Friday, 10 07 2026
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ

Վրաստանում կարանտինային ռեժիմը շատ խիստ է, սակայն հայկական բեռնատարների հետ կապված խնդիր չի առաջանա

Ապրիլի 15-ից Վրաստանի բոլոր չորս խոշոր քաղաքներում` Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումիում և Քութայիսիում 10 օրվա ընթացքում արգելվում է բոլոր տեսակի տեղաշարժը, մուտքն ու ելքը։ Այս մասին հատուկ ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Նշենք, որ Վրաստանում արտակարգ դրությունը երկարաձգվում է մինչև մայիսի 10-ը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը տեղեկացրեց, որ այս խստացումները որևէ կերպ չեն անդրադառնա հայկական բեռնատարների տեղաշարժի վրա, քանի որ այսպես թե այնպես բեռնատարները այդ քաղաքներ մուտք չեն գործում, շրջանցում են։

«Մենք այս առումով որևէ խնդիր չենք ունենա, քանի որ մեր մեքենաները շրջանցում են այդ քաղաքները։ Մեզ հատուկ ուղեկցում են Բագրատաշենից անցնելուց հետո։ Վստահեցնում եմ, որ մեր բեռնատարները խնդիր չեն ունենա»,- ասաց Արամ Թանանյանը։ Նա, սակայն, տեղեկացրեց, որ Վրաստանում շատ խիստ է գործում կարանտինային ռեժիմը ու դրանք խախտողները տուգանվում են անմիջապես։

Նշենք, որ երեկ Վրաստանում ՀՀ դեսպանատունը իշխանությունների կողմից կատարված խստացումների վերաբերյալ ՀՀ-ից բեռնափոխադրում իրականացնող վարորդներին կոչ է արել Վրաստանի տարածքում 3 մարդուց ավել նույն տեղում չհավաքվել, Վրաստան մուտք գործել միայն մեկ վարորդով՝ բեռնատարի մեջ երկրորդ անձի առկայության դեպքում, վերջինս իջեցվում է, իսկ բեռնատարը շարունակում է ընթացքը։ Ինչպես նաև Ժամը 21։00-06։00 դուրս չգալ բեռնատարից, իսկ Մառնեուլիի շրջանի տարածքում որևէ ժամի դուրս չգալ մեքենայից։ Վրաստանում ժամը 21։00-06։00 ամենօրյա ռեժիմով պարետային ժամ է հայտարարված, իսկ Մառնեուլիի շրջանում խիստ կարանտինային ռեժիմ է։ Վերոնշյալ կարգը խախտած անձինք կտուգանվեն Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության կողմից՝ 3000 լարիի չափով։

Թանանյանը մեզ տեղեկացրեց, որ այս առումով բավական խիստ է Վրաստանում ու արդեն տուգանքների դեպքեր գրանցվել են։ Իսկ Փոթիում տիրող իրավիճակի մասով Թանանյանը նշեց, որ Թուրքիայից, Իրանից բեռնափոխադրողների մեծ հոսքի պատճառով Լարսի անցակետում մեր մեքենաները ստիպված են մնալ հերթերի մեջ։ Բայց, մեր զրուցակցի փոխանցմամբ, իրավիճակը վերահսկելի է։ «Մեր կոմիտեն մշտապես կապի մեջ է վրացի ու ռուս գործընկերների հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Դեպի Լարս մեր մեքենաները շատ կանոնակարգված ու կազմակերպված են գալիս։ Մենք մշտապես կապի մեջ ենք մեր վրացի ու ռուս գործընկերների հետ։ Մեր բեռների մասով խնդիր չի առաջանա»,- վստահեցրեց ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում