Saturday, 25 07 2026
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու

Թուրքիայի սկանդալային մեղադրանքը. Ի՞նչ վիճակում է բռնցքամարտի Հայաստանի հավաքականը

Համաշխարհային սպորտում քաոսային պայմաններում նոր սկանդալ է հասունանում։ Թուրքիան պատրաստվում է բողոք ներկայացնել Միջազգային օլիմպիական կոմիտե բռնցքամարտիկների կյանքը վտանգելու համար: Մասնավորապես, Թուրքիան ՄՕԿ-ին մեղադրում է կորոնավիրուսի տարածման ակտիվ փուլում բռնցքամարտի վարկանիշային մրցաշար անցկացնելու ու բռնցքամարտիկներին վարակելու մեջ: Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիան վստահ է, որ իրենց երկու բռնցքամարտիկները, ինչպես նաև մարզիչը կորոնավիրուսով վարակվել են Լոնդոնում տեղի ունեցած Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի ժամանակ։ Այն դադարեցվեց միայն մարտի 16-ին:

«Պարզապես ապշած եմ, խոսքեր չունեմ: Այս օրերին ողջ աշխարհը ծանր պայքար է մղում կորոնավիրուսի դեմ, ՄՕԿ-ը Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ սկսեց մրցաշարը: Աշխարհի մասշտաբով գրեթե բոլոր մրցաշարերը չեղարկվել էին, բայց ՄՕԿ-ը գնաց աբսուրդային այդ քայլին: Դա միանգամայն անպատասխանատու որոշում էր, որի հետևանքով Թուրքիայի բռնցքամարտի հավաքականի անդամները վարակվեցին կորոնավիրուսով»,- ասել է Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը։

Լոնդոնի վարկանիշային մրցաշարը մեկնարկել էր մարտի 14-ին և պետք է ավարտվեր մարտի 24-ին։ Կորոնավիրուսի տարածման պատճառով, սակայն, այն դադարեցվել էր մարտի 16-ին։ Նշենք, որ վարկանիշային մրցաշարին մասնակցել է նաև բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը։ Մասնավորապես, մեր հավաքականի կազմում գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ Լոնդոն էին մեկնել Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ), իսկ կանանց մրցաշարին մասնակցելու էին Անուշ Գրիգորյանը (51 կգ) և Անի Հովսեփյանը (69 կգ): Նրանցից Կորյուն Սողոմոնյանին հաջողվել էր դուրս գալ քառորդ եզրափակիչ և նվաճել Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Մրցումների հետաձգումից հետո՝ մարտի 18-ին, հայկական պատվիրակությունը Լոնդոնից վերադարձել էր Երևան։

Թուրքական կողմի հայտարարությունից հետո վարկանիշային մրցաշարին մասնակցած հավաքականների շարքերում իրարանցում է առաջացել։ Եթե թուրքական կողմի պնդումները համապատասխանում են իրականությանը, ապա մեծ է հավանականությունը, որ վարկանիշային մրցաշարի ընթացքում կարող են վարակված լինել մեծ թվով բռնցքամարտիկներ։ Թուրքիայի սկանդալային հայտարարությունը ահազանգ է նաև Հայաստանի համար՝ բռնցքամարտի հավաքականի անդամներին ուշադրության կենտրոնում պահելու։

Թուրքական կողմի հայտարարությանն արձագանքել է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Վերջինիս տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Լոնդոնի մրցաշարին մասնակցած բոլոր մարզիկները ինքնամեկուսացած են և մարզվում են տնային պայմաններում։ Հայտարարության մեջ նշված է նաև, որ բոլոր բռնցքամարտիկները գտնվում են բժիշկների հսկողության տակ և լավ են զգում։ Քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել նաև Խորվաթիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Մարկո Մարովիչը՝ տեղեկացնելով կորոնավիրուսով 3 վարակվածների մասին։ «Մեր վարակաբանը վստահ է, որ Խորվաթիայի հավաքականի երկու մարզիկներն ու բռնցքամարտիկը կորոնավիրուսով վարակվել են Լոնդոնում տեղի ունեցած վարկանիշային մրցաշարի ժամանակ»,- ասել է Մարովիչը։

Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը ամեն գնով ջանում էր, որպեսզի Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերը չհետաձգվեն։ Մարտի 17-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հանդես էր եկել հայտարարությամբ՝ վստահեցնելով, որ Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերը հետաձգելու լուրջ պատճառներ չկան, և որ խաղերը կանցնեն սահմանված ժամկետում։ Սա իրական խառնաշփոթ էր առաջացրել համաշխարհային սպորտում։ ՄՕԿ-ի հայտարարությանը կարճ ժամանակում արձագանքել էին բազմաթիվ երկրների ազգային օլիմպիական կոմիտեները։ Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին չմասնակցելու պաշտոնական հայտարարությամբ էին եկել մի քանի տասնյակ երկրներ։

Տեղի ունեցածից հետո Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և միայն վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ: Դրանք կկայանան 2021թ.-ի հուլիսին:

Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ՄՕԿ-ի դիրքորոշումը բոլորովին տեղին չէր, ինչի հետևանքով արդեն իսկ խոսվում է կորոնավիրուսով վարակված բռնցքամարտիկների մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում