ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ փետրվարի 25-ին, հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»:
Խոսելով դատարանների ծանրաբեռնվածության մասին՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ասաց. «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ դատավորներին ուսերին տարեկան դրվում է 250 հազար գործ՝ 230 դատավորի համար: Այսինքն` յուրաքանչյուր դատավորի ծանրաբեռնվածությունը կազմում է տարեկան 1000 և ավելի գործ»:
Նրա խոսքով` ուստի դատավորներն աշխատում են նաև ոչ աշխատանքային օրերին: «Դատավորները թերանում են հասարակությանը իրենց աշխատանքը ի ցույց դնելու տեսակետից. այն, ինչ նրանք անում են, հասարակության շատուշատ ներկայացուցիչներ տեղեկացված չեն»:
Մանրամասները՝ տեսանյութում: