Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

15-19 տարեկանում Հայաստանում քանի՞ կին է մայրացել

Ծնելիության գումարային գործակիցը կամ պտղաբերության գործակիցը բնութագրում է երեխաների միջին թվաքանակը, որ կծնի մեկ կինն իր մանկածնության տարիքում, իր ողջ կյանքի ընթացքում ծնելիության տվյալ մակարդակի պահպանման դեպքում: Ծնելիության ստորև ներկայացվելիք ցուցանիշները վերաբերում են հետազոտությանը նախորդող երեք տարիներին (այսինքն՝ 2007 թ. նոյեմբերից մինչև 2010 թ. նոյեմբեր): Այսպիսով, ըստ ՀԺԱՀ-2010-ի տվյալների, ԾԳԳ-ն կազմել է 1.7 երեխա մեկ կնոջ հաշվով: Այս ցուցանիշը ցածր է բնակչության բնական վերարտադրությունն ապահովող ծնելիության գործակցից, որը պետք է լինի 2.0-ից մի փոքր ավելի բարձր: ՀԺԱՀ-2010 արդյունքում ստացված 1.7 ցուցանիշը նույնն է, ինչ ստացվել էր ՀԺԱՀ-2000 և ՀԺԱՀ-2005 հետազոտությունների արդյունքում:

Այսպիսով, տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում ծնելիության համընդհանուր մակարդակի էական փոփոխություններ չեն նկատվել: Այնուամենայնիվ, հավաքագրված տվյալները վկայում են, որ ԾԳԳ-ն որոշակի փոփոխությունների է ենթարկվել ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի: Թեև քաղաքային բնակավայրի ԾԳԳ-ն վիճակագրական տեսանկյունից նույնն է (1.5՝ ՀԺԱՀ-2000 թ. տվյալի համաձայն և 1.6՝ 2005 և 2010 թվականներին), սակայն գյուղական բնակավայրի ԾԳԳ-ն ունի նվազման միտում (2.1՝ ՀԺԱՀ-2000 թ. և 1.8՝ 2005 և 2010 թվականներին):

Ընդհանուր առմամբ, ծնելիության տարիքային գործակիցները մնացել են նույնը, սակայն նկատվել է ծնելիության գործակցի տեղաշարժ՝ 15-19 առավել երիտասարդ տարիքային խմբից դեպի ավելի բարձր՝ մասնավորապես 25-29 տարիքային խումբ։

Ազգային մակարդակով, ՀԺԱՀ 2010 թ. արդյունքում ստացված 1.7 ցուցանիշը փոքր-ինչ բարձր է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից ծնունդների վարչական գրանցումների հիման վրա ստացված պաշտոնական 2009 թ. 1.55 և 2008 թ.՝ 1.4 ցուցանիշներից (ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, 2010):

15-19 տարիքում – ընդհանուր քաղաքային բնակավայրերից մայրացել է՝ 18 , գյուղականից՝ 42 կին,
20-24 տարիքային խմբում – քաղաքային բնակավայրերից՝ 124 , գյուղականից՝ 163 կին,
25-29 տարիքային խմբում – քաղաքային բնակավայրերից՝ 99, գյուղականից՝ 108 կին,
30-34 տարիքային խմբում – քաղաքային բնակավայրերից՝ 43, գյուղականից՝ 40 կին,
35-39 տարիքային խմբում – քաղաքային բնակավայրերից՝ 31 , գյուղականից՝ 12 կին,
40-44 տարիքային խմբում քաղաքային բնակավայրերից՝ 6 կին, իսկ գյուղական բնակավայրերից՝ 3 կին:

Ծնելիության հատուկ գործակիցն արտահայտված է 15-44 տարեկան 1000 կնոջ հաշվով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում