Հարավաֆրիկյան Գաուտենգ գավառում տեսանկարել են շատ հազվադեպ սև ընձառյուծի: Հոլովակը հրապարակել է LADBible կայքը:
Տեղի բնակիչը որսացել է հազվադեպ կենդանուն հեռախոսի օբյեկտիվում փետրվարի վերջին: Նա կենդանու գտնվելու վայրի մասին տվյալները ներկայացրել է կենդանապաշտպան կազմակերպությանը, սակայն հրապարակավ չի բացահայտել, որպեսզի պաշտպանի ընձառյուծին որսագողերի հարձակումներից:
«Սա կենդանի է, որի մասին քաղաքային լեգենդներ են բարձրաձայնում: Տեսիլք, պատրանք, ստվեր՝ այնքան հազվադեպ և անորսալի, որ որոշ մարդիկ չեն հավատում նրա գոյությանը»,- գրել են կենդանապաշտպանները: