Friday, 07 06 2024
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Գործարքը, թերևս, չէր խանգարի

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում վերջին ամիսների ընթացքում, և այն, ինչ տեղի ունեցավ մասնավորապես երեկ` երբ Հայ ազգային կոնգրեսի և իշխող կոալիցիայի պատվիրակությունները նստեցին սեղանի շուրջ և անցկացրին առաջին հանդիպումը, Հայաստանի համար փաստացի տալիս է թե՛ դրական հեռանկարների հնարավորություն, թե՛ առաջացնում զգալի ռիսկեր և վտանգներ: Այն, որ մարտին սկսած ներքաղաքական երկխոսության գործընթացը կարծես թե մտնում է նոր փուլ` թերևս ակնհայտ է: Դրա նախանշանն է հանդիպումն ինքնին, ինչպես նաև հանդիպումից հետո կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ իրենք ներկայացնում են նաև նախագահին, այսինքն` Սերժ Սարգսյանին:

Այդ հայտարարությունը փաստացի կարելի է համարել Հայ ազգային կոնգրեսի ևս մի պահանջին ընդառաջ գնացող քայլ: Կոնգրեսը պահանջում էր բանակցություն գործադիր իշխանության, Սերժ Սարգսյանի լիազոր անձանց հետո: Կոալիցիան հայտարարում է, որ իրենք ներկայացնում են ոչ միայն խորհրդարանը, այլ նաև թե՛ նախագահին, թե՛ գործադիր իշխանությունը: Այդ առումով բանակցությունը, որ նախապես թվում էր, այսպես ասած, ցածր որակավորման բանակցություն, որոշակիորեն ստատուսի բարձրացում է ստանում: Սակայն այստեղ, իհարկե, շատ բան դեռ հարաբերական է, որովհետև այդուհանդերձ շատ կարևոր է, թե ինչ է մտածում այդ առիթով ինքը Սերժ Սարգսյանը:

Ի վերջո, միայն Դավիթ Հարությունյանի հայտարարությունը, թե իրենք ներկայացնում են նաև նախագահին, այդքան էլ բավարար հիմք չէ` ասելու, որ ուրեմն Կոնգրեսի հետ բանակցություն է սկսել հենց Սերժ Սարգսյանը: Ո՞ւմ համար պարզ չէ, որ իշխանությունը Հայաստանում կենտրոնացված կամ այսպես ասած` ուղղահայաց փոխհարաբերությունների համակարգ է, և անգամ ամենափոքր վարչության պետն էլ ոչ մի քայլ չի անում առանց վերից վար «դաբրոյի» համակարգի առկայության: Եվ այդ իմաստով Դավիթ Հարությունյանի հայտարարությունն ունի հստակեցման կարիք, ու այդ հստակեցումը, թերևս, պետք է անի Սերժ Սարգսյանը` ուղղակի կամ միջնորդավորված գործողությունների միջոցով:

Առաջին հանդիպումից հետո որոշակի հստակեցման անհրաժեշտություն կա նաև Կոնգրեսի տիրույթում: Մասնավորապես` հայտարարությունը, թե Կոնգրեսը բանակցության շարունակության համար պահանջում է չեզոք վայր և ուղիղ եթեր: Դրանք իսկապես կարևոր պահանջներ են, թեև, մեծ հաշվով, գուցե ընդամենը մարտավարական: Այդուհանդերձ, պահանջները տվյալ պարագայում տեղին են, եթե նկատի առնենք այն, որ հենց ինքը իշխանությունը փորձելու է երկխոսության ընթացքում ինֆորմացիոն արտահոսքերի միջոցով ապատեղեկատվություններ տարածել բանակցության ընթացքում կնքվող գործարքների մասին, և դրանք կանխելու արդյունավետ տարբերակ կարող է լինել ուղիղ եթերը:

Ուղիղ եթերը նաև կարևոր է հանրության առաջ հաշվետվության տեսանկյունից, ինչի հարցում Կոնգրեսի և հասարակության տարբեր շերտերի միջև վերջին շրջանում առաջացել են առնվազն թյուրընկալումներ: Ինչ վերաբերում է չեզոք վայրի ընտրությանը, ապա դա էլ մարտավարական հարց է, սակայն նաև ունի կարևոր հոգեբանական նշանակություն, քանի որ օրինակ` Հանրային խորհրդի տարածքում բանակցելը Կոնգրեսի համար, մեղմ ասած, վարկաբեկիչ իրողություն պետք է լինի: Իսկ ի՞նչը պետք է հստակեցնի Կոնգրեսը այդ հարցերում: Այն, թե արդյոք դրանք որքանով են սկզբունքային և կարևոր Կոնգրեսի համար, ու եթե իշխանությունը չգնա դրանցից որևէ մեկի բավարարմանը, ապա ի՞նչ կանի Կոնգրեսը` կհրաժարվի՞ բանակցությունից, թե՞ կհամարի, որ կարելի է իշխանության հետ գնալ մասնակի փոխզիջումային տարբերակի: Այդ դեպքում էլ կարևոր է հանրությանը ներկայացնել, հետագա թյուրըմբռնումներից խուսափելու համար, թե ո՞րն է լինելու փոխզիջումների սահմանը կամ շրջանակը այդ հարցում: Իսկ գլխավորն, իհարկե, օրակարգի խնդիրն է:

Ի՞նչ օրակարգ է ձևավորվելու: Պատրանքներ ունենալ պետք չէ, որ իշխանությունը կընդունի արտահերթ ընտրության հարցը քննարկելու օրակարգային պահանջը, որ ներկայացնում է Կոնգրեսը: Կոնգրեսն էլ, թերևս, չունի այդպիսի պատրանքներ, ինչի մասին վկայում է Տեր-Պետրոսյանի մայիսի 31-ի ելույթում հնչած միտքը, որ իշխանությունն էլ իր օրակարգն է բերելու, և դա պետք է հաշվի առնել: Խնդիրն այն է, թե որքանով է այդ օրակարգը լինելու լուրջ, պետության առաջ ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին համարժեք, և որքանով է օրակարգի, այսպես ասած, ռեալիզացիայի հարցում ապահովվելու հանրային հաշվետվությունը: Այդ հարցում բեռն, իհարկե, Կոնգրեսի ուսերին է, քանի որ իշխանության առումով նորություն կարծես թե չկա, և ինչքան մութ, այնքան լավ իշխանության համար:

Իսկ ահա ընդդիմության ուժը պետք է լինի հենց այդ հաշվետվողականությունը, այլապես բանակցությունը կարող է հասարակական շահի սպասարկման հեռանկարի փոխարեն, վերածվել հասարակության դեմ, կամա, թե ակամա, հյուսվող դավադրության, ինչը կարող է կրիտիկական աստիճանի հասցնել հասարակության հիասթափությունն ընդհանրապես քաղաքական գործընթացներից և Հայաստանում ձևավորել վակուում, որից երկիրը երկար ժամանակ չի կարող ուշքի գալ, իսկ իշխանական համակարգը իրեն կզգա ինչպես ձուկը ջրում: Այդ վտանգներից խուսափելու գրավականը կարող է լինել գործընթացի թափանցիկությունն ու ընդդիմության հասարակական աջակցության բարձր աստիճանը, ինչի համար պետք է, որ քաղաքացիների հնարավորինս լայն շերտի համար ոչ միայն տեսանելի լինի, թե ինչ է կատարվում, այլ նաև հասկանալի և ընդունելի:

Այստեղ, իհարկե, ընդդիմության համար գործընթացը շատ ավելի բարդ է լինելու, որովհետև իշխանությունն այդ տեսանկյունից ունի պատասխանատվության շատ ավելի քիչ բեռ: Ի վերջո, իշխանությունից հանրությունը որևէ ակնկալիք կարծես թե այլևս չունի, ակնկալիքները Կոնգրեսից են: Այստեղ, իհարկե, պետք է աջակցել այն ուժին, որից մեծ են ակնկալիքները, սակայն Կոնգրեսի համար էլ ներկայիս պահին կարևոր է այդ աջակցությունը կառուցել պրագմատիկ փոխհարաբերության վրա, և թերևս նոր սկսվող այս փուլի համար գործարք կնքել հասարակության հետ` հստակ կանոններով, հստակ պայմաններով և պայմանավորվածություններով, երաշխիքների և պատասխանատվության մեխանիզմներով: Այդ իրողությունն անկասկած կարող է նաև ազդել երկխոսության գործընթացում իշխանության վարքագծի վրա: Հակառակ պարագայում, թերևս, միարժեք է, որ երկխոսության գործընթացում իրեն ավելի շատ հարմարավետ է զգալու իշխանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում