Friday, 07 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Բոլթոնը քննադատել է Թրամփին, բայց հուսով է, որ Սպիտակ տունը թույլ կտա իր գրքի լույսընծայումը

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական ուղեգիծը մի շարք երկրների նկատմամբ՝ ըստ որում հույս հայտնելով, թե Սպիտակ տունն ի վերջո կդադարեցնի առարկություններն իր գրքի հրապարակման դեմ, որը պատմում է այդ թվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Միացյալ Նահանգների ղեկավարի զրույցի մասին: Այդ մասին Բոլթոնը հայտարարել է փետրվարի 17-ին՝ ելույթ ունենալով Դյուկի համալսարանում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ), նրա ելույթից մեջբերումներ է հեռարձակել CNN հեռուստաընկերությունը:

Բոլթոնի խոսքով՝ «միանգամայն ակնհայտ էր, որ (ԿԺԴՀ-ի նկատմամբ Թրամփի ուղեգիծը) ձախողում կկրի»: «Չկա այն բանի ոչ մի ապացույց, թե Հյուսիսային Կորեայի իշխանությունները ռազմավարական որոշում են ընդունել հրաժարվելու միջուկային սպառազինություններ ունենալու ձգտումից»,- մեջբերում է հեռուստաընկերությունը Բոլթոնի խոսքը: Նաեւ նա պարզորոշ հասկանալ է տվել, որ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի պաշտոնում հանդես է եկել Իրանի նկատմամբ ուղեգծի էլ ավելի խստացման օգտին՝ ընդհուպ մինչեւ այդ երկրի ղեկավարության փոխարինումը: «Ես չեմ կարծում, թե մենք (ԱՄՆ-ն) առավելագույն ճնշում ենք գործադրում (Թեհրանի վրա)»,- ասել է Բոլթոնը: The Wall Street Journal թերթի տվյալներով՝ Բոլթոնը ելույթի ընթացքում նաեւ կարծիք է հայտնել ՌԴ-ի նկատմամբ Թրամփի «ոչ բավականաչափ խիստ» քաղաքականության մասին: Թրամփի նախկին օգնականը հիասթափեցրել է լրագրողներին եւ հանրությանը, որոնք նրանից իր գրքում շարադրված հայտնությունների էին սպասում: «Ես հուսով եմ, որ այն չեն արգելի»,- նշել է Բոլթոնը: Նա հրաժարվել է հայտնել ԱՄՆ-ի նախագահի հետ մի շարք գաղտնի զրույցների բովանդակությունը՝ հույս հայտնելով, թե «երբեւիցե դրանք հասարակայնության սեփականությունը կդառնան», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում