Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Դեմոկրատների հեռուստաբանավեճի մասնակիցները քննադատել են Բլումբերգին՝ նրան համեմատելով Թրամփի հետ

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուի հավակնորդները հեռուստաբանավեճերի առաջին 10 րոպեում, որոնք տեղի են ունեցել փետրվարի 19-ին Լաս Վեգասում (Նեւադայի նահանգ), տասն անգամ անդրադարձել են միլիարդատեր Մայքլ Բլումբերգին՝ նրան համեմատելով հանրապետական Դոնալդ Թրամփի հետ եւ մեղադրելով փողով Սպիտակ տուն իրեն ճանապարհ հարթելու մեջ: Այդ մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ որը վարել է բանավեճերի ուղիղ հեռարձակումը:

«Դեմոկրատները չեն հաղթի (նախագահական ընտրություններում) այնպիսի թեկնածուի առկայության դեպքում, որը թաքցնում էր հարկային հայտարարագրերը, վիրավորում կանանց եւ պաշտպանում այնպիսի ռասիստական մեթոդներ, ինչպիսիք են ձերբակալումն ու խուզարկությունը (առանց դատարանի որոշման)»,- ասել է Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենը: «Դեմոկրատներն իրենց վիթխարի սպառնալիքի են ենթարկում, եթե մի միլարդատիրոջը փոխարինեն մյուսով»,- ամփոփել է սենատորը:

Այդ հարցադրումը պաշտպանել է Մինեսոտայից սենատոր Էմի Քլոբուշարը, որը ողջունել է Բլումբերգի դեբյուտը հեռուստաբանավեճերում (12 տարվա ընթացքում առաջին անգամ)՝ բայց եւ իսկույն էլ քննադատել նրան մնացած հավակնորդներին մրցարշավից դուրս գալ համոզելու՝ նրա ցանկության համար, որպեսզի մեջտեղից վերացնի դեմոկրատների թվում գլխավոր մրցակցին՝ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսին: «Ես կարծում եմ, որ մեզ հարկավոր է ուրիշ մեկը, այլ ոչ թե երկրորդ Դոնալդ Թրամփը»,- նշել է Քլոբուշարը: Միլիարդատիրոջ վերաբերյալ բացասաբար են արտահայտվել նաեւ Սաութ Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) նախկին քաղաքագլուխ Փիթ Բութեջաչը եւ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: Բլումբերգն ԱՄՆ-ում նախընտրական արշավ է մտել 2019 թվականի նոյեմբերին՝ զանգվածային լրատվամիջոցներում քարոզչության համար ծախսելով արդեն ավելի քան 385 միլիոն դոլար: Forbes-ի վերջին գնահատումների համաձայն՝ նախկին քաղաքագլխի կարողությունը հասնում է 64 միլիարդ դոլարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում