադառնալով կառավարության կողմից իրենց առաջարկները մերժելու փաստին, ասաց. «Պատճառաբանությունը տեխնիկական է, որի հնարավորությունը կամ ունեք, կամ եթե չունեք` ստեղծեք: Ընդունելի չէ տնտեսվարողի այսօրվա վիճակի չբարելավումը: Առնվազն ճգնաժամի պայմաններում տարօրինակ է, որ դուք չեք դիտարկում տոկոսների հաշվարկման դադարեցումը»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































