Sunday, 05 05 2024
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ

Ինչպես հասարակությունը 2018թ. կանգնեց և «ոչ» ասաց նախկին ռեժիմին, իր վճռական «ոչ»-ը կասի նաև ՍԴ-ին

Փետրվարի 6-ին ԱԺ-ն արտահերթ նիստի ընթացքում 88 կողմ և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը։ Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ վեց անդամների լիազորությունները։

Ինչպե՞ս են վերաբերվում այդ նախագիծը հանրաքվեի դնելու գաղափարին արտախորհրդարանական այն ուժերը, որոնք ժամանակին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պայքարում էին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ։

https://www.1in.am/assets/uploads/2018/02/102705191431.jpg

Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դա ճիշտ տարբերակ է։

Վերջին մեկուկես տարվա ընթացքում նախկին ռեժիմին սպասարկող ԶԼՄ-ները, քաղաքագետները պարբերաբար գրում են, թե վարչապետի վարկանիշն անկում է ապրել։ Արդյոք հանրաքվեն թեստ չի՞ լինելու՝ պարզելու վարչապետի, իշխանությունների ներկա վարկանիշը։

«Նախկին ռեժիմի ներկայացուցիչները հայտարարում են, թե իբր բոլոր արտախորհրդարանական ուժերը դեմ են, ինչո՞ւ են մեր անունից նման հայտարարություններ անում ՀՀԿ-ականներն ու իրենց ծառայող խմբակները»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա միաժամանակ կարծում է, որ հնարավոր է՝ չլինի հանրաքվե։ «Եթե ՍԴ անդամները մի քիչ երկար մտածեն, ապա կարող է և չլինել հանրաքվե։ Ուրիշ ի՞նչ կերպ վարվի իշխանությունը։ Մոռացե՞լ եք, թե իր գոյության ընթացքում ինչեր է արել ՍԴ-ն։ Հիշեք, թե բոլոր ընտրությունների ժամանակ ինչպես լեգիտիմացրին իշխանություններին իրենց որոշումներով և հաշվի չառան զանգվածային բողոքի ցույցերը։ 2004թ. ինչպես ՍԴ-ն որոշում կայացրեց վստահության հանրաքվե անցկացնելու մասին, ինչն էլ ապրիլի 12-ի բռնությունների պատճառ դարձավ, 2008թ. մարտի 1-ից հետո էլ կայացրեց որոշում՝ հօգուտ իշխանությունների։ Հիշեք 2005թ. և 2015թ. սահմանադրական հանրաքվեները։ Եթե ՍԴ անդամները բարոյականություն ունենային, պետք է վայր դնեին իրենց լիազորությունները, ասեին՝ սա ի՞նչ խայտառակություն է։ Մենք 2005թ. նկարել էինք, որ մարդիկ չեն գնում ընտրատեղամասեր, 10-15 մարդ էր մտնում տեղամաս, իրենք ցույց էին տալիս, որ 1000 մարդ է մտել։ ՍԴ անդամների մեծ մասն այն ժամանակ էլ էր աշխատում։ Այսօր օրենքից են խոսում ՀՀԿ-ականները, դաշնակները, իսկ օրենքո՞վ էր, որ տարիներ շարունակ իրենք կեղծել են ժողովրդի քվեն»,- ասաց ՀԺԿ փոխնախագահը։

Գրիգոր Հարությունյանը համոզված է, որ ինչպես հասարակությունը 2018թ. կանգնեց և «ոչ» ասաց նախկին ռեժիմին, իր վճռական «ոչ»-ը կասի նաև ՍԴ-ին։

ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը մի ուշագրավ դրվագ էլ բացահայտեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անցյալից. պարզվում է, որ նա 2003թ. ՀՀ նախագահի ընտրություններից հետո ՀԺԿ շտաբում սահմանադրագետ Վարդան Պողոսյանի հետ իրավական աջակցություն է ցուցաբերել կեղծված ընտրությունների վերաբերյալ բողոքներ գրելիս։

«Ցավում եմ, որ հետո իրենք դարձան Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի աջակիցները»,- ասաց նա։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հանրաքվեի տարբերակը համարում է ոչ ճիշտ։ Նրա կարծիքով՝ Սահմանադրական դատարանի թնջուկը պետք է հանգուցալուծվի, բայց հանրաքվեի տարբերակը ճոխություն է մեր տիպի երկրի համար, քանի որ հինգ միլիոն դոլարի ծախս է պահանջում։

«Իրենք գնում են ՍԴ-ի, Հրայր Թովմասյանի հարցը լուծելու ճանապարհով, մի ուրիշ պետական կառույցի համար էլ առանձի՞ն հանրաքվե պետք է անցկացնեն։ Դա չափից դուրս ճոխություն է։ Կարծում եմ՝ ճիշտ ճանապարհ չի ընտրվել։ Դա նաև ռիսկային է։ Իշխանությունները հաշվարկե՞լ են, որ այդ 650 հազար քվեն հեշտ է ստանալը, եթե նախկին ռեժիմն իր քարոզչամիջոցներով հարձակվի իրենց վրա։ Իրենք այդ դեպքում պետք է օգտվեն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի աջակցությունի՞ց. դա կլինի հեղափոխության վերջը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՍԴ անդամները հանցագործ են։ Եթե հանցագործ են, ապա նրանց պետք է մեղադրել քրեական հոդվածներով։ ՍԴ-ն բոլոր համապետական ընտրություններում աջակցել է կեղծիքներով իշխանության եկած վարչախմբին։ Հիմա փոխանակ նրանց առաջադրեն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք, որն առաջադրել են Ռոբերտ Քոչարյանին, առաջարկում են բարձր կենսաթոշակով հեռանալ։ ՍԴ այն անդամներին, որոնք 2008թ. ՀՀ նախագահի ընտրություններն օրինական են ճանաչել, պետք է մեղադրանք առաջադրվի նույն հոդվածով, որն առաջադրվել է Ռոբերտ Քոչարյանին։

Իսկ նրանք, որոնք մասնակցել են տարբեր կեղծիքների, պետք է մեղադրանք առաջադրվի ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Կարծում եմ՝ ՍԴ-ին կարելի էր հանգիստ թողնել ևս վեց ամիս, ներկայացնել սահմանադրական փոփոխություններ, որոնցում կներառվեին նաև ՍԴ-ին վերաբերող իրենց ցանկալի հոդվածները»,- ասաց Պետրոս Մակեյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում