Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքով վարակակիր կինը գտնվում է Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում

Ապրիլի 7-ին Արցախի երկու քաղաքացիների Հայաստան ուղարկված փորձանմուշների թեստավորման արդյունքների համաձայն՝ Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման դեռևս մեկ դեպք: Վարակակիր քաղաքացին ապրիլի 2-ին շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել էր, քանի որ Արցախ էր վերադարձել Հայաստանում «վարակի օջախ» համարվող բնակավայրից:

Կորոնավիրուսի հաստատված դեպքով մեկուսացված այդ քաղաքացին մասնակցել է մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:

Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ մարտի 31-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, նախքան վերոնշյալ քաղաքացու մասնակցությունը, գյուղում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներից 50-ն արդեն քվեարկել էին, իսկ օրվա երկրորդ կեսին քվեարկությանը մասնակցել է ընդամենը 20 քաղաքացի, այդ թվում նաև հետագայում մեկուսացված սույն քաղաքացին:

«Վերոնշյալ քաղաքացին քվեարկությանը մասնակցել է Միրիկ գյուղի ընտրատեղամասում: Այս պահին ամբողջ գյուղը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Վարակակիր քաղաքացու հետ սերտ առնչություն ունեցած բնակիչներից մեկը նույնպես թեստավորվել է և, բարեբախտաբար, նրա արդյունքը բացասական է եղել:

Ամբողջ գյուղը գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության տակ, և որևէ բնակիչ այս պահի դրությամբ որևէ ախտանշան չունի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց վերոնշյալ շտաբի համակարգող Տիգրան Աբրահամյանը:

Վերջինս նաև հայտնեց, որ վարակակիր քաղաքացին կին է՝ ծնված 1957 թ․-ին: Աբրահամյանի խոսքերով՝ վարակակիր կնոջ մոտ ներկա դրությամբ խրոնիկ հիվանդություններ արձանագրված չեն:

«Այդ բնակչի ընտանիքի անդամները ինքնամեկուսացման մեջ են և անհրաժեշտության դեպքում նույնպես կթեստավորվեն:

Գյուղի մնացյալ բնակիչների ինքնամեկուսացումից հետո գյուղն ապահովվել է անհրաժեշտ ախտահանիչ պարագաներով, և Արցախի կառավարությունն առաջիկայում այնտեղ օժանդակության ծրագրեր կիրականացնի»,- նշեց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով նաև, որ վարակակիր քաղաքացու առողջական վիճակը ներկա դրությամբ գնահատվում է նորմալ, նա գտնվում է Երևանում՝ վերապրոֆիլավորված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում:

Աբրահամյանի վստահեցմամբ՝ քվեարկության օրը ոչ միայն վարակակիր կինը, այլև ընտրատեղամասում գտնվող մյուս անձինք եղել են դիմակով, ձեռնոցներով և անհատական գրիչներով, ինչպես նաև օգտվել են ընտրատեղամասում տեղադրված ախտահանիչ հեղուկից:

«Առաջիկայում, եթե թեստավորման ենթակա մարդիկ լինեն, ապա այդ մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- եզրափակեց նա:

Նշենք նաև, որ Միրիկ գյուղը Քաշաթաղի շրջկենտրոնից գտնվում է 39 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 89 կմ հեռավորության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում