Saturday, 04 05 2024
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 24-ին կայացել է Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցել են ծառայության ընթացքում կատարած աշխատանքների, առաջացած հարցերի, ինչպես նաև՝ ՀՀ մարզերում ճանապարհների անցանելիության վերաբերյալ:

«ՓԾ տնօրենը տեղեկացրեց, որ ս.թ. փետրվարի 22-ին ուժի մեջ է մտել ««Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքը, որը ենթադրում է բավականին լուրջ անելիքներ փրկարար ծառայության կողմից և հանձնարարեց փ/ծ ստորաբաժանումների ղեկավարներին հնգօրյա ժամկետում նախապատրաստել վերոնշյալ օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների ցանկը:

Միաժամանակ, հանձնարարեց ՓԾ կադրերի վարչությանը հնգօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել փ/ծ կանոնադրության, պաշտոնի անձնագրերի մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև ՓԾ աշխատակիցների անվանացանկի մշակման վերաբերյալ:

Վ. Գաբրիելյանն անդրադառնալով ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի հրամանով տարածքային ստորաբաժանումներում ծառայության կրման ընթացքի, ծառայողական փաստաթղթերի ստուգման և մեթոդական օգնության ցուցաբերման նպատակով գործուղված աշխատանքային խմբի կատարած աշխատանքներին՝ Փրկարարական ուժերի վարչությանը հանձնարեց ավարտելուց հետո ամփոփել հայտնաբերված թերությունները և ներկայացնել փետրվարի 28-ին կայանալիք փ/ծ տնօրենի ուսումնական խմբի պարապմունքին:

Ծառայության տնօրենը հանձնարարեց ՓԾ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին սպասարկման տարածքներում առաջացած հրդեհներին օպերատիվ արձագանքելու նպատակով երկու մարտական հաշվարկ ուղարկելու ժամանակ՝ անձնակազմի առկայության դեպքում, 2-րդ ընթացքը չդիտարկել որպես ջրատար։

Բնակչության պաշտպանության վարչությանը հանձնարարվեց իրականացնել «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների պլաններում բնակչության պաշտպանության վերաբերյալ բաղադրիչների հստակեցում:

Քաղաքացիական պաշտպանության վարչությանը հանձնարարվեց լրամշակել ՔՊ պատրաստականության բերման պլանները, ներկայացնել առաջարկություն պատրաստականության բերման մոտեցումներն առկա պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ և զեկուցել:

Ծառայության տնօրենը խոսեց անձնակազմի կատարողական և աշխատանքային կարգապահության, կառավարության հանձնարարականների կատարման մասին: Խնդիր դրվեց, որ բոլոր ստորաբաժանումների ղեկավարներն իրենց ստորաբաժանումների աշխատանքները պլանավորեն այնպես, որ ստորաբաժանումներում աշխատող բոլոր աշխատակիցներն ունենան հավասարաչափ ծանրաբեռնվածություն:

Հանձնարարվեց բարձրացնել պահանջկոտության մակարդակը ենթակաների կողմից հանձնարարականների կատարման վերջնական արդյունքների նկատմամբ և այդ հարցը կապել փրկարար ծառայողների աշխատանքի գնահատման չափորոշիչների հետ: Բացատրվեց, թե ստորաբաժանման ղեկավարները, ինչպես և ինչ բալային համակարգով պետք է գնահատեն իրենց աշխատակիցների կատարած աշխատանքները:

Ծառայության կազմակերպման վարչության պետ փ/ծ գնդապետ Տ. Ավագյանը զեկուցեց կատարված և չկատարված հսկողականների, փաստաթղթերում հայտնաբերված սխալների, վրիպակների մասին: Ծառայության տնօրենը հանձնարարեց ծառայության կազմակերպման վարչությանը հսկողություն իրականացնել մարզերում և Երևան քաղաքում տեղադրված ազդարարման վերջնակետային սարքերի հաշվառման նկատմամբ:

Բոլոր մարզային փրկարարական վարչություններին հանձնարարվեց ազդարարման համակարգի օպտիմալացման և առավել արդյունավետ ձևերի ներդրման ուղղությամբ ուսումնասիրություն իրականացնել և ներկայացնել առաջարկություններ՝ նորարարական մոտեցումները համակարգում ներդնելու համար:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ տեսախցիկով սաղավարտների ծրագրավորումը ավարտվել է, ծառայության տնօրենը հանձնարարեց ծառայության կազմակերպման վարչությանը մինչև փետրվարի 28-ը մշակել հրշեջ նոր սաղավարտների շահագործման ուղեցույց, իսկ ՓԾ տարածքային ստորաբաժանումներին հանձնարարվեց իրականացնել ուսուցում ըստ մշակված ուղեցույցի և ուսուցման ավարտից հետո ընդունել ստուգարքներ:

Ծառայության տնօրենը կրկին անդրադառնալով անձնակազմի ուսուցման հարցին ՓԾ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց բուսածածկ տարածքների հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավել միայն ուսուցում անցած, և բուսածածկ տարածքների հրդեհաշիջման մեթոդական ձեռնարկից ստուգարք հանձնած ծառայողներին: Հատկապես շեշտեց հետևել Տավուշի մարզի ՔՊ հենակետի հրշեջ փրկարարների ուսուցմանը:

Ծառայության տնօրենը հանձնարարեց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետին թարմացնել ազդարարման սխեման»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում