Իրանում փետրվարի 21-ի առավոտյան տեղական ժամանակով 08:00-ին ընտրական տեղամասերի բացումով սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին հայտնել Է հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
Ընտրություններն ընթանում են Իրանի համար բարդ իրավիճակում, երբ սաստկանում է ԱՄՆ-ի գործադրվող տնտեսական ճնշումը, և, փորձագետների կարծիքով, կորոշեն, թե ովքեր են ղեկավարելու խորհրդարանը՝ ռեֆոմիստները, որոնք համարվում են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կողմնակիցները և ներկայում մեծամասնություն են կազմում խորհրդարանում, թե պահպանողականները և կառավարության քաղաքականության հակառակորդները: Նախապատվությունը տրվում է վերջիններին: 290 պատգամավորական տեղերի համար պայքարում է ավելի քան 7 հազար մարդ, որոնց թեկնածություններն ավելի վաղ հաստատվել են Սահմանադրության պահպանության խորհրդի կողմից, որն ստուգում է հավակնորդների համապատասխանությունը նորմերին: