Monday, 13 07 2026
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար

Բիզնեսը պետք է լինի բարեխիղճ, հետո ակնկալի աջակցություն

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ համաշխարհային տնտեսությունը շարունակում է անկում ապրել։ Հայաստանն ապրում է արտակարգ դրության ու խիստ սահմանափակումների պայմաններում, ինչը, բնականաբար, անդրադառնում է մեր տնտեսության ու բիզնես համայնքի վրա։

ՀՀ կառավարությունը նախաձեռնել է աջակցության մի քանի փաթեթներ, որոնք վերաբերում են տնտեսվարողներին։ Եթե կարճաժամկետ իմաստով տեսանելի է, թե ինչ խնդիրների են բախվել տնտեսվարողները, որոնք այս խիստ սահմանափակումների պայմաններում ստիպված են դադարեցնել կամ վերաֆորմատավորել իրենց գործունեությունը, ապա երկարաժամկետ իմաստով այս ճգնաժամն ի՞նչ խնդիրներ է բերելու․ «Առաջին լրատվական»-ի հարցին բիզնես-խորհրդատու Ելենա Խաչվանքյանը պատասխանեց․ «Պետք է հասկանալ, որ սա առաջին ճգնաժամը չի, որին բախվել է համաշխարհային տնտեսությունը։ Այսինքն՝ համաշխարհային տնտեսությունն իր ամբողջ ժամանակահատվածում ենթարկվել է խոշոր տնտեսական ճգնաժամերի ազդեցությանը, որոնք կառուցվածքային վերափոխել են տնտեսությունները։ Եթե շատ հին ժամանակաշրջան դիտարկենք, օրինակ, ասում են, որ ժանտախտի համաճարակն էականորեն քայքայել է ֆեոդալիզմը, իսկ ավելի ժամանակակից շրջան անցնելով՝ կարող ենք հիշել, որ Ասիայում տարածվել էր SARS-ի համաճարակը, որի արդյունքում էլեկտրոնային առևտուրը կտրուկ աճել էր։ Այդ տենդեցն Ասիայում այդպես էլ պահպանվեց։ Այսինքն՝ ճգնաժամն անցավ, սակայն պահպանվեց էլեկտրոնային առևտրի մեծ ծավալը։

Եթե խոսենք համաշխարհային տնտեսության կառուցվածքային փոփոխության մասին, ապա, օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կանայք հայտնվեցին աշխատանքի շուկայում։ Մինչ այդ կանայք նստած էին տանը, իսկ հետագայում կամաց-կամաց նրանք ներգրավվեցին տնտեսության տարբեր ճյուղերում, որպես աշխատուժ։

Ի՞նչ պետք է ակնկալենք հիմա։ Դա աշխատանքի մեթոդների փոփոխություններն են։ Այսինքն՝ եթե նախկինում հեռավար աշխատանքի օրինակները քիչ էին՝ շատ քիչ ընկերություններ էին թույլ տալիս հեռավար աշխատել, ապա այս պայմաններում ստիպված բոլորը ճկունացան և սկսեցին փնտրել ու գտնել եղանակներ հեռահար աշխատանքի համար»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում