Ես բազմիցս ասել եմ, որ մինչև իրեն տրված մանդատի ժամկետի ավարտը ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռները բաց են այն բոլոր զինվորականների առջև, որոնք ասելիք ունեն: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա հավելեց, որ Յուրի Խաչատուրովը ստացել է հրավեր հանձնաժողովի կողմից, հետո եղել է նրա բացասական պատասխանը. «Դրանից հետո ես նորից հաստատել եմ մեր դռները բաց լինելու հանգամանքը: Ես շարունակում եմ պնդել, որ հատկապես այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատարի հանձնաժողով գալուց, հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց և այդ աշխատանքների որակը տեսնելուց և այդ մասին արտահայտվելուց հետո, կարծում եմ՝ նաև իր հնչեցրած տեսակետ, որ ճիշտ կլինի, որ նաև Գլխավոր շտաբի պետը նույնպես մասնակցէր հանձնաժողովի աշխատանքներին, դա շարունակում է մանլ ակտուալ« և մենք սպասում ենք Խաչատուրովին: Այսինքն մեր նախկինում ուղարկված հրավերը մնում է ուժի մեջ»:








































