Wednesday, 15 07 2026
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ

Ոստիկանության բաժիններում ապօրինի զենք-զինամթերք է հանձնվել, այդ թվում՝ «Կալաշնիկով»-ներ

Ոստիկանության Նոր Նորքի Ավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժանմունք ներկայացած 77-ամյա տղամարդը հայտնել է, որ ավտոտնակում զենք-զինամթերք կա։ Մեկնած օպերատիվ խումբը ավտոտնակում հայտնաբերել է «Կալաշնիկով» ինքնաձիգ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Տղամարդու հայտնածով՝ ինքնաձիգն ու փամփուշտները պատկանել են հանգուցյալ որդուն։ «Կալաշնիկով» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Վայքի բաժնում։

Ինքնաձիգը, 5,6 մմ տրամաչափի 100-ից ավելի փամփուշտներն ու փամփշտատուփերը բաժին է բերել Զառիթափ գյուղի 59-ամյա մի բնակիչ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը իրենն է, ձեռք է բերել տարիներ առաջ ու պահել առանձնատան տանիքում։ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ փետրվարի 10-ին Երևանի բնակիչ, 44-ամյա մի տղամարդ Արաբկիրի բաժնում կամավոր հանձնել է Հրազդան գետում ձկնորսության ժամանակ գտած թմբուկավոր ատրճանակը։ Ոստիկանության Հրազդանի բաժնի պարեկայինների բացատրական աշխատանքի շնորհիվ Ջրառատ գյուղի 45-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է 1916 թվականի արտադրության «Մոսին» հրազեն, նռնակ, ինքնաձիգի 20-ից ավելի փամփուշտ և պահունակ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը ձեռք է բերել տարիներ առաջ ու պահել նկուղում։

Ոստիկանության Արմավիրի բաժին եկած Վարդանաշեն գյուղի 41-ամյա մի բնակիչ կամավոր հանձնեց գոմը մաքրելիս գտած երկփողանի որսորդական հրացանը, ականի պայթուցիչը, ինքնաձիգի 20-ից ավելի փամփուշտներն ու փամփուշտների ժապավենը։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանության Բաղրամյանի բաժնի պարեկայինների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 11-ին բաժին եկավ Բաղրամյան գյուղի 34-ամյա մի բնակիչ ու կամավոր հանձնեց հանգուցյալ հորը պատկանած գործարանային համարով հրացան, ինքնաձիգի պահունակ ու տարբեր տրամաչափի 130 փամփուշտ։ Դիլիջանի 47-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է երկփողանի հրացան՝ նախատեսված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ինչպես և 7,62 մմ տրամաչափի 20-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։

Տանիքում գտած նռնակը, նռնակի պայթուցիչը, ինքնաձիգի 30-ից ավելի փամփուշտներն ու ինքնաձիգի պահեստատուփը ոստիկանության Ապարանի բաժնում կամավոր հանձնել է Ապարանի մի բնակիչ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Ոստիկանության Անիի բաժին եկած Շիրակավան գյուղի 34-ամյա մի բնակիչ կամավոր հանձնեց կարճեցված փողով որսորդական հրացան՝ նախատեսված 12 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, ինչպես և 5,45 մմ տրամաչափի 7 փամփուշտ։ Տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է տարիներ առաջ մահացած պապին։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում