Այսօր՝ փետրվարի 11-ին, Ազգային ժողովում մեկնարկել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Օրենքով ամրագրվել են հեռաբժշկության ծառայության կազմակերպման վերաբերյալ դրույթները»,- հայտարարեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ այլևս չի օգտագործվելու «հիվանդ» հասկացությունը, ներառվելու է «պացիենտ» հասկացությունը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































