Friday, 07 06 2024
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին

Աստված բարկացավ չարությունից. Սա սթափվելու մի առիթ էր․ Սիլվա Համբարձումյան

«Ժամանակ»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը։

– Կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների կարգավորմանն ուղղված կառավարության ծրագրերն ինչպե՞ս եք գնահատում։

– Մեր կառավարության քայլերը ես գնահատում եմ գերազանց, բայց կարելի էր մեկ շաբաթ շուտ սկսել: Իտալիայից օդանավով եկող քաղաքացիներին եթե անմիջապես մեկուսացնեինք, ապա ՀՀ-ում չէինք ունենա թեկուզ 863 վարակվածներ, որը դեռ կավելանա, քանի որ Ռուսաստանից էլի մարդիկ են ժամանել: Տա Աստված, որ մենք կարողանանք արագ վերականգնել մեր բնականոն կյանքը:

– Բիզնեսը որքանո՞վ է տուժում այս համաճարակային իրավիճակից, և եթե մի քանի ամիս տևի սա, ի՞նչ խնդրի առջև են կանգնելու գործարարները:

– Եթե դա լիներ միայն Հայաստանում, պարզ է, որ շատ կկորցնեինք, բայց, քանի որ այս վիրուսն ամբողջ աշխարհով է տարածված, ես կարծում եմ, որ ամբողջ աշխարհը պետք է միանգամից դուրս գա, և սկսեն նոր բիզնեսներ, նոր աշխարհ է սկսվելու: Տանը մնալով՝ ես հասկացա, որ կորոնավիրուսից հետո սկսվելու է նոր աշխարհի պատմություն: Մենք պետք է սկսենք նոր բիզնեսներ, կյանքը բոլորիս փոխեց: Երբևէ ո՞վ կմտածեր, որ մենք տանը կնստենք:

– Այս պայմաններում կառավարության աջակցությունը բիզնեսին ինչպե՞ս եք գնահատում:

– Ես կարծում եմ, որ կառավարության աջակցությունն այն կլինի, որ բանկերի հետ համաձայնության գան, էժան վարկեր տան: Մեր ժողովուրդն աշխատասեր է, մենք նորից կծաղկեցնենք մեր հանրապետությունն ու բիզնեսները: Պետությունը մեզ միայն էժան վարկերով կարող է աջակցել:

– Այն ոլորտներում, որտեղ բիզնեսը կանգ է առել, օրինակ՝ դուք ձեր աշխատողների հետ ինչպե՞ս եք վարվում որպես գործարար:

– Ես կարող եմ միայն մի բան անել և անում եմ՝ իմ աշխատողների աշխատավարձը տալիս եմ: Ես դրսից երկու ինժեներներ ունեմ, որոնց աշխատավարձը բավականին բարձր է, բայց ի՞նչ արած, ոչ կարող են վերադառնալ, ոչ էլ նորմալ աշխատել: Ստիպված մեկուսացված ապրում են, մինչև այս ամենն ավարտվի:

– Գործարարները մինչև ե՞րբ կարող են վճարել իրենց աշխատողներին, եթե անընդհատ կանգնած վիճակում է բիզնեսը:

– Ես լավատես եմ, կարծում եմ, որ մայիսից կսկսենք աշխատել: Ցավոք, չեմ կարող ասել, որ ապրիլի կեսերից կաշխատենք, որովհետև տեսնում ենք, որ աշխարհում դեռ նոր թափ է հավաքում վիրուսի տարածումը: Եթե սկսենք մայիսից աշխատել, կարծում եմ՝ մենք կհասցնենք պետությանն օգնել՝ մեր աշխատողներին վճարելով:

– Կառավարության աջակցության քայլերն ուղղված բիզնեսին ինչպե՞ս եք գնահատում: Հնչում են դժգոհություններ, ասում են՝ պետությունը պետք է անվարձահատույց փողեր տա քաղաքացիներին, բիզնեսին:

– Անապահով խավերին, այո, պետությունը պետք է կարողանա լրացուցիչ միջոցներ հատկացնել: Գոնե թոշակի կամ աշխատավարձի հավելավճար տա: Ասենք, եթե թոշակը 40 հազար դրամ է, թող մի ամիս 80 հազար դրամ տան: Անապահով խավերին պետությունը պետք է անհապաղ օգնի, որ մարդիկ կարողանան սնվել: Հակառակ դեպքում, գողությունները շատանալու են՝ ընտանիք պահելու համար: Բայց կան գործարարներ, որ հայտարարում են, որ պետությունը պետք է մեր կազինոյի փողը վճարի: Դա ես չեմ ընդունում: Բոլոր գործարարներն էլ կարող են 2-3 ամիս ձգել՝ իրենց աշխատողներին աշխատավարձ տալով և հարկադիր արձակուրդի չուղարկելով: Բայց եթե սա շարունակվի, բոլորս էլ մեր աշխատողներին ստիպված ենք լինելու ուղարկել արձակուրդ:

– Կարծում եք՝ երեք ամսվա ընթացքում ամեն բան կկարգավորվի՞:

– Եթե աշխատանք լինի, իհարկե, ամեն ինչ էլ կլինի: Եթե ապրիլի վերջին, մինչև մայիսի 10-ը ավարտվի աշխարհում կորոնավիրուսի դեմ այս պայքարը, իմացեք, որ շատ արագ նոր բիզնեսներ ի հայտ կգան: Ես այս մի քանի օրը նոր բիզնեսներ եմ մտածում, որ առաջարկեմ: Կարծում եմ՝ պետք է զբաղվել գյուղատնտեսությամբ, որ հաջորդ նման տիպի ճգնաժամերի ժամանակ գոնե ապահովված լինենք սննդով:

– Դրանք ի՞նչ ծրագրեր են:

– Ես արդեն դրսի իմ գործընկերների հետ քննարկում եմ, որ կարելի է Հայաստանում էկո գյուղատնտեսություն ստանալ: Մենք հեռակա աշխատում ենք մինչև կորոնավիրուսի ավարտը, որից հետո կգան Հայաստան և կսկսենք շտապ գործունեություն ծավալել գյուղատնտեսության ոլորտում:

– Այսինքն՝ սա նաև նո՞ր հնարավորություն է:

– Կարծում եմ՝ սա սթափվելու մի առիթ էր, որ նոր բիզնեսներ առաջ գան, որովհետև ողջ աշխարհը լճացել էր: Դուք երևի տեսաք, որ մի իտալացի պատուհանից փողը դուրս էր նետում, որովհետև փողն իրեն չօգնեց փրկել ընտանիքի անդամներին: Ես ուզում եմ՝ ամբողջ ժողովուրդը սթափվի, դադարեն իրար վրա ցեխ շպրտել, սիրեն իրար: Ես կարծում եմ, որ Աստված սա արեց, որովհետև մարդիկ արդեն ատում էին իրար, չարացել էին: Իսկ Աստված բարկանում է այդ չարությունից: Աստծո 10 պատվիրաններում գրված է՝ սիրեք միմյանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում