Friday, 07 06 2024
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին

Իշխանությունները ննջել են այն դափնիների վրա, որ Հայաստանը ժողովրդավար պետություն է. ԵԺԿ-ի արձագանքը՝ ՀՀԿ-ի լոբբիի արդյունք

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոշտ գնահատականը Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեջբերելով հայտարարությունը. «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու հապճեպ գործընթացով։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին որքան հնարավոր է շտապ դիմել և դիտարկել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը»։

«Ժառանգություն» կուսակցությունը ԵԺԿ-ի ասոցացված անդամի կարգավիճակ ունի։ Կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վերը նշված հայտարարությանը, ասաց. «Դեռ ամիսներ առաջ նշել էինք, որ իշխանությունները եվրոպական կառույցների հետ կարծես չեն աշխատում և ուզում են ննջել այն դափնիների վրա, որ Հայաստանում իսկապես ժողովրդավարական փոփոխություններ են տեղի ունեցել։ Ցավ ի սիրտ պետք է արձանագրել, որ այս հայտարարությունը արդյունք է Հանրապետական կուսակցության միակողմանի լոբբիստական գործունեության»։

Դիլբարյանն ընդգծեց՝ ՀՀԿ այնտեղ տարածում է այն կարծիքը, որ բխում է իր շահերից, և ԵԺԿ-ն դրան է ականջալուր լինում, որովհետև հակընդդեմ աշխատանքը փոքր է. «Իհարկե, «Ժառանգությունը» ասոցացված անդամի կարգավիճակ ունի, բայց մենք չունենք այն հնարավորությունները, որ ունի Հանրապետական կուսակցությունը, և մեզ համար, առանց պետական աջակցության, դժվար է հակակշռել իրենց քարոզչությանը։ Կա նաև մի այսպիսի խնդիր. վերջերս շատ են հնչում տեսակետներ, որոնք եվրոպական կառույցների հանդեպ քամահրական վերաբերմունքի դրսևորումներ են։ Համոզված եմ, որ նման ծայրահեղություններից ևս պետք է հեռու մնալ, պարզապես նման հայտարարությունները պետք է ընդունել ի գիտություն, ներկայացնել սեփական դիրքորոշումը՝ համոզիչ ձևով և ոչ հատվածական քայլերով, ընդհանուր աշխատանքային մթնոլորտում»։

Մեր զրուցակիցն արձանագրում է՝ միջազգային կառույցների կարծիքը հաշվի չառնելը կարող է բացասական հետևանքներ ունենալ։ «Մեզ համար՝ իբրև ժողովրդավարական բարձր համբավ ունեցող պետություն, կարող են տխուր հետևանքներ լինել։ Մենք իրավունք չունենք քամահրել այդ կարծիքները։ Եվրոպական կառույցները այն կառույցներն են, որոնցից համագործակցության բոլոր ազդանշանները գալիս են, ու Հայաստանը պետք է տեղավորվի այդ շրջանակներում։ Համոզված եմ՝ որևէ դժվարություն չկա, չեմ կարծում, թե մեր ուղեգիծը տարբերվում է եվրոպական կառույցների ուղեգծից։ Պարզապես կատարվում են ինչ-որ հատվածական քայլեր, որոնք խոչընդոտի տպավորություն են ստեղծում։ Այդ ամենը պետք է առաջինը՝ պետական, նաև դիվանագիտական օղակներով, իշխող կուսակցության միջոցով հարթվի, բացատրվի ու մտնեն իրավական երկխոսության և փոխգործակցության հունի մեջ»,-եզրափակեց Նարինե Դիլբարյանը։

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԺԿ-ի հայտարարությանը, ասաց. «Այս պահին դեռևս այդ հայտարարությունն իր մեջ որևէ լուրջ հետևանք չի պարունակում։ Բայց մյուս կողմից էլ գիտենք, որ ԵԺԿ-ն Եվրախորհրդարանի գլխավոր, իշխող կուսակցությունն է, և չի բացառվում, որ հետագայում հարցը նաև այդտեղ տեղափոխվի կամ եվրոպական այլ կառույցներ։ Այդ ժամանակ իշխանության համար ԵԺԿ-ի այս դիրքորոշումը կարող է նաև գլխացավանք դառնալ»։

Վարդանյանի դիտարկմամբ՝ մինչև այժմ իշխանությունների արձագանքը եվրոպական կառույցների գնահատականների վերաբերյալ արհամարհական է. «Կամ էլ նրանք փորձում են արագ կերպով այդ հարցը լուծել՝ չխորշելով եվրոպական կառույցների քննադատություններից, կամ էլ՝ որոշ կառույցների հետ իշխող ուժը հասցրել է «լեզու գտնել»։ Շատ կարևոր է ԵԽԽՎ-ի, Վենետիկի հանձնաժողովի արձագանքը, որոնք առայժմ լռում են։ ԵԺԿ-ն, կրկնում եմ, կարևոր է այնքանով, որ Եվրախորհրդարանի գլխավոր ուժն է, բայց ինքն իրենով այս հայտարարությունը չի կարելի համարել շատ մեծ հարված իշխանություններին»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում