Wednesday, 08 05 2024
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ

Զինվորական քննչական գլխավոր վարչության պետն աշխատանքային այցով մեկնել է մարզեր

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր՝ Զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ և ութերորդ կայազորային քննչական բաժինների կողմից 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքներն ամփոփելու նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ամփոփմանը մասնակցել են նաև ՀՀ ՊՆ համապատասխան բանակային կորպուսների հրամանատարական կազմը, ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները:

Ամփոփման ընթացքում կայազորային քննչական բաժինների պետերը ներկայացրել են 2019 թվականի ընթացքում քննչական բաժինների կատարած աշխատանքները՝ թվային ցուցանիշներով, սպասարկվող զորամասերում հանցագործությունների կառուցվածքն ու շարժընթացը:

Բարձրացվել են զորքերում առկա խնդիրները և նախանշվել դրանց լուծման ուղիները: Կարևորվել է հանցագործությունների կանխարգելման գործում նախաքննական մարմնի դերը՝ մասնավորապես հանցագործությունները ծնող պատճառների և պայմանների ուղղությամբ ներկայացվող միջնորդությունները քննելիս քննիչի մասնակցությունը, ինչպես նաև՝ վերջիններիս կողմից զորամասերում անցկացվող դասախոսությունները:

Ամփոփման ընթացքում քննարկվել է հարուցված քրեական գործերի ընթացքը, որոնցով քննության արդյունավետությունը բարձրացնելու և աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար Ա.Կրկյաշարյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետը դրական է գնահատել կայազորային քննչական բաժինների կատարած աշխատանքը, միևնույն ժամանակ շեշտել, որ հարկավոր է չբավարարվել ձեռք բերվածով և միջոցներ ձեռնարկել ամենօրյա աշխատանքով նախաքննական մարմնի նկատմամբ հասարակության վստահության մակարդակը բարձրացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում