Sunday, 12 07 2026
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ

Իրանցի գիտնականների խումբն ստեղծել է նախկինում կորոնավիրուսով հիվանդացած լինելը հաստատող թեստ․ «Արմենպրես»

Թեհրանի բժշկական համալսարանի առողջապահության ֆակուլտետի պաթոբիոլոգիական բաժնի մի խումբ հետազոտողներ ստեղծել են սերոլոգիական ախտորոշման եղանակով կորոնավիրուսով նախկինում վարակված լինելու փաստը հաստատող թեստեր:

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ ըստ հետազոտողների խմբի և սերոլոգիական ախտորոշման թեստի ծրագրի ղեկավար, Թեհրանի բժշկական համալսարանի իմունոլոգիայի բաժնի դասախոս, դոկտոր Զառնանի՝ այս նոր թեստի միջոցով հնարավոր է հստակ ախտորոշել՝ անձը նախկինում հիվանդացե՞լ է կորոնավիրուսով, թե ոչ, մինչդեռ նախկին թեստերը վարակի 14-օրյա շրջանի ավարտից և հիվանդի ապաքինումից հետո ի վիճակի չեն հաստատել անձի՝ կորոնավիրուսով հիվանդացած լինելու փաստը:

Դդոկտոր Զառնանը նշում է, որ այս թեստերը բացարձակ ճշգրտությամբ ախտորոշում են նախկինում այս վիրուսով հիվանդացած լինելու փաստը և մեծ աջակցություն կցուցաբերեն այն մարդկանց, ովքեր նախկինում հիվանդացել են, բայց հիվանդության ախտանիշների թույլ լինելու պատճառով չեն կռահել այդ մասին: «Նախկինում հիվանդացած և առանց բարդության հիվանդությունն անցկացրած մարդիկ իմունիտետ են ձեռք բերել, բացարձակ անվտանգ են հասարակության այլ անդամների համար և առանց տնից դուրս գալու սահմանափակումների կարող են հանգիստ վերադառնալ իրենց առօրյա կյանքին ու բնականոն աշխատանքին»,-պնդում են իրանցի գիտնականները:

Իրանական լրատվամիջոցները հույս են հայտնել, որ բժշկական արտադրությամբ զբաղվող ընկերությունների և բարեգործների ֆինանսական աջակցությամբ շատ շուտով հնարավոր կլինի մեծ քանակությամբ սերոլոգիական ախտորոշման թեստերի արտադրություն սկսել, ինչն էլ իր հերթին մեծ աջակցություն կլինի կորոնավիրուսի դեմ պայքարող Իրանի և ամբողջ աշխարհի համար:

Նոր թեստերն ավելի արագ ու ճշգրիտ են ախտորոշում և ավելի բյուջետային են ու մոտ ապագայում  հնարավոր կլինի նրանց օգնությամբ զանգվածային թեստավորում կատարելով, բնակչության ստվար զանգվածի թույլատրել վերադառնալ իրենց աշխատավայրեր՝ դրանով իսկ թեթևացնելով այն տնտեսական բեռը, որն առկա է բոլոր երկրներում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում