Sunday, 05 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Կառավարությունը պետք է դիմի կտրուկ միջոցների․ պետք է դիվերսիֆիկացնել երկրի տնտեսությունը

GOVID-19. կորոնավիրուսը, նրա դեմ պայքարին ուղղված միջոցառումներն այս խորագրով են ներկայանում անգամ Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջում։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում, հայտնի է, որ կառավարությունն ընդունել է հակաճգնաժամային ութ միջոցառում, որից 4-ն ունի տնտեսական, 4-ը՝ սոցիալական աջակցության բնույթ։

Արդյոք այդ հակաճգնաժամային միջոցառումներն արդյունավե՞տ են, կարողացա՞ն կանխել կորոնավիրուսի տարածումը։

Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը, ընդհանուր առմամբ, նպատակաուղղված է գնահատում կառավարության, հատկապես առողջապահության ոլորտի գործունեությունը։

«Եղած ռեսուրսների պայմաններում մարդիկ շատ նվիրված աշխատում են։ Եթե այդ ռեսուրսները ժամանակին բավարար լինեին, ֆինանսավորվեին ոչ թե 40-50 տոկոսի չափով, այլ ամբողջությամբ, ապա համակարգն ավելի պատրաստ կլիներ։ Մյուս համակարգերը ևս աշխատում են պատշաճ։

Մեր կազմակերպությունը, ինչպես նաև այլ ՀԿ-ներ, ներկայացրել ենք առաջարկություններ։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ կառավարությունը մեր առաջարկությունները հաշվի է առել»,- ասաց տնտեսագետը։

Մովսես Արիստակեսյանը թերություններ է նկատում օպերատիվ կառավարման մեջ, թեև ճիշտ է համարում արտակարգ դրության ժամանակ խստացված սահմանափակումների ժամկետն առնվազն 10 օրով երկարաձգելը։

«Պետք է շատ կտրուկ միջոցներ կիրառվեն, որպեսզի վարակը չտարածվի։ Ես այսօր դուրս եմ եկել և տեսել, թե ինչպես են մարդիկ, առանց դիմակների և ձեռնոցների, պտտվում խանութներում, վաճառողները դիմակները կախել էին կզակներին»,- նշեց մեր զրուցակիցը։

Տնտեսագետը նկատում է, որ խնդիր է նաև օրավարձով զբաղված մարդկանց կրած վնասները փոխհատուցելը։ Նա նկատում է, որ կան վարորդներ, որոնք լիցենզիան հանձնել են վարչապետի հանձնարարությամբ և հիմա չեն կարողանում աշխատել, և այդ խմբի մասին պետք է մտածի պետությունը։

Մովսես Արիստակեսյանը տարակուսած է նաև այն փաստից, որ շարունակում են այս օրերին պարգևավճարներ բաժանել պետական համակարգի աշխատակիցներին։ Նա խնդիրներ է տեսնում նաև քաղաքացիների՝ կենսաթոշակային իրավունքից օգտվելու հարցում, երբ քաղաքացին սահմանված ժամկետում չի կարող արտերկրից գալ և իր կենսաթոշակի համար դիմում գրել։

«Դիմել եմ պարետատանը, որպեսզի ընդունեն որոշում, որ այն անձինք, որոնց կենսաթոշակային իրավունքը լրանում է այս ժամանակաշրջանում, պետք է նրանց թույլատրվի, որ փաստաթղթերն էլեկտրոնային կարգով փոխանցեն այստեղ և թույլատրեն նրանց ձևակերպել այդ իրավունքը։ Կան նաև այլ օրենսդրական բացեր, որոնք ի հայտ եկան այս համաճարակի տարածման դեպքում»,- առաջարկում է տնտեսագետը։

Մովսես Արիստակեսյանը կարծում է, որ պետք է դիվերսիֆիկացնել երկրի տնտեսությունը, սխալ էր զբոսաշրջությունը համարել գերակայություն։

«Սխալ էր գերակայություն համարել տրիկոտաժի արտադրությունը։ Գերակայություն պետք է համարել արդյունաբերական այնպիսի ճյուղեր, որոնք հիմնված կլինեն երկրի ներքին ռեսուրսների վրա։ Մենք ոչ թե պետք է խտանյութն արտահանենք, այլ խտանյութից ստանանք պղնձալար, մալուխ և արտահանենք։ Այսինքն՝ տնտեսությունն այնպես պետք է դիվերսիֆիկացվի, որ ՀՆԱ-ի 70 տոկոսը լինի արդյունաբերական արտադրանք, արդյունաբերությունը պետք է հիմնված լինի մեր նյութական պաշարների վրա, լինի ինքնաբավ։ Պետք է նաև այնպիսի արտադրություններ ունենանք, որ իրար փոխլրացնեն, որպեսզի կարողանանք աշխատատեղ ստեղծել։ Պետք է այն լինի նաև գիտելիքահեն, արտերկրի շուկայում ունենա պահանջարկ։ Սակայն դրա համար շոգեքարշը կարող է լինել պետությունը, ոչ թե մասնավոր բիզնեսը։ Պետությունն իր կառավարման մարմիններով պետք է մարկետինգ անցկացնի, տեսնի, թե շուկայում ինչ պահանջարկ կա, այդ ուղղությամբ այստեղ արտադրություն զարգացնի, հիսունմեկ տոկոսը կլինի պետությունը, որից հետո մասնավոր ընկերությունների հետ կսկսի գործել։ Իսկ հետո այդ կիսապետական-կիսամասնավոր ընկերություններին կից կարող ենք ստեղծել մասնավոր ընկերություններ։ Կարծում եմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաներով մենք կարող ենք մուտք գործել միջազգային շուկա և կարող ենք օգտագործել մեր հանքանյութերը»,- նշեց մեր զրուցակիցը։

Մի ուշագրավ փաստ էլ է նա նկատում․ բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը դիմեց ժողովրդին, թե ինչպես պետք է արտադրել թոքերի շնչառության ապարատներ։

«Իսկ ո՞ւր են վիճակագրական կոմիտեն, էկոնոմիկայի նախարարությունը, գիտության կոմիտեն, որտեղ կուտակված են նախկին արտադրական հզորությունները և գիտեն, թե ովքեր են այդ ուղղությամբ աշխատանքներ կատարել։ Պետական կառավարման մարմինների միջև պետք է լինի համագործակցություն, ինչը չկա»,- ասաց տնտեսագետը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում