Wednesday, 01 05 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Ամեն ինչ անում են՝ տնօրենները զզվեն, դիմում գրեն, որ իրենց ընկերների կանանց տնօրեն դարձնեն. Մանրամասներ Շենգավիթի թաղապետարանի միջադեպից

Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի կողմից նախօրեին թաղապետարանի շենքում համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրեններին հավաքելու, ապա ոստիկանություն կանչելու պատմությունը մեծ հնչեղություն է ստացել։

Հիշեցնենք, որ forrights-ը գրել էր, որ Շենգավիթի թաղապետը փետրվարի 7-ին թաղապետարան է հրավիրել համայնքի բոլոր մանկապարտեզների տնօրեններին՝ ժողով հրավիրելու պատճառաբանությամբ, և հրահանգվել է իրենց հետ բերել սննդամթերքի մուտք ու ելքի գրանցամատյանները:

Այնուհետև Շենգավիթի թաղապետարան են եկել ոստիկաններ և պահանջել են, որ տնօրենները հանձնեն իրենց բոլոր գրանցամատյանները, ապա առգրավել են դրանք:

Թաղապետը անդրադառնալով այս միջադեպին՝ հերքել է տեղեկությունը, թե ինքն է կանչել ոստիկաններին, սակայն չի թաքցրել, որ եղել է նման հանդիպում: Իսկ պատճառն այն է, որ իրենք կասկածեր են ունեցել, որ չարաշահումներ են եղել, և ոստիկանները տարել են մատյանները ստուգումների համար: Թաղապետը նաև զարմանալի չէր համարել, որ տնօրենները վախեցած են եղել՝ պատճառաբանելով, որ նման բան նախկինում չէր եղել, և սա կարող էր զարմանալու տեղիք տալ տնօրեններին։ Ի դեպ, թաղապետը նաև հերքել էր, թե տնօրենները մինչև գիշերը 10-ը մնացել են թաղապետարանի շենքում։

Սակայն հանդիպմանը մասնակցած տնօրեններից մեկը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք մինչև 21։30-22։00-ը մնացել են թաղապետարանի շենքում, և իրենք այդ վերաբերմունքից շատ վրդովված ու վիրավորված են։ Տնօրենը, ում համաձայնությամբ չենք հրապարակում անունը, ասաց, որ հանդիպումը նախապես պլանավորված չի եղել, իրենց երեկոյան 16։30-ին զանգել են թաղապետարանից և ասել, որ շտապ խորհրդակցություն է հրավիրված, և գան թաղապետարան։ Համայնքի ենթակայության տակ գտնվող 21 մանկապարտեզների տնօրենները գնում են թաղապետարան, և խորհրդակցության ժամանակ անհրաժեշտություն է առաջանում, որ մանկապարտեզի սննդի գրանցամատյանները բերեն թաղապետարան։ Տնօրենները զանգում են, և տնտեսվարները մոտ 40 րոպե անց բերում են գրանցամատյանները, որից անմիջապես հետո ոստիկաններ են գալիս և առգրավում են մատյանները:

«Այդ ամբողջ տեսարանը բեմականացում էր հիշեցնում։ Իրենք ասում են, թե դրսից, ծնողներից է բողոք եղել, բայց ես գիտեմ, որ թաղապետարանի կրթության բաժնի պետն է գրել բողոքը և ուղարկել է ոստիկանություն, դրսից ոչ մի բողոք չի եղել։ Իսկ եթե բողոք էլ լիներ, ապա 21 մանկապարտեզի վրա բողոք չէր կարող լինել։ Սա կազմակերպված շոու էր, կրկնում եմ։ Եվ հետո՝ ոստիկանները այդ սննդի գրքով, գրանցամատյանով ոչ մի բան չեն կարող պարզել՝ չարաշահում արվո՞ւմ է, թե՞ ոչ։ Այդ մատյանում երևում է միայն սննդի մուտքն ու ելքը»,- ասաց մեր զրուցակից տնօրենը՝ հավելելով, որ իրենք դեմ չեն, թող ստուգումներ լինեն, պարզեն՝ չարաշահումներ կան, թե ոչ, բայց իրենց վիրավորում և վրդովեցնում է այդ գործողությունները իրականացնելու եղանակը:

«Ամբողջ թաղապետարանի աշխատողները մեզ վրա ծիծաղում էին։ Մեզ տարել, նստեցրել էին սենյակում, աշխատողները հերթով գալիս, մտնում, նայում էին մեզ, ծիծաղում ու գնում։ Աշխատողներից մեկն էլ զանգել էր առաջին հարկի աշխատողներին ու ասում էր՝ հլը եկեք վերև, ստեղ կինո ա։ Տնօրեններից՝ մեր 40 տարվա մանկավարժներից մեկի առողջական վիճակը վատացավ անգամ, ճնշումը բարձրացավ։ Շատ տհաճ, վիրավորական իրավիճակ էր, ու այդ պայմաններում մեզ պահեցին մինչև գիշերը 22։00-ն։ Մեզ հետ այնտեղ էին թաղապետի տեղակալը, կրթության բաժնի պետն ու տեսուչները ու էլի մի քանի աշխատողներ»,- պատմեց տնօրենը։

Ի դեպ, տնօրենը նշեց, որ գրեթե ամեն օր իրենց մոտ ստուգումներ են։ Մի քանի օրը մեկ պարբերականությամբ թաղապետարանի կրթության բաժնի աշխատողները մտնում են ստուգումների ու ոչ մի լուրջ բան չբացահայտելու պարագայում նման «շոու են կազմակերպում». «Եթե չարաշահումներ, խախտումներ կային, թող իրենք բացահայտեին, ամեն օր ստուգումներ են։ Օրը բացվում է, նույն աշխատողները մտնում են ստուգումների։ Այդ ինչ եղավ, որ ոչ մի բան չհայտնաբերեցին ու մեզ հավաքեցին մի սենյակում ու ոստիկանություն կանչեցին։ Ընդ որում, այնքան ակնհայտ էր, որ ոստիկաններին իրենք են կանչել, քանի որ ոստիկանները ուշանում էին, իսկ իրենք անիմաստ խոսակցություններով ժամանակ էին ձգում, թե իբր մյուս պարտեզներում ավելի երեխաների թիվ են ցույց տալիս, մենք դա պետք է բացառենք և այլն»:

Տնօրենը հավելեց, որ այսօր, օրինակ, իրենց աշխատանքը խաթարվել է, քանի որ չկան գրանցամատյանները, իրենք չեն կարողանում գրանցումներ անել պարտեզ մտած կամ պահեստում առկա սննդի վերաբերյալ, մատակարարի բերած ապրանքը չեն կարողանում գրանցել։

Մեր դիտարկմանը՝ այս ամենից ի՞նչ է հասկանալի դառնում, ի՞նչ նպատակ էր հետապնդում, իրենց ձևակերպմամբ, «թաղապետարանի շոուն», մեր զրուցակից տնօրենը նշեց, որ այս ամենը մեկ նպատակ է հետապնդում, որ իրենցից շատերը զզվեն, դիմում գրեն ու հեռանան, քանի որ թաղապետը այդ պաշտոնների համար ցանկալի թեկնածուներ ունի:

«Անընդհատ մեզ լարված մթնոլորտում են պահում, անընդհատ ստուգումներ, իրենց պետք է, որ տնօրեններ դուրս գան, որ իրենց ցանկալի թեկնածուներին նշանակեն տնօրեն։ Մի քանիսին արդեն հանել ու իրենց ընկերների կանանց են նշանակել։ Ես դա հստակ կարող եմ պնդել։ Տնօրեն է եղել, որ դիմում է գրել ու հեռացել՝ նշելով, որ չի ցանկանում թաղապետարանի հետ աշխատել, իսկ նրա փոխարեն հիմա մանկապարտեզի տնօրեն են նշանակել թաղապետի ընկերոջ կնոջը։ Բացի դրանից, թաղապետարանից մեզ անգամ թույլ չեն տալիս մեր թափուր հաստիքները համալրել։

Աշխարհում ընդունված է, որ թափուր աշխատատեղը գործատուն է լրացնում, բայց իրենք մեզ ստիպում են, որ թափուր հաստիքների ցուցակը ուղարկենք թաղապետարան, ու իրենք էլ իրենց մարդկանց ընտրում ու ուղարկում են մեզ մոտ։ Այս ամենից զատ, նաև ուզում եմ ընդգծել, թե ովքեր են մեզ ստուգողները։ Այսօր թաղապետարանի կրթության բաժնում որպես տեսուչ է աշխատում և ամեն օր մեզ է ստուգում մեկը, որը մանկապարտեզի տնօրեն է եղել, և որին ժամանակ առաջ աշխատանքից ազատել են սննդի հետ կապված չարաշահումների ու ավելի երեխաների թիվ տալու համար։ Նա բռնվեց, ազատվեց պաշտոնից ու կարճ ժամանակ անց աշխատանքի անցավ թաղապետարանում որպես տեսուչ՝ ի դեպ, առանց կրթության։ Հիմա նոր համալսարանում է սովորում։ Բայց երևի նրա առավելությունն այն է, որ ամուսինը Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատողն է»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ այս միջադեպին անդրադարձել են նաև քաղաքապետարանից։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործում է 21 մանկապարտեզ: Դրանցում իրականացվող հսկողական գործառույթում առանձնահատուկ կարևորություն ունեն երեխաներին տրվող սննդամթերքի քանակի, որակի, անվտանգության պահպանման հարցերը: Տվյալ խնդրի շրջանակներում ակնադիտական ուսումնասիրությամբ ակնհայտ է դարձել, որ որոշ մանկապարտեզների սննդամթերքի մուտքի և ելքի հաշվառման գրանցամատյաններում առկա են գրառումների վերափոխումներ: Ուստի այդ, ինչպես նաև մյուս մանկապարտեզների գրանցամատյանները փորձաքննության ենթարկելու համար պետք էր ապահովել իրավական ընթացակարգ, ինչի անհրաժեշտությունն ի հայտ է եկել միայն այն ժամանակ, երբ արդեն իսկ տնօրենները մասնակցում էին նախապես պլանավորված և արդեն մեկնարկած խորհրդակցությանը (փետրվարի 7-ին): Այդ ժամանակ տնօրեններին առաջարկվել է բերել տալ գրանցամատյանները, ինչից հետո իրավապահ մարմինների ներկայացուցիչներն իրականացրել են իրենց գործառույթներից բխող օպերատիվ գործողություններ: Գրանցամատյանները համապատասխան արձանագրությամբ, սահմանված կարգով տարվել են ուսումնասիրության: Ընդգծելով խնդրի կարևորությունը՝ ևս մեկ անգամ հավաստում ենք նախադպրոցական կրթության և դաստիարակության ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված մեր ջանքերի հաստատակամությունը, մանկապարտեզների տնօրենների և աշխատակիցների հետ հարաբերությունները դիտարկվում են գործընկերային մթնոլորտում՝ ուղղված մեկ համընդհանուր նպատակի, ինչը պետք է բացառի կասկածը, առավել ևս՝ ակամա կամ միտումնավոր անճշտությունները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում