Sunday, 12 07 2026
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար

Օրենքի փոփոխությունները հնարավորություն են տալիս ձերբազատվել անբարեխիղճ դատավորներից. ԲԴԽ անդամ

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «ՀՀ դատական օրենսգրքի» փոփոխությունների նախագիծը և դիտարկումներ արել․ կարևոր է, որ բացառվեն դատավորների նկատմամբ անհիմն քրեական հետապնդումների իրավական հնարավորությունը կամ նրանց իրավունքների անհարկի սահմանափակումները: Կարևոր է նաև, որ օրենքների կիրառման արդյունքում բարձրանա դատարանների հեղինակությունը և արդարադատության նկատմամբ վստահությունը: Նախագահն ակնկալում է, որ օրենքներն անվերապահորեն կկիրառվեն բարձր պատասխանատվությամբ՝ բացառելով որևէ ճնշում կամ միջամտություն դատական համակարգի գործունեության վրա: Մեծապես կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարը՝ միևնույն ժամանակ օրենքները պետք է կիրառվեն Սահմանադրությամբ ամրագրված որոշակիության և համաչափության սկզբունքների պահպանմամբ: Օրենքների անբարեխիղճ կիրառումը կարող է խաթարել պետության նկատմամբ վստահությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի հետ:

«Ոչ մի հիմք չունենք ասելու, որ այդ օրենքները կարող են չարաշահվել, վատ կիրառվել կամ խախտվել»,- նշեց Վիգեն Քոչարյանը:

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ հիմա գալիս է «վնգստացող դատավորների և «կորոնավիրուսային» դատարանի՝ Սահմանադրական դատարանի պատասխան տալու հերթը»: Անդրադառնալով այս դիտարկմանը, ԲԴԽ անդամն ընդգծեց, որ օրենքի փոփոխությունները հնարավորություն են տալիս ձերբազատվել անբարեխիղճ դատավորներից: «ԲԴԽ-ն չպետք է արձագանքի այն հայտարարություններին, որոնք արվում  են քաղաքական հարթության վրա, քաղաքական վեճի շրջանակներում, դա է թելադրում օրենսդրությունը: Ինչ վերաբերում է բովանդակային մասին, թե արդյոք այս օրենսդրական փոփոխությունները հնարավորություն են ընձեռում ձերբազատվել անբարեխիղճ դատավորներից, նրանցից, ովքեր չեն համապատասխանում բարեվարքության ստանդարտներին, ապա այո, սահմանվում են հստակ մեխանիզմներ, որոնք նախատեսում են, որ Կոռուպցիայի դեմ պայքարի նորստեղծ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի դատավորների տվյալները, եկամուտների և գույքի հայտարարագրերը, և եթե դրանք կասկածի տակ դրվեն, կարող է դիմել ԲԴԽ-ին, որը վարույթ կսկսի: Լիահույս եմ՝ ԲԴԽ-ն կգործի արդյունավետ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում