Երևան ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը համակարգում է Բակուր Մելքոնյանի բարեգործական ծրագիրը։
«Իր գործընկերները՝ հայկական արտադրողները, նախաձեռնել են բարեգործական ծրագիր, որով մոտ 1000 ընտանիք կստանա պարենային արկղեր։ Աշխատանքները կմեկնարկեն այս շաբաթվանից։ Աշխատում ենք ՀՀ սոցիալական հարցերի նախարարության, մարզպետարանների, տարբեր բարեգործական հիմնադրամների հետ, թիրախային խմբերը կազմում ենք՝ ելնելով նրանց տրամադրած տեղեկատվությունից։ Այդ խմբերի մեջ մտնում են միայնակ տարեցները, միայնակ մայրերը, հաշմանդամություն ունեցող երեխաներ։ 1000 ընտանիքի մեջ մտնում են տարբեր կարիքներ ունեցող անձինք։ Արկղերի մեջ լինելու է սնունդ, հնարավոր է,որ լինեն նաև հիգիենայի միջոցներ»,- «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Լուսինե Գևորգյանը։