Tuesday, 21 07 2026
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Բացվել է Երևան-Լիոն բարեկամության խորհրդանիշ Լիոնի այգին

Էրեբունի վարչական շրջանում մեծ հանդիսավորությամբ պաշտոնապես բացվել է Երևան-Լիոն բարեկամության խորհրդանիշ Լիոնի այգին:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը կտրելով կարմիր ժապավենը, ազդարարել են Երևանում Լիոնի այգու գործունեության նոր տարեգրությունը:

Մայրաքաղաքում «Լիոնի այգու» հիմնումը Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև կնքած 2008–2011թթ.-ի համագործակցության ծրագրի շրջանակում է իրականացվել: Այգու հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2010թ-ից: Վերակառուցումը կշարունակվի ծրագրի երկրորդ փուլով: Երևանի քաղաքապետը վստահ է, որ այս այգին կդառնա երևանցիների սիրված հանգստի գոտիներից մեկը. «Այս այգին համագործակցության շատ լավ օրինակ է: Այն ծրագրերը, որոնք մենք այստեղ նախատեսում ենք, վստահ եմ, որ կնպաստեն այգին Երևանի լավագույն անկյուններից մեկը դարձնելուն: Սա մի փուլի վերջ է, բայց ավելի մեծ փուլի սկիզբ: Եվ ես վստահ եմ, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը և վստահության ու ընկերության այն մթնոլորտը, որ ձևավորվել է Լիոնի քաղաքապետարանի և Երևանի միջև՝ ստեղծում է բոլոր նախադրյալները, որպեսզի մեր համագործակցությունը լինի ավելի արդյունավետ և երկարատև»,-նշել է Կարեն Կարապետյանը:

Լիոնի քաղաքապետն էլ իր հերթին նշել է, որ այգու բացումով սկիզբ կդրվի համատեղ նորանոր ծրագրերի իրականացմանը. «Շատ գեղեցիկ այգի է, հրաշալի վայրում է գտնվում: Այս բացումը կարծում եմ նոր ծրագրերի սկիզբ կարող է դառնալ: Ֆրանսիացիները շատ են սիրում Հայաստանը և այսօր հենց այդ բարեկամական կապերն են, որ ամրապնդվում են»,- նշել է Ժերար Կոլոմբը:

Երևանի և Լիոնի քաղաքապետերը շրջել են այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Այգու վերակառուցման ծրագրի համաձայն, տարածքում անցկացվել է արտաքին լուսավորության և ոռոգման նոր ցանց, ստեղծվել են սիզամարգեր, տնկվել են ծառեր, հին սալահատակները փոխարինվել են նորերով, կառուցվել են հասարակական զուգարաններ:

Բնակիչների հանգստի համար տեղադրվել են նստարաններ և ժամանակակից ոճով զրուցարաններ, իսկ փոքրիկների համար բազմատեսակ մանկական ժամանցային խաղեր:

Ամեն ինչ արված էր խնամքով և ճաշակով: Դիզայնն ապահովվել է հայ և ֆրանսիացի մասնագետների կողմից:

Այգին երևանյան ժամանցի նորամուծություն էլ ունի: Այցելուներն այստեղ կարող են իրենց ուժերը փորձել ֆրանսիական հանրահայտ բուլ խաղի ասպարեզում: Առաջին օրինակը երկու քաղաքապետերն են ցույց տվել:

Այնուհետև Երևանի և Լիոնի քաղաքապետերը այգու այցելուների հետ դիտել են ջրային ավազանում կազմակերպված սերֆինգի ցուցադրական ելույթները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում