Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

«Մինչև իրիկուն ձեր տներից լացի ձեն ա լսվելու». ՄԻԵԴ վճռից հետո Գավառում աղմկոտ կրակոցների գործը նորից է քննվում

Վճռաբեկ դատարանը Եվրոպական դատարանի վճռի լույսի ներքո վերանայել է մի քանի տարի առաջ իր իսկ կայացրած որոշումը, բեկանել է ստորադաս դատարանների դատական ակտերն ու գործը երկու ամբասանյալների մասով ուղարկել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Խոսքը Արամ և Արթուր Մարտիրոսյանների գործի մասին է: Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել՝ Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի: Եվ ՀՀ դատական ատյանները՝ սկսած վերին՝ Վճռաբեկ ատյանից, օրենքի լույսի ներքո նորից են անդրադառնում տվյալ գործին:

Սկսենք սկզբից: Այս գործով առաջին դատական ակտը կայացվել է 2012 թվականի փետրվարի 23-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ս. Ասատրյանի նախագահությամբ:

Եղբայրներ Արամ և Արթուր Մարտիրոսյաններին ու Հրաչյա Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրված հետևյալ ձևակերպումով: «Արթուր Մարտիրոսյանը եղբոր՝ Արամի ու ընկերոջ՝ Հրաչյայի հետ եղբորորդի Ալիկին դիտողություն անելու չնչին առիթով 2009 թվականի նոյեմբերի 5-ին, ժամը 13-ին Գավառ քաղաքում վիճաբանության ընթացքում ծեծել է Վարդան Մուխսիխչոյանին՝ «Փոթեի Վարդան» մականունով: Վերջինս սպառնացել է հաշվեհարդար տեսնել ու փախել է: Դրանից հետո Արամ Մարտիրոսյանը տեղեկացել է, որ Վարդանի հարազատներն ու ընկերները շրջում են իրենց տան շրջակայքում: Նրանց դեմ  զինվելու նպատակով Արամն իր ընտանիքին պատկանող գազալցակայանի աշխատակից Արտավազդին պահանջելու եղանակով դրդել է ռեստորանի իր աշխատասենյակ տեղափոխել իր ու եղբոր կողմից ապօրինի ձեռք բերված ու պահվող «ԱԿ-74» ինքնաձիգը, «ՊՄ» տեսակի ատրճանակը, տարբեր տրամաչափի փամփուշտներ ու անհայտ տեսակի պայթուցիկ սարք:

Մարտիրոսյան եղբայրներն ու նրանց մտերիմ Հրաչյան հիշյալ զենք-զինամթերքը տեղադրել են Արթուր Մարտիրոսյանին պատկանող մեքենայի սրահում: Նրանք զինված շրջել են Գավառ քաղաքում:

Նույն օրը, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում Գավառի «Պարտեզ» խանութի մոտ նկատել են Վարդանի աներոջ՝ «Կոկո» մականունով Հակոբ Հովհաննիսյանի «07»-ը, որի սրահում էին Հակոբը, նրա որդի Հովսեփն ու վերջինիս ընկեր Սպարտակը: Նրանց սպանելու դիտավորությամբ Արթուր Մարտիրոսյանը՝ «ՊՄ» ատրճանակով, Արամ Մարտիրոսյանը՝ թմբուկավոր ատրճանակով, իսկ Հրաչյա Պետրոսյանը՝ ինքնաձիգով, բազմաթիվ կրակոցներ են արձակել Հակոբի մեքենայում գտնվողների ուղղությամբ:

Կրակոցներից 14-ը դիպել է մեքենային, կրակողները դիմել են փախուստի: Բայց նրանց կամքից անկախ մեքենայում գտնվողները չեն մահացել, Հովսեփն ու Սպարտակը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքը փրկվել է»:

Մարտիրոսյան եղբայրներին ու Հրաչյա Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց հետ երկու և ավելի անձանց սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով, 235 հոդվածի 2-րդ մասով:

Մարտիրոսյան եղբայրները նախաքննության ու դատաքննության ընթացքում իրենց մեղավոր չեն ճանաչել, հրաժարվել են ցուցմունքներ տալուց ու հարցերին պատասխանելուց: Նրանք հայտարարել են, որ առաջադրված մեղադրանքները՝ անհիմն, իսկ տուժողի ցուցմունքները սուտ են:

Հրաչյա Պետրոսյանը, որ նախաքննության ժամանակ ինքնախոստովանական ցուցմունքներ էր տվել, դատարանում հրաժարվել է դրանցից, հայտարարել է, թե իրեն մեղավոր չի ճանաչում:

Նա հայտնել է, թե մտերիմ է Մարտիրոսյանների ընտանիքի հետ, աշխատել է նրանց պատկանող արտադրամասում: 2009 թվականի նոյեմբերի 5-ի առավոտյան գնացել է արտադրամաս, հետո Արթուր Մարտիրոսյանի հետ գնացել է Գավառի հրապարակում գտնվող, Մարտիրոսյաններին պատկանող ռեստորան, որտեղ հանդիպել են Արամին: Քիչ անց եկել է գազալցակայանի աշխատող Արտավազդն ու ասել է, թե առավոտյան գազալցակայանի մոտ նկատել է «Կոկո» մականունով Հակոբի մեքենան, իսկ երբ հերթափոխը հանձնել ու տուն է գնացել, խանութի մոտ կրկի նկատել է «Կոկոյին»՝ մահակը ձեռքին, ծառի տակ «դիրքավորված»: Ցանկացել է մոտենալ, բայց նա  նկատելով՝ նստել է մեքենա ու հեռացել է: Այդ օրը պետք է կայանար Արամ Մարտիրոսյանին պատկանող «Սպանդանոցի» բացումը, Երևանից հյուրեր պիտի լինեին, իրենք զբաղվել են նրանց դիմավորելով: Ժամը 13.30-ի սահմաններում ռեստորանի բակ են մտել Արամի ու Արթուրի մահացած եղբոր՝ Անդրանիկի որդի Ալիկը, ապա՝ Գավառի բնակիչ Վարդան Մուխսիխչոյանը՝ «Փոթեի Վարդան» մականունով: Վերջինս, ըստ Հրաչյա Պետրոսյանի, «տգեղ ձևով» ասել է. «Չեք կարում մի լակոտ դաստիարակեք»: Դրա հետ կապված վեճ է առաջացել, մոտ կես ժամ է տևել, Վարդանը մեքենայով հեռացել է՝ սպառնալով՝ դեռ կտեսնվենք: Մեկ ժամ անց Վարդանը զանգել է Արամի հեռախոսին ու սպառնացել է. «Մինչև իրիկուն ձեր տներից լացի ձեն ա լսվելու, չոքերն են տփելու»: Նա Արամին կանչել է «Բուտակովի» տարածք՝ հարցեր պարզելու: Արամն ասել է, որ նա իրենց հետ գործ չունենա:

Ըստ Հրաչյայի՝ ինքը Արթուրի հետ գնացել է գնումներ կատարելու: Երբ վերադարձել է ռեստորան, բակում տեսել է Արտավազդին, որի ձեռքին զինվորական բուշլատ կար՝ մեջը փաթաթված ինչ-որ բան: Իմացել է, որ բուշլատի մեջ զենք է: Պահանջել է դնել Արթուրի մեքենան, որ ոչ ոք չտեսնի: Ինքը Արթուրին ու Արամին չի ասել, որ մեքենայում զենք կա: Հյուրերի հետ գնացել են նոր բացվող սպանդանոցը տեսնելու, հետո վերադարձել են ռեստորան: Որոշ ժամանակ անց հյուրերին ճանապարհել, հետո գնացել են լցակայանները ստուգելու: Ճանապարհին նկատել են «Կոկոյի» մեքենան, որ գալիս էր իրենց հետևից: «Պարտեզ» խանութի մոտ շրջադարձ են կատարել, տեսել են, որ «Կոկոյի» մեքենան էլի գալիս է իրենց հետևից: Հասկացել են, որ նա հետևում է իրենց:

Նորից շրջադարձ են կատարել: Երբ հավասարվել են «Կոկոյի» մեքենային, ինքը տեսել է, որ այնտեղ չորս հոգի կա, որոնք զենքեր են պատրաստում, իսկ վարորդի կողքին նստած «Կոկոյի» ձեռքին ինքնաձիգ կա: Երկրորդ շրջադարձի ժամանակ իրենց ուղղությամբ կրակոց է արձակվել: Ինքը վերցրել է մեքենայում եղած զենքերից՝ «Մակարով» ատրճանակը, երկու կրակոց է արձակել « 07»-ի ուղղությամբ՝ փորձելով կանխել նրանց կրակոցները: Հետո իրենց մեքենայի ուղղությամբ էլի երկու կրակոց է արձակվել ինքնաձիգից: Արամը բարկացել է իր վրա, թե ինչու է կրակում: Վախից ատրճանակն ընկել է իր ձեռքից: Ինքը պաշտպանվելու համար վերցրել է ինքնաձիգն ու «07»-ի ուղղությամբ 10-12 մենահատ կրակոց է արձակել: Այդ ամենը վայրկյաններ է տևել: Ինքնաձիգի կրակոցներից հետո «Կոկոյի» մեքենան կանգնել է, իսկ իրենք հեռացել են: Իրենց մեքենայի հետևից  կրակահերթ է արձակվել:

Հրաչյա Պետրոսյանը պնդել է, թե միջադեպի ժամանակ կրակել է միայն ինքը: Իրեն ոչ ոք չի հանձնարարել դա անել, ինքը կրակել է վախից: Հետո իրենք գնացել են լցակայան: Ինքը Արամից գումար է խնդրել, որ հեռանա Հայաստանից: Ինքն ու Արտավազդը զենքերը վերցրել ու սարերով գնացել են Սևանի ուղղությամբ: Ճանապարհին զենքերը գցել են «Աղի լիճ» ջրամբարը: Հետո ինքը գնացել է Շիրակի մարզ, որտեղ վերցրել է ծանոթի անձնագիրն ու հեռացել է Հայաստանից: Արթուր և Արամ Մարտիրոսյաններին տեսել է հետագայում քրեակատարողական հիմնարկում:

Հրաչյա Պետրոսյանը պնդել է, թե նախաքննության ժամանակ իրեն թույլ չեն տվել ճիշտը գրել, իր նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական ճնշումներ են գործադրել, ստիպել են գրել, թե Մարտիրոսյան եղբայրները մասնակցել են սպանության փորձին ու կրակել են «Կոկոյի» մեքենայի վրա: Իրեն խոստացել են սպանության փորձի համար չդատել, ասել են, թե շուտով տուն կգնա: Իրականում այդպես էլ եղել է, իրեն սկզբում դատապարտել են միայն խուլիգանության համար:

2011 թվին իրեն տեղափոխել են Հատուկ քննչական ծառայություն, ինքը ցանկացել է հայտնել ճշմարտությունը, բայց իրեն նորից թույլ չեն տվել, ինքն էլ ստիպված սուտ ցուցմունքներ է տվել:

Հրաչյա Պետրոսյանը պնդել է, թե միջադեպի ժամանակ կրակել է միայն ինքը՝ պաշտպանության նկատառումներով: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչել:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արամ և Արթուր Մարտիրոսյաններին ու Հրաչյա Պետրոսյանին  մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար: Արամ և Արթուր Մարտիրոսյանները վերջին հաշվով դատապարտվել են 13-ական տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ Արթուրի դեպքում՝  2011 թվականի մարտի 11-ից, իսկ Արամի դեպքում՝ մարտի 12-ից:

Հրաչյա Պետրոսյանը վերջին հաշվով դատապարտվել է 12 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2011 թվականի մայիսի 31-ից:

Բոլոր երեք ամբաստանյալների նկատմամբ կիրառվել է 2011 թվականի մայիսի 26-ի Համաներման ակտը, պատժի չկրած մասի կրճատում է որոշվել, հաշվարկի կատարումը՝ քրեակատարողական հիմնարկում:

Այս դատավճիռը բողոքակվել է Մարտիրոսյանների շահերի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի ու Հրաչյա Պետրոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արա Մաթևոսյանի կողմից:

Լիպարիտ Սիմոնյանը պահանջել է իր պաշտպանյալների մասով բեկանել մեղադրական դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ:

Հրաչյա Պետրոսյանի շահերի պաշտպանը պահանջել է իր պաշտպանյալի մասով արարքը վերաորակել՝ որպես անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով կատարված, ըստ այդմ՝ նշանակել մեղմ պատիժ՝ հաշվի առնելով, որ Հրաչյա Պետրոսյանի խնամքին երեխաներ կան, նա է ընտանիքի միակ կերակրողը:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ա. Դանիելյան, Մ. Արղամանյան, Մ. Ռեհանյան կազմով, 2012 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ  պաշտպանների բողոքները գնահատել է որպես անհիմն, մերժել է դրանք՝ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողնելով անփոփոխ, օրինական ուժի մեջ:

Ամբաստանյալների շահերի պաշտպանները դիմել են Վճռաբեկ դատարան, սակայն  Վճռաբեկ դատարանը 2012 թվականի սեպտեմբերի 7-ին բողոքները վերադարձրել է՝ արձանագրելով. «Բողոքաբերների փաստարկները բավարար չեն եզրահանգելու համար, որ բողոքներում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»:

Վճռաբեկ դատարանը պաշտպանների վկայակոչած այլ հիմքերը նույնպես հիմնավոր չի համարել:

Այսպիսով՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ու վերաքննիչ դատարանի որոշումը մտել են օրինական ուժի մեջ:

Սակայն Վճռաբեկ դատարանը իր կայացրած որոշումից 7 տարի անց, Եվրոպական դատարանի կողմից կայացված՝ «Մարտիրոսյաններն ընդդեմ Հայաստանի» վճռից հետո՝ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի բողոքն ընդունել է վարույթ, ստիպված նորից անդրադարձել է այս գործին ու վերանայել է սեփական որոշումը:

Այսինքն, Եվրոպական դատարանի համար փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի ներկայացրած «փաստարկները բավարար են եղել»՝ հիմնարար իրավունքի խախտում արձանագրելու և Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռ կայացնելու համար…

Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը փաստարկել էր, որ ներպետական դատարանները իր պաշտպանյալներ Արամ և Արթուր Մարտիրոսյանների մեղավորությունն ապացուցելու համար դատական ակտերի հիմքում դրել են դատարանում չհարցաքննված մի խումբ վկաների նախաքննական ցուցմունքներ: Պաշտպանական կողմը հնարավորություն չի ունեցել հարցաքննելու այդ վկաներին, և իր պաշտպանյալներին հնարավորություն չի տրվել պատշաճ կերպով իրականացնելու իրենց պաշտպանությունը:

Եվրոպական դատարանն այս բողոքի քննությամբ արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարտիրոսյանների՝ արդար դատաքննության իրավունքի խախտում:

Վճռաբեկ դատարանի՝ այս գործով վերջին դատական ակտում նշվել է, որ 2017 թվականի դեկտեմբերի 5-ին Արթուր և Արամ Մարտիրոսյանները պայմանական-վաղաժամկետ ազատ են արձակվել պատժի կրումից, ներկայումս բացակայում են նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքերը:

Վճռաբեկ դատարանը բավարարել է պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի բողոքը, բեկանել է ստորադաս դատարանների դատական ակտերը, գործը՝ Արամ և Արթուր Մարտիրոսյանների մասով, ուղարկել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Ըստ Վճռաբեկ դատարանի որոշման՝ ընդհանուր իրավասության դատարանը պետք է վերացնի Եվրոպական դատարանի կողմից արձանագրված՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի  1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտումները, և արդյունքում հանգի համապատասխան հետևության:

Այս գործը՝ Արամ և Արթուր Մարտիրոսյանների մասով,   Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ներկայումս քննվում է Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում