Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Ադրբեջանի նավթային բյուջեի կապիտուլյացիան

2020 թվականի մարտի 13-ին Ադրբեջանի Հանրապետության ֆինանս­ների նախարար Ս.Շարիֆովը հայտարարել է, որ կորոնավիրուսը շոշափելի հարված է հասցրել երկրի տնտեսության, զբոսաշրջության, օդային տրանսպորտի, հյուրանոցների գործունեության և հանրային սննդի ոլորտների վրա: Նա նշել է, որ ինչպես ցանկացած նավթ արդյունահանող երկիր, Ադրբեջանը նույնպես տնտեսական վնասներ է կրել, սակայն երկրի պետբյուջեի կառուցվածքն այնպիսին է, որ նավթի գների նվազումն ուղղակի ազդեցություն չի ունենալու Ադրբեջանի ընթացիկ տարվա պետբյուջեի վրա:

Այնուհետև Ս.Շարիֆովը իր հակասական կանխատեսումների մեջ ավելացրել է, որ նախնական հաշվարկների համաձայն, անգամ նավթի ներկայիս 30-ից 35 ԱՍՆ դոլար գնի պայմաններում ազդեցությունն Ադրբեջանի եկամուտների վրա կազմելու է 270-ից 340մլն մանաթ (շուրջ 158-ից 200մլն ԱՄՆ դոլար), ինչը կազմում է պետբյուջեի եկամուտների 1,1-ից 1,4%-ը, որն այդքան էլ զգալի գումար չէ:

Բայց անդրադառնանք Ադրբեջանի Հանրապետության պետբյուջեին, համաձայն որի 2020թ. եկամուտները կազմելու են 24 մլրդ 134,5 մլն մանաթ (14,2 մլրդ ԱՄՆ դոլար), որի 56%-ը (13 մլրդ 530 մլն մանաթ՝ 7,9 մլրդ ԱՄՆ դոլար) նախատեսված է ապահովել նավթային ոլորտի եկամուտների հաշվին, իսկ նավթի մեկ բարելի գինը հաշվարկված է 55 ԱՍՆ դոլար արժեքով:

Ս.Շարիֆովի հայտարարությունը, որ Ադրբեջանի Հանրապետության պետբյուջեի կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով, նավթի գների նվազումն ուղղակի ազդեցություն չի ունենալու երկրի ընթացիկ տարվա պետբյուջեի վրա պատկանում են ֆանտաստիկայի ժանրին և Ս.Շարիֆովի անհիմն հայտարարությունները ուղղված են ապատեղեկատվության հնարքներ կիրառելով չեզոքացնել Ադրբեջանում տիրող ներքին խուճապը: Աշխարհի բոլոր նավթարդյունահանող երկրներից, որոնց տնտեսությունը հայտնվել է նավթի գների անկման պատճառով լուրջ ռիսկերի գոտում, հատուկ առանձնացվում է Ադրբեջանը՝ վերջին երկու-երեք տարիների ընթացքում Ադրբեջանն ակտիվացրել է գլոբալ ածխաջրածնային հումքի արտահանումը, զգալիորեն մեծացրել է մասնակցությունը նավթի և գազի մատակարարման գործում, հայտարարել խոշոր ներդրումների մասին, ինչպես իր տարածքում, այնպես էլ այլ երկրներում: Տվյալ գործողությունների հակառակ կողմը դարձավ այն, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) պարտքային բեռը սրընթաց ավելացավ՝ հասնելով 10 մլրդ ԱՄՆ դոլարի շեմին։ Նավթի գների անկումը փոխհատուցել նավթամթերքի արդյունահանման զգալի աճով չի ստացվի, երկրի տնտեսության դիվերսիֆիկացման ծրագիրը արագ արդյունավետ արդյունքների չի բերի, իսկ 2020 թվականի Ադրբեջանի բյուջեում նախատեսված խոշոր սոցիալական ծախսերի նվազեցմանը Իլհամ Ալիևի ռեժիմը չի գնա քաղաքական նկատառումներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում