Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Իմաստ չունի 10 հազար հոգու հետևից ընկնել, որովհետև այդ դեպքում լինելու է ընտրովի արդարադատություն

Երբ  Սմբատ Գոգյանը թավշյա հեղափոխությունից հետո նշանակվեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ, անակնկալի էր եկել գիտական  աստիճաններ ստացած տարբեր անձանց ատենախոսություններում հայտնաբերված գրագողության փաստերի առատությունից։ Սակայն տասնամյակներ շարունակ գրագողությամբ ձեռք բերված  գիտության թեկնածուի և դոկտորի բոլոր  աստիճանները չեղարկել հնարավոր չէր, դրանց դեմ պայքարելը՝ գրեթե սիզիփոսյան աշխատանք, ուստի ԲՈԿ-ում սկսեցին մտածել ապագայում նման երևույթները կանխելու, բացառելու համար հնարավոր տարբերակներ գտնելու մասին։

Օրերս Սմբատ Գոգյանը տեղեկացրեց, որ ԲՈԿ-ը նոր կայք է ստեղծելու, որը հասանելի կդառնա հաջորդ շաբաթվանից։

Այդ կայքում ներառված կլինեն ինչպես արդեն գիտական աստիճան ստացած մարդկանց տվյալները,  այնպես էլ այժմյան ասպիրանտների, պաշտպանողների մասին տեղեկատվություն։ Կայքում կստեղծվեն նաև համապատասխան հարթակ և անհրաժեշտ միջոցներ՝ նրանց մասնագիտական քննություններն առցանց տարբերակով իրականացնելու համար։ Ինչ վերաբերում է պաշտպանություններին, ապա դրանց փաստաշրջանառությունը ևս հասանելի կլինի առցանց տարբերակով։ Արտակարգ դրության պայմաններում այն հեռավար, օնլայն քվեարկությամբ անցկացնելու տարբերակ կլինի։ Ընդդիմախոսների կարծիքները ևս կերևան առցանց։

Սմբատ Գոգյանից հետաքրքրվեցինք, թե ինչ քայլեր է ձեռնարկել  ԲՈԿ-ը, որպեսզի ատենախոսության պաշտպանության գործընթացը լինի թափանցիկ, բացառվի գրագողությամբ թեզեր պաշտպանելու երևույթը։ Եվ ԲՈԿ-ին էլ  չվերապահվի պաշտպանված ատենախոսությունը դակողի տխրահռչակ դերը։

«Մենք,  ի սկզբանե,  մտածում էինք գիտական աստիճանաշնորհման կարգը փոփոխելու մասին, բայց, ցավոք, չկարողացանք փոխել։ Այդ օրենքի նախագիծը մշակում է ԿԳՄՍ նախարարությունը, մեզ չեն ներգրավել այդ օրենքի մշակման աշխատանքներում, մենք չենք մասնակցում։ Ընդհանրապես գոյություն ունի աստիճանաշնորհման կանոնակարգ, որով առաջնորդվում է ԲՈԿ-ը։ Այդ կանոնակարգը հաստատում է կառավարությունը, իսկ հաստատելու համար  պետք է շրջանառի  ԿԳՄՍ նախարարությունը։ Մենք չկարողացանք այնպես անել, որ շրջանառվի,  չկարողացանք փոխել կանոնակարգը, որպեսզի ավելի արդյունավետ գործենք վերջին մեկ տարվա ընթացքում։ Հիմա մենք այլ տակտիկա ենք որդեգրել՝ հնարավորություն ենք ստեղծել, որ ոչ թե օրենքի ուժով, այլ որոշումներով առաջնորդվեն։ Որ բուհը կցանկանա՝ կմիանա, որը չի ցանկանա՝ չի միանա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սմբատ Գոգյանը։

Սմբատ Գոգյանը հիշեցնում է, որ իր դիրքորոշումն եղել է հետևյալը՝ երբ ցանկացած մարդ ստանում է բարձր պաշտոն, ապա պետք է ուսումնասիրվի նրա անցյալը, տրվի գնահատական՝ էթիկայի առումով։

«Բոլոր դեպքերում իմաստ չունի  10 հազար հոգու հետևից ընկնել (նկատի ունի գիտական աստիճան ստացածներին), որովհետև այդ դեպքում լինելու է ընտրովի արդարադատություն։ Ինչպես ժամանակը ցույց տվեց՝ նույնիսկ  առաջին մոտեցման հետ կապված կան լուրջ խնդիրներ, ոչ միշտ է դա հնարավոր իրականացնել։ Գոնե նոր նշանակված կադրերին չի հաջողվում գնահատական տալ, այդտեղ էլ ենք կաղում։ Բուհի ռեկտոր, պրոռեկտոր, ամբիոնի վարիչ, փոխնախարար, կոմիտեի նախագահ՝ այդ մակարդակով պետք է պարզել, թե ատենախոսությունները որքանով են հեռու գրագողությունից»,- կարծում է Սմբատ Գոգյանը։

Սմբատ Գոգյանը նշեց, որ շատերն են զանգում, ասում, որ չեն կարողանում հանձնել ասպիրանտական մինիմումները, որպեսզի պաշտպանեն։

«Այդ մինիմում հանձնելը մեզ հետ կապ չունի, բայց քանի որ բուհերն այդ պրոցեսը կանոնակարգելու ոչ մի բան չեն նախաձեռնում, ապա մենք մեխանիզմ ենք առաջարկում, որ իրականացնեն»,- ասաց ԲՈԿ նախագահը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում